Հուլիսի 14–15–ը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կհանդիպեն Եկատերինբուրգում։ Այս մասին տեղեկացնում է «Ռուսաստանի ձայնը». հաղորդման համաձայն, հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցության և գլոբալ քաղաքականության ամենահրատապ հարցերը։ Մասնավորապես, ինչպես տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, քննարկման առանցքում են լինելու «Հյուսիսային հոսք» գազատարի կառուցումը, ռազմավարական համագործակցությունը ռուսական և գերմանական […]
14 Հուլիս 2010
Խորեն աբղ. Հովհաննիսյանը հորդորեց նրանց` նմանվել այն սերմնահատիկին, որ ընկավ պարարտ հողի մեջ ու պտուղ տվեց…
Շրջափակման վերացումից կշահեն ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլ նաև Եվրոպայի գործարարները:
Հուլիսի 12-ին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանյան Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Էլիաս Մըրրի (Elias Murr) հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները տարբեր ոլորտներում` շեշտը դնելով մասնավորապես պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության վրա: Նշվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների կարևորությունը: Էլիաս Մըրրը իր հատուկ գնահատանքն է արտահայտել Լիբանանում բնակվող հայ […]
Հուլիսի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար պարոն Դամթյու Դեսալեյնին (Damtew Dessalejne)` հավատարմագրման նամակի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Դեսալեյնին Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ բազմամյա արդյունավետ համագործակցության կապակցությամբ, ընդգծելով, որ գրասենյակն իր գործունեությունը սկսել է Հայաստանում Ադրբեջանից բռնագաղթած շուրջ […]
Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության հերթական համագումարը տեղի կունենա հուլիսի 17-ին, ժամը 11.00-ին, Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում: Կուսակցության թվով երկրորդ համագումարի նպատակն է հստակեցնել կուսակցության դիրքորոշումը երկրի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հիմնական մարտահրավերների շուրջ: Համագումարում հաշվետու զեկուցումով հանդես կգա կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը: Պատգամավորների քննարկմանը կներկայացվեն քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական եւ այլ հարցերի, ինչպես նաեւ Ղարաբաղյան հիմնահարցի […]
Թուրքիայի ռադիոյի եւ հեռուստատեսության կորպորացիան (TRT) հերքել է այն պնդումները, թե արգելել է թուրքական «Buruk Acı» երգի հայկական տարբերակի հեռարձակումը: «TRT-ն թափանցիկ եւ ազատ կորպորացիա է: Արգելել հեռարձակել երգը միայն նրա համար, որ այն հայկական է նույնիսկ քննարկման թեմա չէ»,- նշվել է կազմակերպության տարածած հայտարարությունում: Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet- թերթը: ArmAr.am




