Մարտ 2011

Մարտ 3, 2011թ. 12:00

Բացօթյա առեւտրով զբաղվողները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի առջեւ: Ոստիկաններ փորձել են ցրել ցուցարարներին, նույնիսկ ուժ կիրառելով ցույցին միացած «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ: Լրատվամիջոցների տեղեկացմամբ,  ոստիկանները` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա: Փոխոստիկանապետ Մելքոնյանն իրեն թույլ է տվել անգամ հարվածներ հասցնել Զարուհի Փոստանջյանին: […]


Մարտ 3, 2011թ. 10:49

Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի միակ նպատակը բանակցությունները ձախողելով պատասխանատվությունը բարդելն է մյուս կողմերի վրա:


Մարտ 3, 2011թ. 10:35

Մարտի 2-ին շարունակվեց Հայաստանի արտգործնախարարի պաշտոնական այցելությունը Ավստրիա: Աշխատանքային առաջին հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ էր: Զրուցակիցները քննարկեցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին կազմակերպության բարեփոխումների շուրջ: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ դերը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ապահովման գործում, եւ շարունակելու է գործուն մասնակցությունը կազմակերպության գործունեության […]


Մարտ 3, 2011թ. 09:46

Փետրվարի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վեհարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու ՙԱրարատ՚ միության անդամներին` ուղեկցությամբ միության հոգևոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանի: «Արարատ» միությունը հիմնադրվել է 1989 թ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի կողմից` Արարատյան թեմում իր առաջնորդական փոխանորդության շրջանում: Լինելով […]


Մարտ 2, 2011թ. 12:10

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի տրանսպորտի և կապի բաժնի տնօրեն Հոնգ Վանգին: Ողջունելով հյուրերին` վարչապետ Սարգսյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության միջև ծավալված համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին` գոհունակություն հայտնելով ծրագրի նախագծման և իրականացման […]


Մարտ 2, 2011թ. 12:00

Փետրվարի 27-ին Մոսկվայի Ս. Հարություն եկեղեցու բակում տեղադրված Նահատակաց խաչաքարի մոտ Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ` 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգաիթում ադրբեջանցիների կողմից վայրագորեն սպանված  երեսունից ավելի հայերի հիշատակը ոգեկոչելու համար: Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի մամլո դիվանի փոխանցմամբ, արարողությանը ներկա էին Ռուսաստանում […]


Մարտ 2, 2011թ. 11:23

Փետրվարի 28-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում  ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը զեկույցով հանդես է եկել ամերիկյան Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS) տեղի ունեցած միջոցառմանը` նվիրված Արցախյան հիմնախնդրին: Իր խոսքում Գեորգի Պետրոսյանը ներկայացրել է Ղարաբաղի իշխանությունների դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Միաժամանակ նա ընդգծել է հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի անմիջական մասնակցության անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը: Նախարարն […]


Մարտ 2, 2011թ. 09:44

Պատերազմի հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին. 26-ը նոյեմբերի 1968թ.


Մարտ 1, 2011թ. 13:31

Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն մարտի 1-2-ը կայցելի Եգիպտոս` հայտնել է  այս երկրի  ԱԳ նախարարի տեղակալ Նինո Քալանդաձեն: Նախատեսված են հանդիպումներ  Եգիպտոսի ԱԳ նախարարի և Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղարի հետ: «Վաշաձեն պատրաստ է կիսվել փորձով և խորհուրդներ տալ, թե ինչպես է կարելի անցում կատարել ներկա իրադրությունից դեպի ժողովրդավարության ճանապարհ»,- ասել է Քալանդաձեն: Եգիպտոսից հետա […]


Մարտ 1, 2011թ. 13:00

Այս շաբաթ Սլովենիայի պաշտպանության նախարար Լյուբիցա Ելուշիչը կայցելի Ադրբեջան: Վերջինս Բաքվում մի շարք հանդիպումներ կունենա, որոնց ընթացքում կքննարկվի երկու երկրների համագործակցությունը ռազմական ոլորտում: Նախատեսվում է ստորագրել համաձայնագիր Ադրբեջանի և Սլովենիայի միջև պաշտպանության և ռազմական համագործակցության հարցերով: ArmAr.am