14 Հուլիս 2010

Հուլիս 14, 2010թ. 13:44

Հուլիսի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկում է անցկացրել Լեռնային Ղաաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Ժասլան Նուրտազինը /Ղազախստան/, ինչպես […]


Հուլիս 14, 2010թ. 13:36

Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել փոխգործակցության զարգացման դինամիկայի կապակցությամբ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպել է իր հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկուն: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվել պատվիրակությունների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով հյուրին Էդվարդ Նալբանդյանը նշել […]


Հուլիս 14, 2010թ. 13:22

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքը և հետագա անելիքները։ Զեկույցներով հանդես են եկել ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը։ Ծրագրի շրջանակներում […]


Հուլիս 14, 2010թ. 13:04

«Ցավոք, Թուրքիան ներկայումս պատրաստ չէ սկսած գործընթացը շարունակել առանց նախապայմանների…»


Հուլիս 14, 2010թ. 12:58

«Լեռնային Ղարաբաղի խնդիրը նուրբ և զգայուն շատ կողմեր ունի, ուստի հայկական կողմն ակնկալում է առավելապես անաչառ ու հավասարակշիռ մոտեցումներ…»


Հուլիս 14, 2010թ. 12:56

Հուլիսի 13-ին շարունակվեց ՀՀ ԱԺ նախագահի աշխատանքային այցը Եվրոպական խորհրդարան: ԱԺ      նախագահը ելույթ ունեցավ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստում: Դիմելով ներկաներին` Հովիկ Աբրահամյանն ասաց. «Հարգելի պարոն Ալբերտինի, Եվրախորհրդարանի հարգելի պատգամավորներ, Տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք, առաջին հերթին,  ողջունել Ձեզ,  Եվրոպական խորհրդարանի բոլոր անդամներին և շնորհակալություն հայտնել Ձեր հրավերի և ջերմ ընդունելության համար: Հայկական […]


Հուլիս 14, 2010թ. 12:38

Ֆրանսիայի Ազգային տոնի` Բաստիլի գրավման օրվա առթիվ, Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը շնորհավորելով Ազգային տոնի առթիվ, համոզմունք է հայտնել, որ դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները մշտապես կգտնվեն բարձր մակարդակի վրա:  «Այսօր մենք հպարտությամբ ենք խոսում մեր երկրների միջեւ ավանդական բարեկամության վրա հիմնված սերտ համագործակցության մասին»,-ասել է ՀՀ Նախագահը:


Հուլիս 14, 2010թ. 11:22

ՀՀ ֆինանսների նախարարության Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան գործակալության կողմից 12.07.2010-18.07.2010 թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ՈՍԿԻ` գնման գին` 12991.89 (-466.41), բացթողնման գին` 14121.62 (-506.97), ԱՐԾԱԹ` գնման գին` 193.25 (-9.32), բացթողնման գին` 210.05 (-10.13), […]


Հուլիս 14, 2010թ. 11:14

Ինտերնացիոնալիզմի «օրորը» մեկ օր իսկ չմթագնեց վրացու ու ադրբեջանցու հակահայ մտքի զգոնությունը, գեթ մեկ օր չլռեց ավերիչ քլունգը…


Հուլիս 14, 2010թ. 11:02

Իրանի կրթության ոլորտի պաշտոնյաները որոշել են  1000 հոգևորականների ուղարկել Թեհրանի դպրոցներ` արևմտյան ներգործությանն ու քաղաքական ընդդիմությանը դիմակայելու համար: Այդ մասին հայտարարել է Թեհրանի կրթության վարչության փոխտնօրեն Մոհամադ Բոնիադին: Նա տեղեկացրել է,որ  մայրաքաղաքի դպրոցներում հոգևորականներն իրենց աշխատանքը կսկսեն աշնանը` սեպտեմբեր ամսին: Իսկ թե ինչու սեպտեմբերից, Մոհամադ Բոնիադին ասել է, որ այդ կերպ հնարավոր կլինի ուսանողներին «հեռու […]