Զորքերի շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները ԵԱՀԿ գործող նախագահին, Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաեւ ինձ հիմք են տալիս անհանգստանալու: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը: Նա նշել է, որ տեղեկություն է ստացել «հրադադարի ռեժիմի, ինչպես նաեւ սահմանի եւ շփման գծի» խախտվելու ժամանակ […]
Հունվար 2015
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը։ Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հնչեղությունը եւ կարեւորելով հասարակության տեղեկություն ստանալու իրավունքը՝ տեղեկացնում ենք, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից հայ քննիչները վերցրել են […]

Ընթացիկ տարվա առաջին ամիսը հատկանշած իրադարձությունները մտածելու տեղիք են տալիս, որ մեր թշնամիները պետական մակարդակներով բազմաթիվ նոր ուղղություններով ձեռնարկել են շատ աշխույժ պայքար՝ հանրային կարծիքը կողմնորոշելու եւ հայկական պետությունների ուշադրությունը շեղելու քաղաքականություն: Փորձենք ամփոփ կետերով նշել այն ուղղությունները, որոնք մինչ այժմ երեւում են Անկարայի եւ Բաքվի միացյալ միջպետական շտաբի կողմից հայկական հարցերի գծով ուշադրություն շեղելու […]

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ –Շրջանառվող լուրերի համաձայն Գյումրիում, եթե ոչ արտաքուստ, ապա կա ներքուստ բավական մեծ լարվածություն, եվ իրավիճակը կարող է ամեն պահի դառնալ պայթյունավտանգ: : -Այսօր իրավիճակը Գյումրիում հանդարտ է, բայց մարդիկ խիստ մտահոգ են, լարված, բորբոքված, մի անզգույշ, տաքգլուխ քայլ ու հուզումի նոր ալիք կարող է բարձրանալ: Ռուսական զորամասերը […]
«Վիշտ և տրտմություն է ամենքիս սրտերում: Սգում ենք ամենքս այս դժվարին պահին: Միասնաբար պետք է դիմակայենք այս ողբերգությանը, որը ցնցեց ամենքիս»: Հավաքվել ենք հրաժեշտ տալու այն մանկանը, որը այս 7 օրերին մեր բոլորի ուշադրության կենտրոնում էր: … Երկնքում ավելացավ ևս մեկ հրեշտակ: Աստված այնպես տնօրինեց, որ ինքը միանա իր ընտանիքին: Եվ այսօր ընտանիքը Ավետիսյան խաղաղ, […]

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն շարունակում է տեղեկատվություն տրամադրել հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքի մասին։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Նախաքննության ընթացքում հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ՀՀ քննչական […]
Հունվարի 21-ին ժամը 18:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում թշնամու կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Ռաշիդի Ուդումյանը: Արման Ուդումյանը սահմանամերձ Չորաթան գյուղի բնակիչ է, ծնված 1980 թվականին: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում Արման […]

“Քայքայիչ պաշտամունքներից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի” նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆՆ անդրադառնալով հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սարսափելի սպանդին՝ չի բացառում, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կարող է հրահրած լինել այն աղանդավորական կազմակերպությունը, որի հոգևոր հովիվներ են մարդասպան Վալերի Պերմյակովի ծնողները: “Այս սպանության մեջ մեր հասարակությունը փորձում է քաղաքական ենթատեքստ փնտրել, բայց ոչ ոք աղանդավորական հետք […]
Օրերս հեռակա բանավեճ տեղի ունեցավ փաստաբան Ն.Բաղդասարյանի եւ պաշտոնաթող գնդապետ, ռազմական մեկնաբան Բարանեցի միջեւ։ «Իմ խոսքին Բարանեցը արձագանքեց այսպես՝ «Խոպ, ստոպ», ու փորձեց հիմնավորելով իր տեսակետը՝ հղում անելով ՌԴ քր. օր. 13-րդ հոդվածի վրա, որի համաձայն ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության: Բայց ի՞նչ «Խոպ ստոպ», պարոն Բարանեց, երբ սպանության քրեական գործը կատարվել է […]

Այս օրերին հանրության ուշադրությունը սեւեռված է Գյումրիում կատարված ողբերգությանն ու կատարվածին առնչվող զարգացումներին: Սակայն միաժամանակ տագնապալի լուրեր են ստացվում սահմանից ու Արցախի պաշտպանության բանակի առաջնագծից:
Իրավիճակը իսկապես լարված է, ավելին՝ ադրբեջանական կողմը հետեւողականորեն շարունակում է մեծացնել լարվածությունը: Եթե հակիրճ, ապա բորենին, տվյալ դեպքում՝ ալիեւյան վարչախումբը, արյան հոտ է առել:




