Փետրվար 2015

Փետրվար 26, 2015թ. 09:36

Ցյուրիխյան արձանագրությունները ուժի մեջ մտնելու համար, Թուրքիայի նախապայմանն է՝ Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի «օկուպացված տարածքները»՝ Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն ասել է, թե Հայաստանը «չկարողացավ անցնել անկեղծության թեստը, հետևաբար իր խորհրդարանից արձանագրությունների հետկանչը ոչ մի նշանակություն չունի»: […]


Փետրվար 25, 2015թ. 21:31

“Բարգավաճ Հայաստան”-ը մի ոտքով ընդդիմություն էր, մյուսով՝ իշխանություն, ու քանի որ ճողված վիճակում գտնվելը շատ անհարմար դիրք էր՝ եղավ այն, ինչ եղավ: Այսպես պատկերավոր ներկայացվեց այն իրավիճակը, որում հայտնվեց ԲՀԿ-ն: Ինչո՞ւ մեզանում չի ձևավորվում “ճողված վիճակներից”՚ զերծ՝ իրական ընդդիմություն, ուժ, որը ժողովրդին հուսախաբ չի անի:


Փետրվար 25, 2015թ. 20:20

Պաշտոնական տվյալներով այս վայրենի խրախճանքի օրերին դաժանաբար սպանվեցին 27 հայեր, խոշտանգվեցին, թալանվեցին հարյուրավորները: Կոտորածները նպատակ ունեին խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը: Դրանք ոչ այլ ինչ էին, քան պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնց պահանջն էր` իրականացնել ինքնորոշման իրենց սահմանադրական իրավունքը:


Փետրվար 25, 2015թ. 18:35

Ինչպես տեղեկացնում է Nyut.am-ը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից, Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների դիմումը՝ նշանակված փորձաքննություններին մասնակցելու վերաբերյալ։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել են դիմումներ, որոնք օրենքով […]


Փետրվար 25, 2015թ. 16:47

«Մարդիկ քառասուն օր սպասելուց հետո ուղղակի զայրույթի և հուսահատության մեջ մտածում են բողոքի ակցիաների մասին, հացադուլի մասին։ Խոսակցություն է եղել և երեկ դատախազության տարածած հայտարարությունը նպաստեց դրան»,- այս մասին այսօր ասել է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ լրագրողներին ներկայացնելով Գյումրիում Ավետիսյանների սպանության նախաքննությունից հետո տիրող իրավիճակը, երբ Ավետիսյանների հարազատները ներխուժել էին Շիրակի դատախազության […]


Փետրվար 25, 2015թ. 16:27

Անդրանիկ Օզանյանի 150-ամյակի առթիվ Միր Արտուշի Ադամյանը ներկայացնում է հոր՝ Արտուշի , ավելի քան 60 տարվա վաղեմության հիշողություններից երկու պատառիկ, որոնք լավագույնս բնութագրում են Անդրանիկ Զորավարին: 24-ամյա վարսերցի Արտուշը գյուղից դուրս իր ապագայի փնտրտուքով շուտով հայտնվում է պատերազմի հորձանուտում և 1914թ. վերջին զինվորագրվում Կովկասյան Բանակի կազմում՝ Անդրանիկի հրամանատարությամբ գործող հայկական կամավորական ջոկատին ու մասնակցում Արևմտյան […]


Փետրվար 25, 2015թ. 16:22

Հայ Մշակութային “Արարատ” կազմակերպութեան”ՙԿոմիտաս”-ի սրբադաս անւամբ կոչւող դահլիճում կայացած՝ օտարերկրեայ դեսպանների ու ներկայացուցչութիւնների մասնակցութեամբ միջոցառումը, որտեղ հնչեցին կոմիտասեան խորախորհուրդ մեղեդի- ղօղանջները, յիրաւի ընդգրկում է ձեւով ու բովանդակութեամբ ծանրակշիռ լինելու հանգամանքը: Ծանրակշիռ, քանզի ճշտորոշւած թիրախը՝ Իրանում հաւատարմագրւած միջազգային դիւանագիտական ներկայացուցիչներին՝ դեսպաններին յաւուր պատշաճի իրազեկում ենք մեր համազգային պահանջատիրութեան արդարացիութիւնը, արդիականութիւնն ու առարկայականութիւնը: Եւ երիցս ծանրակշիռ, քանի […]


Փետրվար 25, 2015թ. 16:14

Հայոց պատմության էջերը հարուստ են բացառիկ իրադարձություներով և հերոսական դեմքերով, յուրաքանչյուրիս պարտքն է գնահատել մեր երևելի անցյալը, մեր վեհ նախնիներին, նրանց վարքը ճանաչել և դասեր քաղել: Անդրանիկ Թորոսի Օզանյանը, որը հայտնի է նաև Անդրանիկ Փաշա ու Զորավար Անդրանիկ անուններով, ծնվել է 1865 թվականին Շապին Գարահիսարում: Նախնական կրթությունը ստանցել է Մուշեղյան վարժարանում, այն ավերտելուց մոտ մեկ […]


Փետրվար 25, 2015թ. 15:55

ՌԴ Դաշնային խորհուրդն ,այսօր կայացած նիստի ընթացքում, հաստատել է համաձայնագիրը, ըստ որի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին թույլատրվում է 30 օրվա ընթացքում մնալ Ռուսաստանի Դաշնության տարածքում առանց գրանցման:Հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև համաձայնագիրը, որը վերաբերում է Հայաստանի տարածքում ռուսների և Ռուսաստանի տարածքում հայերի գտնվելու կարգին, ստորագրվել է 2014թ. հուլիսի 11-ին Սոչիում։Նույն օրենքն այժմ […]


Փետրվար 25, 2015թ. 15:00

Փետրվարի 24-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցները հանդես եկան Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «Չորս» անունը կրող նախագծով: Նախագծի մեկնարկն ազդարարվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում: