Ապրիլ 2011

Ապրիլ 29, 2011թ. 11:02

Քաշաթաղի շրջանի Վարդուտ գյուղում երկրի ղեկավարն այցելել է կաթի մթերման կետ եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Այնուհետեւ Նախագահ Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Վարդուտի ձորակի համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված առկա հիմնախնդիրների ու դրանց լուծման ուղիների քննարկմանը: Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ հետեւողական զարգացման համար ձորակն ունի բոլոր հնարավորությունները եւ ցանկալի արդյունքներ ապահովելու […]


Ապրիլ 29, 2011թ. 10:27

Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 28-ին այցելել է հանրապետության Շահումյանի շրջան: Քարվաճառ շրջկենտրոնում երկրի ղեկավարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջվարչակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել է շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերի լայն շրջանակ: Նախագահն ընդգծել է, որ հաշվի առնելով Շահումյանի շրջանի յուրահատուկ նշանակությունը, նրա զարգացումը մեր հանրապետության համար հանդիսանում է ռազմավարական կարեւորագույն խնդիրներից մեկը: […]


Ապրիլ 29, 2011թ. 09:54

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, ապրիլի 28-ից մայիսի 31-ը ներկայացնում է ՙԱզգային պատկերասրահ՚ միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնը 28-ը ապրիլի, 2011թ. Երևան, Հայաստան: ՎիվաՍել-ՄՏՍ-ը` ՙՄՏՍ՚ ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային պատկերասրահում կայացել է ՙԱզգային պատկերասրահ՚ միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնի բացման արարողությունը: ՙԱզգային […]


Ապրիլ 28, 2011թ. 09:23

Միջազգային հանրության ուշադրությունն արդեն մի քանի ամիս սեւեռված է արաբական աշխարհում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վրա:


Ապրիլ 27, 2011թ. 22:31

«Վալեքս գրուպ» ընկերությունում հրավիրած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե կարևորում է արտախորհրդարանական ընդդիմության գործունեության մեջ նկատվող դրական միտումները: Նա նաև նշել է, որ ընթանում են հանրահավաքներ, հնչում են ելույթներ, որոնք միտված չեն հասարակության պառակտմանը, որոնք միտված չեն ջարդել-փշրել հասկացողությունները զարգացնելուն, որոնք միտված են քաղաքական պայքարը տեղափոխել նաև որոշակի […]


Ապրիլ 27, 2011թ. 21:27

Ուխտագնացության գաղափարը ծնվեց 2010 թվականի նոյեմբերին, երբ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներ Գոռ Նազարյանը, Էրիկ Դավթյանն ու Էդգար Էլբակյանը, վերջինիս նախաձեռնությամբ, որոշեցին «աշխարհիկ ուխտագնացություն» կազմակերպել ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի շիրիմին: Թաթուլի շիրիմը գտնվում է Թաթուլ (Արեգ) գյուղում, որը  Թալին քաղաքից հեռու է 5 կիլոմետրով: Թալինից դեպի Թաթուլ գյուղ ուղևորությունը որոշվեց  իրականացնել ոտքով: Գաղափարն ընդունվեց […]


Ապրիլ 27, 2011թ. 21:10

Հունգարիայի ԱԺ նախագահի մայիսի կեսերին Հայաստան կատարելիք առաջին պաշտոնական այցն են Բուդապեշտում քննարկել Հունգարիայի Ազգային Ժողովի նախագահ Լասլո Կյովերն ու Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը: ԱԳՆ մամուլւ ծառայությունից  հայտնում են, որ կողմերը բարձր գնահատական են տվել հայ-հունգարական հարաբերությունների ակտիվ դինամիկային, կարեւորելով համագործակցությունը ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում: Բուդապեշտ իր այցի ընթացքում Հայաստանի դեսպանը հանդիպում է ունեցել […]


Ապրիլ 27, 2011թ. 20:59

Ապրիլի 24-ին եւ 25-ին Գերմանիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցան միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին: Ապրիլի 24-ին Մայնի Ֆրանկֆուրտի կենտրոնական մասում տեղի ունեցավ բողոքի երթ` կազմակերպված հայ համայնքի կողմից, որին հետևեց «Փաուլսկիրխե» եկեղեցու դահլիճում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշ երեկո: Միջոցառումը կազմակերպել էին Գերմանահայ կենտրոնական խորհուրդը և Գերմանիայի Հայոց առաջնորդարանը: Արարողությանը ելույթով հանդես եկան […]


Ապրիլ 27, 2011թ. 20:11

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է բրիտանական «Արք» հրատարակչության տնօրեններ Թոնի Ուորդին, Անջելա Ջերմենին և գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանին, ում ստեղծագործությունները հրատարակչությունը նախատեսում է թարգմանել անգլերեն և հրատարակել: Այս մասին տեղեկացնում է նՆախագահի մամլո գրասենյակը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կարևորում է բրիտանական հեղինակավոր հրատարակչության և նրա ղեկավարների գործունեությունը, ովքեր արվեստի, պոեզիայի նվիրյալներ են և […]


Ապրիլ 27, 2011թ. 20:10

Հայաստանի կառավարությունն ընդառաջ է գնում Մայր Աթոռ Uուրբ Էջմիածնի կաթողիկոuարանի միջնորդությանը՝ բանակից ազատելով 17 միաբանների։ Այդ մասին որոշումը կընդունվի ապրիլի 28-ի կառավարության նիստի ընթացքում։ Կաթողիկոսարանի միջնորդությունը կառավարությանը ներկայացրել է Տ.Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը։ Նույն որոշմամբ՝ զինվորական ծառայությունից տարկետում կստանան Երուuաղեմի Uրբոց Հակոբյանց 16 միաբաններ եւ ուuանողներ, Հնդկաuտանի Կալկաթայի մարդաuիրական ճեմարանի 8 սաներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի […]