Ապրիլի 24-ին Պլովդիվի Զինվորական ակումբի մոտից մեկնարկեց բողոքի երթ դեպի Պլովդիվի հայ առաքելական «Սուրբ Գևորգ» եկեղեցի բակում տեղադրված 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքարը, որտեղ և տեղի ունեցավ լռության րոպե, պսակի զետեղման և մոմավառության արարողություն: Ապրիլի 25-ին Պլովդիվի հայկական գերեզմանատանը սգո պատարագ մատուցվեց 1915թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: ArmAr.am
Ապրիլ 2011
«Լավ կլիներ` 2013թ. կայանալիք ընտրությունների ժամանակ կանցլերի պաշտոնում առաջադրել Գերմանիայի կանաչների կուսակցության համանախագահ ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրի թեկնածությունը»։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Journal Frankfurt պարբերականին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանաչների կուսակցությունից Եվրախորհրդարանի անդամ Դենիել Քոն Բենդիթը։ «Օզդեմիրը ցանկանում է դառնալ Գերմանիայի կանաչների կուսակցության նախագահը։ Բացի այդ, կանցլերի պաշտոնում նրա թեկնածության […]
Հայաստանի հանրապետութեան բարձրագոյն մակարդակով յայտարարուած է նախապատրաստութիւն Ցեղասպանութեան 100-ամեակի նշումին։ Համապետական մօտեցում է յայտարարուածը, համահայկական բովանդակութեամբ եւ համազգային ներկայացուցչութեամբ՝ ՀՀ-ԼՂՀ-Սփիւռք եռամիասանութեան ձեւաչափի առաւելագոյն նկատառումով։
Երևանում այսօր սկսվել է Հայաստանի առաջին միջազգային բուժքույրական համագումարը, որի գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը:
Վառնայի հայ առաքելական «Սուրբ Սարգիս» եկեղեցում ի հիշատակ Եղեռնի զոհերի եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ պսակի զետեղման և մոմավառության արարողություն: Եկեղեցու բակում տեղի ունեցավ հանրահավաք որից հետո ներկաները պաստառներով բողոքի երթով շարժվեցին դեպի քաղաքի կենտրոն: ArmAr.am
Ապրիլի 24-ին Բուլղարիայում Հայաստանի դեսպանը և դեսպանության անձնակազմը, Սոֆիայի եկեղեցական և թեմական խորհրդի, բոլոր հայկական կրթամշակութային, երիտասարդական, բարեգործական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Սուրբ Զատիկի արարողությունից հետո Սոֆիայի հայկական եկեղեցուց` եռագույն դրոշներով և Հայոց ցեղասպանությունը դատապարտող ցուցապաստառներով, երթով շարժվեցին դեպի Երևանյան պուրակում տեղադրված Հայկական խաչքար: Երևանյան պուրակում` խաչքարի մոտ, Հայաստանի Հանրապետության օրհներգով սկսվեց Հայոց Մեծ Եղեռնի […]
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 27-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Զուբակովին: Քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առընչվող հարցեր: Սեյրան Օհանյանը և Յուրի Զուբակովը գոհունակությամբ են արձանագրել, որ պաշտպանության ոլորտում Հայաստանը և Ռուսաստանը արդյունավետորեն համագործակցում են ինչպես ՀԱՊԿ-ի շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձևաչափով` նշելով, որ հայ-ռուսական […]
Սիրիայի իշխանությունները պատրաստվում են գրոհել հերթական քաղաքի վրա, որտեղ տեղի են ունեցել հակաասադական հանրահավաքներ: Սիրիայի հատուկ ծառայությունները, ըստ ընդդիմության առաջնորդ Անաս Ալ-Շահրիի, կմտնեն Բանիաս քաղաք: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: «Սևազգեստ հագնված մարդիկ` АК-47-ով զինված, թաքնված են հարակից բլուրների վրա: Բանիասին զուգահեռ ճանապարհներով գիշերն անցել են զրահամեքենաներ», գործակալությանն ասել է Ալ-Շահրին: Նա նշել է, […]
Ծրագիրն իրականացվում է երկկողմ ֆինանսավորմամբ` լիբանանահայ համայնք, Հայաստանի եւ Արցախի նվիրատուներ:
Հարգելի բարեկամներ, մեծարգո հյուրեր, Այս օրերին աշխարհասփյուռ համայն հայությունը, մեր բարեկամներն ու համախոհները նորից ոտքի են ելել՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության՝ Մեծ եղեռնի, 96-րդ տարելիցը: Այս օրերին հայությունը համախմբվում է ոչ միայն սգալու և հիշելու, այլև ողջ աշխարհին ցույց տալու արժանապատիվ ապրելու իր կամքը, մեր ժողովրդի դեմ կատարված մեծագույն հանցագործությունը ճանաչված և պատժված տեսնելու իր անսասան […]




