Փետրվար 2015

Փետրվար 27, 2015թ. 12:07

Հյուսիսային Սիրիայում ասորի համայնքի նկատմամբ իրականացված առեւանգման, բռնության եւ բռնագաղթի գործողությունները թարմացնում են Հյուսիսային Իրաքում, հատկապես եզդիների եւ ընդհանրապես ասորի համայնքի տարբեր դավանական խմբերի դեմ գործադրված պատկերների հիշողությունը: Սրանք բոլորը Էթնիկ զտման ժամանակակից ամենավառ օրինակներ են, որոնք տեղի են ունենում ահաբեկչության դեմ իբրեւ թե աննահանջ պատերազմ հայտարարած միջազգային ընտանիքի երեւութապես եւ հայտարարողական մակարդակի վրա դատապարտանքի, […]


Փետրվար 27, 2015թ. 10:53

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2015 թ. մարտի 3-ին ժամը 1200-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ընդգրկելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Շրջանառության հարկի […]


Փետրվար 27, 2015թ. 10:28

Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության վերաբերյալ քրեական գործի առնչությամբ: Փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես գրում է. «Հաշվի առնելով սույն թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության դեպքի հասարակական հնչեղությունը և դրանից հետո լրատվական տարբեր միջոցներով բազմիցս տարածված այն տեղեկատվությունը, որ […]


Փետրվար 27, 2015թ. 09:59

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արտախորհրդարանական մի շարք ուժեր այս օրերին ակտիվ քաղաքական քննարկումների եւ խորհրդակցությունների մեջ են: Մեր տեղեկություններով, հանդիպումների կազմակերպիչը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն է: Հայրիկյանը մեզ հետ զրույցում հաստատելով քննարկումների անցկացման լուրը, ասաց, որ 7 ուժեր համատեղ հանդիպումներ են անցկացնում, ապա հայտարարեց, որ այդ 7 ուժերն են՝ ԱԻՄ-ը, «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, «Ազատ դեմոկրատները», […]


Փետրվար 26, 2015թ. 17:18

Թուրքագետ Արտակ Շաքարյանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու՝ Բաքվում արած այսօրվա հայտարարությունը Tert.am-ի հետ զրույցում որակեց իբրև դեռևս 1990-ական թվականներից որդեգրած ռազմավարության շարունակություն, այն է՝ հայ-թուրքական հարաբերությունների պայմանավորումը երրորդ երկրի խնդրով: «Դեռևս 1990-ականների սկզբներից Թուրքիան Ղարաբաղի խնդիրն էր առաջ բերում, իսկ Հայաստանը միշտ ասում էր՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չպետք է պայմանավորվեն որևէ երրորդ երկրի հետ: Հայաստանը երբեք […]


Փետրվար 26, 2015թ. 17:16

Փետրվարի 21-22-ին Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Մոնրեալում տեղի ունեցան Համազգային պետական թատրոնի առաջին ներկայացումները: Բեմադրվեցին Նիկոլա Ծատուրյանի «Փրկության կղզի» և Աստղիկ Սիմոնյանի «44 աստիճանի վրա» ներկայացումները: Ներկայացումներին ներկա գտնվող Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով` անդրադառնալով հայկական թատերարվեստի դարավոր պատմությանը, ավանդույթներին և ներկա զարգացումներին: Այցի շրջանակներում թատերախումբը` տնօրեն Վարդան Մկրտչյանի ղեկավարությամբ, հանդիպում […]


Փետրվար 26, 2015թ. 17:08

Թուրքագետ Լեւոն Հովսեփյանը փետրվարի 26-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Դավութօղլուի կողմից շրջանառության մեջ դրված համատեղ ցավի գաղափարը տանում է դեպի ցեղասպանության հերքման, այսինքն՝ որպեսզի դա չտանի բուն ցեղասպանություն կատեգորիային: Թուրքիան ամեն կերպ խուսափում է հենց ցեղասպանության իրավական բաղադրիչից, եւ եթե մենք նայենք 1919 թվականի Օսմանյան տրիբունալների դատավարությունները, ինչո՞ւ հանկարծ Օսմանյան […]


Փետրվար 26, 2015թ. 16:58

«Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանում կա քաղաքական համակարգի ճգնաժամ: Դրա պատճառն արհեստական քաղաքական օրակարգեր ի հայտ բերելն էր: Բայց դա, կարծես թե, վերանում է: Դա բնականոն ճանապարհ է, արհեստական չի լինում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ընդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն` անդրադառնալով կառավարման ճգնաժամի մասին խորհրդարանական ոչ իշխանական ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացրած նախագծին, որը […]


Փետրվար 26, 2015թ. 13:37

Հայկական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած երկարամյա ակնառու վաստակի համար, ինչպես նաեւ ծննդյան հոբելյանի առթիվ` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նառա Շլեպչյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարգեւը նրան է հանձնել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը: Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 23-ին, հեռախոսազրույց էր […]


Փետրվար 26, 2015թ. 12:58

Օրերս Յութուբում է հայտնվել Սերգեյ Փարաջանովի ՙՆռան գույնը՚ ֆիլմի վերափոխված տարբերակը: Այնտեղ ֆիլմի համար Տիգրան Մանսուրյանի գրած երաժշտությունը ներկայացված է էլեկտրոնային երաժշտությանը հարիր գործիքավորմամբ, թեև մասնագետներն ասում են, որ երաժշտությունն անճանաչելի դառնալու չափ փոխվել է չի կարելի ասել, թե խոսքը նույն երաժշտությունների մասին է: Փարաջանովի թանգարանի տնօրեն ԶԱՎԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ նույնպես հավաստում է, որ այդ հնչյունները […]