Մարտ 2011

Մարտ 12, 2011թ. 09:42

Մարտի 10-ին Մոսկվայի ազգությունների տանը տեղի ունեցավ անվանի գրող եւ կինոդրամատուրգ Կիմ Բակշիի ծննդյան 80-ամյա հոբելյանին նվիրված երեկոն: Միջոցառմանը մասնակցում էին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ռուսաստանյան մշակույթի, հասարակական եւ գիտական ոլորտի հայտնի ներկայացուցիչներ: Հայ ժողովրդի բարեկամ, ականավոր լրագրող եւ հասարակական գործիչ Կիմ Բակշին իր մասնագիտական գործունեության 40 եւ ավելի տարիները […]


Մարտ 12, 2011թ. 09:37

«Երեկ ես մեր տնտեսական թիմին կոչ եմ արել ակտիվացնել ջանքերը և առանձնապես ուշադրություն եմ հրավիրել գյուղատնտեսության ոլորտին»:


Մարտ 11, 2011թ. 20:04

Համարյա բոլոր այդ անձինք վերադառնալով լծվում են Արցախի անկախության պայքարին, քանի որ այլևս ապացուցված են համարում, որ այդպիսի երկրի հետ, ինչպիսին Ադրբեջանն է երկխոսելն ապսուրդ է:


Մարտ 11, 2011թ. 20:00

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին, որում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Մեծություն, Խորապես ցնցված եմ Ճապոնիան պատուհասած ողբերգական տարերային աղետի բոթից։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ճապոնիայի իշխանությունների կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան հաղթահարել այս դաժան […]


Մարտ 11, 2011թ. 15:15

Մարտի 11-ին «Այլընտրանք» հետազոտական կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան «Հայաստանի տնտեսությունը. Հայացք դրսից» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին Բելգիայի Անտվերպենի համալսարանի, ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարանի պրոֆեսորներ, գործադիր մագիստրոսներ, ինչպես նաեւ Արժույթի Միջազգային Հիմնադրամի, Համաշխարհային Բանկի, Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներ, հայ գործարարների եւ փորձագետներ: «Այլընտրանք»-ի հիմնադիր Թաթուլ Մանասերյանը ողջունելով մասնակիցներին, նշեց, որ անցած երկու տասնամյակում […]


Մարտ 11, 2011թ. 12:40

Մարտի 13-15-ը աշխատանքային այցով Լոնդոն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Արման Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Արայիկ Գրիգորյանը, Կարեն Ավագյանը. ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը: Նախատեսվում են հանդիպումներ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուի, Լորդերի պալատի նախագահ բարոնուհի Հելեն Հայմանի, Համայնքների պալատի արտաքին […]


Մարտ 11, 2011թ. 10:00

Լիբանանի մէջ Թուրքիոյ դեսպանը կը թուի աշխուժացած ըլլալ։ Ան յաջորդաբար դասախօսութիւններ կու տայ Թուրքիոյ աշխարհիկ կարգերուն եւ Միջին Արեւելքի մէջ Թուրքիոյ նոր դերակատարութեան մասին։ Նախադրեալները մտածել կու տան, որ Լիբանանի մէջ թրքական դիւանագիտական ներկայացուցչութեան դէպի հասարակութիւն ուղղուող քարոզչաքաղաքական բնոյթի գործողութիւններու շարքի մը ականատես պիտի ըլլանք։ Լիբանանի մէջ թրքական դեսպանատունը ցարդ երեւութապէս կրաւորական դիրքորոշում ունի հայկական […]


Մարտ 11, 2011թ. 09:26

Իր գենետիկ հայրենիքում տիրոջ իրավունքով ապրելու և պայքարելու փոխարեն, հայ մարդը նախընտրում է լռել կամ հեռանալ…


Մարտ 10, 2011թ. 17:33

Մարտի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը նախատեսում էր երկու դիտարկում անցկացնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք և Ակնա բնակավայրի մերձակայքում` Ասկերանի ուղղությամբ: Թանձր մառախուղով պայմանավորված վատ տեսանելիության պատճառով առաջին դիտարկումը չի կայացել: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ […]


Մարտ 10, 2011թ. 10:40

Սերբիայի վարչապետ Միրկո Ցվետկովը մարտի 10-11-ը կայցելի Թուրքիա: Երկու երկրների վարչապետերը առանձնազրույց են ունենալու, որի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդրներ: Թուրքիայի վարչապետի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ Թուրքիան և Սերբիան նախատեսում են համաձայնագրեր ստորագրել`ուղղված ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում համագործակցությանը, ինչպես նաև շրջակա միջավայրի […]