Մարտ 2011

Մարտ 5, 2011թ. 12:57

Հայտնի երգիչ Ավրաամ Ռուսսոն մտադիր է հայերենով ալբոմ թողարկել: Այս մասին նա ասել է Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Ընդ որում, նա ողջ ասուլիսի ժամանակ շփվում էր հայերենով: Ռուսսոն հայտնել է, որ այդ ալբոմի 4 երգերի համար երաժշտություն արդեն գրել է, բայց բառերը դեռ չկան: Նա նաեւ մտադիր է վերակենդանացնել հին հայկական երգերը: Երգիչը խոստովանել […]


Մարտ 5, 2011թ. 11:25

«Ադրբեջանը հերթական սադրիչ գործողությունն է իրականացրել Արցախի հետ շփման գծում՝ դիպուկահարի կրակոցով սպանելով Պաշտպանության բանակի զինվորի»:


Մարտ 5, 2011թ. 10:06

Ղարաբաղյան հակամարտությունը Հայկական Հարցի մեկ կարևոր բաղադրիչն է և, ըստ այդմ, ամբողջությամբ առնչվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կամ, այլ կերպ ասած, Հայկական հարցի լուծման իրավական հիմնախնդիրներին:


Մարտ 5, 2011թ. 09:59

Մարտի 4-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց եւրոպական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների թղթակիցներին, որոնք Հայաստանում են գտնվում Երեւանում ԵՄ պատվիրակության հրավերով: Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը եվրոպական 15 երկրներից ժամանած լրագրողներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության, հիմնական ուղղություններն եւ առաջնահերթությունները, դիրքորոշումները միջազգային եւ տարածարաշրջանային խնդիրների վերաբերյալ: Ներկաների խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման […]


Մարտ 4, 2011թ. 16:56

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 4-ին ստորագրել է  <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին>>, <<Քաղաքացիական կացության ակտերի մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին>>, <<Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>>, <<Կրթության մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ […]


Մարտ 4, 2011թ. 13:52

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել “Երևանի պետական տնտեսագիտական համալսարան”, “Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան”, “Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ”, “Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան”, “Գավառի պետական համալսարան” պետական ոչ առևտրային կազմակերպությունների ռեկտորների աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ: Նախարարի համապատասխան հրամաններով մարտի 9-ից տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունների […]


Մարտ 4, 2011թ. 12:43

«Հակամարտությունը սառեցված է համարվում, բայց հաճախ են սահմանային գծերում տեղին ունենում հրադադարի խախտման միջադեպեր, լինում են զոհեր:


Մարտ 4, 2011թ. 12:19

«Թուրքիան փորձում է ազդեցիկ պետության դեր խաղալ ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես էլ Հարավային Կովկասում, սակայն ինքն էլ գիտակցում է, որ դա իրականություն չի դառնա մինչեւ Հայաստանի հետ հարաբերությունները չկարգավորվեն»:


Մարտ 4, 2011թ. 11:28

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ֆիլիպ Գորդոնը, ելույթ ունենալու Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում օրերս կայացած միջազգային անվտանգության վերաբերյալ Globsec (Global Security) 2011 գիտաժողովին հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ԱՄՆ-ը համագործակցում է Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով: Ֆիլիպ Գորդոնն ասել է. «Կան պնդումներ, թե իբր ռուսները գործընթացը աստիճանաբար իրենց վերահսկողության ներքո են վերցնում` […]


Մարտ 4, 2011թ. 10:21

Մարտի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանեց Բրատիսլավա, ուր մասնակցեց Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) հանդիպմանը, որին մասնակցեցին նաեւ ԵՄ արեւելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների, ինչպես նաեւ Գերմանիայի արտգործնախարարները, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ հարեւանության ու ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Հանդիպումը տեղի էր ունենում Վիշեգրադյան քառյակի […]