Փետրվար 2015

Փետրվար 27, 2015թ. 16:10

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը փետրվարի 25-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի նորանշանակ համանախագահ, Իլինոյս նահանգի հանրապետական կոնգրեսական Ռոբերտ Դոլդի հետ: ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, որ դեսպան Սարգսյանը շնորհավորել է կոնգրեսականին համանախագահությունը ստանձնելու կապակցությամբ և ամենայն հաջողություն մաղթել իր պատրականությունների իրականացման գործում: Հանդիպմանը կողմերն անդրադարձել […]


Փետրվար 27, 2015թ. 15:54

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, ում ընտանիքը ևս ադրբեջանական ջարդերից փախուստի է դիմել, արձանագրում է, որ Սումգաիթյան ողբերգության հերթական տարելիցն անցնում է առանց որևէ պետության կողմից քաղաքական ու իրավական ճշգրիտ գնահատականներ տալու: «Այն ժամանակ Ամերկայի Միացյալ Նահանգները շատ պարզ ձևով օգտագործեց Սումգաիթի հայերի հարցը Սովետի հետ իրենց հարաբերությունների ու ինչ-որ նպատակների հասնելու հարցում: Բայց Խորհրդային միության փլուզումից […]


Փետրվար 27, 2015թ. 15:47

«Ժառանգություն» կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին մասնակցելու հրավեր չի ստացել: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում տեղեկացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: «Մենք այս պահին հրավեր չենք ստացել ԲՀԿ համագումարին մասնակցելու, սակայն չգիտեմ ընդհանրապես նրանք այլ քաղաքական ուժերի հրավիրելո՞ւ են, թե ոչ»,- նշեց Հակոբյանը: Հարցին, թե համագումարի ընթացքում ԲՀԿ-ն հստակեցնելու՞ է «Ժառանգության» հետ հետագա […]


Փետրվար 27, 2015թ. 14:04

Ռուսաստանը և Հայաստանը ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամներ են, հետևաբար` փոխադարձ պարտավորվածություններ ունեն կոլեկտիվ անվտանգության և բազմակողմանի հարաբերությունների ձևաչափի հարցերում: Այդ մասին Regnum-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին՝ պատերազմի դեպքում Ռուսաստանը կմիջամտի՞ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի կողմից: «Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և, բնականաբար, ունի իրավաբանորեն ամրագրված պարտավորություններ մեր երկրի ռազմական անվտանգությանն […]


Փետրվար 27, 2015թ. 14:01

Հայրապետյանի հովանավորած ռազմական ակադեմիայի շինարարությունը վերսկսվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղում վերսկսվել է Մոսկվայում տնային կալանքի տակ գտնվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանի հովանավորած՝ Սուվորովի եւ Մադաթովի անվան ռազմական ակադեմիայի շինարարությունը: Այս մասին NEWS.am-ին ասաց Վանքի գյուղապետ Անդրեյ Սարգսյանը: Նա հայտնեց, որ շենքի առաջին հարկն արդեն պատրաստ է: «Հիմա երկրորդ հարկն է կառուցվում, […]


Փետրվար 27, 2015թ. 13:57

Բարոյական տեսակետից Էրդողանի հրավերը վիրավորանք է՝ հասցված ոչ միայն ՀՀ նախագահին, այլև ողջ հայ ժողովրդին ու մեր անմեղ նահատակների հիշատակին։ Կարծում եմ՝ նախագահ Ս. Սարգսյանի պատասխան նամակը չափազանց մեղմ էր, մինչդեռ պետք է լիներ բաց նամակ՝ ուղղված աշխարհի այն երկրների նախագահներին, որոնք պատմականորեն ժառանգորդն են Անտանտի դաշնակից պետությունների, և հարցն ուղղեր նրանց. «Ձեզնից ոմանք, որ […]


Փետրվար 27, 2015թ. 13:46

Օրերս կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել “Շրջանառության հարկի մասին” օրենքի վերափոխված տարբերակը, որում վերանայվել են տնտեսավարողների դժգոհությունն առաջացրած դրույթները: Այդ թեմայով զրուցում ենք “Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միություն” հասարակական կազմակերպության նախագահ ՍՏԵՓԱՆ ԱՍԼԱՆՅԱՆԻ հետ:


Փետրվար 27, 2015թ. 12:45

Արդյոք ՀՌԱՀ-ը տեղյակ է, թե մեր հեռուստալիքները կրոնական այլ հոսանքների քարոզչություն անում են, թե ոչ՝«Չեմ ուզում «աղանդներ» բառն օգտագործել, բայց վերջերս պատահաբար Կոտայքի մարզում տեսա մի հեռուստաալիք, որը կրոնական այլ հոսանքի քարոզչություն էր կատարում: Արդյոք, ձեր հանձնաժողովի տիրույթում է այս խնդիրը, եթե այո, ապա դուք ունեք ինֆորմացիա եւ ինչպես եք կարողանալու, կամ արդյոք ցանկանում եք […]


Փետրվար 27, 2015թ. 12:22

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ –Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Բաքվում կայացած հանդիպման ժամանակ չշրջանցվեց ԼՂ հիմնահարցը. Չավուշօղլուն ասել է, թե Թուրքիայի արտաքին գերատեսչության գերակա ուղղությունն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը: Ապա միջազգային հանրության ականջին հասցրել բազմիցս ասվածը, թե ԼՂ հիմնախնդիը սպառնում է վտանգել տարածաշրջանի անվտանգությունը: Թուրքական նման հայտարությունները բնավ նորություն չեն, […]


Փետրվար 27, 2015թ. 12:13

Սույն թվականի փետրվարի 19-ի ՀՀ դատախազության տարածած հայտարարությունը հակասում է ՀՀ գլխավոր դատախազի Գյումրիում ՀՀ քաղաքացիներին տված խոստումներին։ Տվյալ հայտարարությունը ՀՀ քաղաքացիների պահանջն իրականացնելու երաշխիքներ չի պարունակում, այն է՝ հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանդի մեջ մեղադրվող Վ. Պերմյակովին անհապաղ փոխանցել ՀՀ իրավապահներին։ ՀՀ գլխավոր դատախազի տված խոստումից անցել է գրեթե մեկ ամիս, […]