Ապրիլ 2011

Ապրիլ 29, 2011թ. 20:41

«Թուրքիան շարունակում է ոչ միայն չհարգել իր ստանձնած պարտավորությունները, այլ նաեւ հակադրվում է միջազգային հանրության դիրքորոշմանը»


Ապրիլ 29, 2011թ. 19:02

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` իր դիմումի համաձայն, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Ա. Սիմոնյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից և նշանակվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Նախարարի հրամանը միտված է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի նախատեսվող մրցույթը և կառավարման խորհրդի համապատասխան նիստը պատշաճ կազմակերպելուն: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ռեկտոր Ա. Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետը […]


Ապրիլ 29, 2011թ. 18:08

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին: «Մեծարգո պարոն Նախագահ, միանալով խորհրդարանական կոալիցիոն քաղաքական ուժերի առաջարկին և մտահոգ լինելով մեր նախկին գործընկեր Սասուն Միքայելյանի առողջական վիճակով, խնդրում եմ Ձեզ քննարկելու նրան ներում շնորհելու հնարավորությունը»: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։ Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը ձերբակալվել է 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած մարտյան դեպքերից […]


Ապրիլ 29, 2011թ. 17:37

Մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, որ Իրանի խորհրդարանը պատրաստվում է իմփիչմենթ հայտարարել Իրանի նախագահ Ահմադինեժադին, օտարերկրյա հերթական դավադրություններն են Իսլամական Հանրապետության դեմ։ Ինչպես հաղորդում է RBK-ն, Մոսկվայում այսօր տեղի ունեցած ասուլիսին այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ-ում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին։ «Խորհուրդ եմ տալիս ուշադրություն չդարձնել նմանատիպ հայտարարությունների վրա»,- ասել է նա։ Դեսպանն ավելացրել է, […]


Ապրիլ 29, 2011թ. 16:56

Մարտի 1-ի բացահայտումը, մեր ազգային հարստության թալանը, կոռուպցիան, չբացահայտված հանցագործությունները, ՀՀ քաղաքացիների իրավունքների բազմահազար խախտումներն արդյունք են այն բանին, որ մենք չունենք անկախ, օրենքի շրջանակներում գործող դատախազություն եւ իրավապահ մարմիններ:


Ապրիլ 29, 2011թ. 14:03

Մեծ Բրիտանիայի Վեստմինստերի աբբայությունում տեղի է ունենում արքայզն Վիլյամի և Քեյթ Միդլթոնի պսակադրության արարողությունը, որից հետո, հարսանեկան շքերթը կուղևորվի դեպի Բուքինգհեմյան պալատ։ Ամբողջ աշխարհից 2 միլիարդ մարդ ուղիղ հեռարձակմամբ հետևում է արարողությանը։ ArmAr.am


Ապրիլ 29, 2011թ. 14:00

«Երեկ երեկոյան շփման գծում ադրբեջանցի դիպուկահարի կողմից եւս մեկ զինվորական է սպանվել՝ Վազգեն Բախշյանը: Ես կցանկանայի ցավակցություններ հայտնել նրա ընտանիքի անդամներին, բարեկամներին եւ ընկերներին:


Ապրիլ 29, 2011թ. 13:17

Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ, Ցանկանում եմ ջերմորեն ողջունել Երեւան ժամանած ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Մերձեցումը Եվրոպական ընտանիքի հետ ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է եւ գոհունակությամբ պետք է նշեմ, որ այդ համագործակցությունը տարեցտարի առավել ընդլայնվում եւ ամրապնդվում է: Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ կանոնավոր քաղաքական […]


Ապրիլ 29, 2011թ. 13:00

« Եթե թույլ չեն տալիս, ապա ինչ-որ մի բան ունեն թաքցնելու: Նույն կերպ թույլ չեն տալիս միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին այցելել Նախիջեւան»:


Ապրիլ 29, 2011թ. 12:25

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ մերձեցումը Եվրոպական ընտանիքի հետ ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է եւ գոհունակությամբ ավելացրեց, որ այդ համագործակցությունը տարեցտարի առավել ընդլայնվում եւ ամրապնդվում է: Հանձնակատար Ֆյուլեն իր հերթին եւս գոհունակություն հայտնեց ԵՄ […]