Մայիս 2011

Մայիս 3, 2011թ. 17:03

«Ես զարմանում եմ, որ Թուրքիայում քաջ չեն գիտակցում, որ ցեղասպանության արդյունքում ձեւավորված Սփյուռքը Հայաստանի եւ հայ ժողովրդի անբաժան մասն է, մեր հպարտությունն է, մեր ուժն է»


Մայիս 3, 2011թ. 16:48

Հայաստանի վերահսկիչ պալատը (ՎՊ) ստուգումներ է իրականացրել «Քաղաքաշինության նախարարության գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն ՊՈԱԿ-ում» եւ բազմաթիվ չարաշահումներ հայտնաբերել: ՎՊ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ, մասնավորապես, գնումների գործակալության շահած գները մի քանի անգամ բարձր են ներկայացվել շուկայական գներից, գնագոյացման դաշտում ուսումնասիրությունները կատարվել են առանց մեթոդաբանության եւ հիմնարար փաստաթղթերի: Կեղծվել են նաեւ պաշտոնական տեղեկագրերը` դրանք տպագրելու համար […]


Մայիս 3, 2011թ. 16:36

Մեր հայրենիքի մէջ վերջերս շատցած են մամուլի ներկայացուցիչներուն դէմ դատ բանալու երեւոյթները…


Մայիս 3, 2011թ. 13:57

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 3-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ Ռեզա Մոզաֆարի Նիային: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցությանն առնչվող հարցեր: ArmAr.am


Մայիս 3, 2011թ. 12:04

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հոգաբարձուների խորհրդին է ներկայացվել հիմնադրամի 2010թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը, հաստատվել է հիմնադրամի 2010թ. հաշվետվությունը: Օրակարգի մեկ այլ հարցով հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել հիմնադրամի ֆինանսական ու հասարակայնության հետ կապերի ծառայությունների ստեղծման առաջարկին: Նիստում […]


Մայիս 3, 2011թ. 10:00

Դանիայի ԱԳ նախարար Լենե Էսպերսենը մայիսի 2-4-ը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Թուրքիայի ԵՄ անդամակցման բանակցությունները, Կիպրոսը, պայքարը ահաբեկչության դեմ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ: Նախատեսված է նաև հանդիպում Թուրքիայի պետնախարար, փոխվարչապետ Ալի Բաբաջանի հետ: ArmAr.am


Մայիս 3, 2011թ. 09:57

ԱՄՆ պետդեպարտամենտը քննադատել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Աբխազիա և Հարավային Օսիա: “Ռուսական պաշտոնյաների այցը Աբխազիա և Հարավային Օսիա չի համապատասխանում Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքին, որին աջակցում են ԱՄՆ-ը: Վաշինգտոնը շարունակում է մնալ այս շրջաններում հակամարտությունների խաղաղ լուծման և Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման կողմնակիցը”,,- ասվում է պետդեպարտամենտի հայտարարության մեջ: ArmAr.am


Մայիս 2, 2011թ. 15:41

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2011թ. ապրիլի 30-ից  դադարեցվել է”Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոց” պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Սուսաննա Նազարյանի լիազորությունները տնօրենի պաշտոնում: Հրամանի համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության աշխատանքային  օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը, 121-րդ հոդվածի 1-ին մասը,  123-րդ հոդվածը: ՀՀ կրթության […]


Մայիս 2, 2011թ. 15:35

Սիրելի հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Մենք ավանդաբար տոնում ենք այս օրը` որպես աշխատանքի եւ աշխատավորի նկատմամբ խորին հարգանքի, նրանց մեծարման ու փառաբանման օր: Դարեր շարունակ արցախցին սեփական ձեռքերով է կառուցել իր երկիրն ու շենացրել հայրենի հողը, քրտնաջան աշխատանքով հոգացել իր ընտանիքի կարիքները, եւ […]


Մայիս 2, 2011թ. 14:56

Ապրիլի 24-30-ը Իսպանիայի Բարսելոնա, Վալենսիա, Ալիկանտե քաղաքներում Հայոց ցեղասպանության 96-ամյակին նվիրված ոգեկոչման արարողությունների շարքն իր ավարտն ունեցավ մայրաքաղաք Մադրիդում: Ապրիլի 30-ին Մադրիդի կենտրոնում գտնվող St. George եկեղեցում տրվեց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պաշտոն` պատարագ, որը կատարեց Իսպանիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ Սասուն վարդապետ Զմրուխտյանը: Այնուհետ, եկեղեցու սրահում հավաքվածների առջև ելույթ ունեցան Իսպանիայում Հայաստանի […]