Վրաց իշխանությունների նման քայլը հայկական ազգային դիմագիծը խեղելու վրացական հստակ ծրագիր է:
22 Հուլիս 2010
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է վերացնել սպառողական ընկերության անդամների (փայատերերի) թվի սահմանափակումը (գործող օրենքով` 30-ից ոչ պակաս), ինչը կհեշտացնի վերջիններիս ստեղծումը և կխթանի կոոպերատիվ շարժումը։ ArmAr.am
Կառավարության որոշմամբ ՌԴ զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերին ՀՀ օդանավակայաններում մատուցած ծառայությունների դիմաց 2010թ. առաջին եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով «Արմ-Աերո» ՓԲԸ-ին վճարելու համար ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվել է 4,214,323 դրամ։ ArmAr.am
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացում, որի նպատակն է հստակեցնել «Արբուն» ապրանքային անվանման կիրառման դեպքերը և ապահովել տեղական արտադրողների և սպառողների օրինական շահերի պաշտպանությունը։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հստակեցումն անհրաժեշտ էր, քանի որ կառավարության նախորդ որոշումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել։ Հայկական կոնյակը 100 տոկոսով պետք է […]
Ընթացիկ տարվա աշնանը Սերբիայի Հանրապետության Նովի Սադ քաղաքում կներկայացվի հայկական մշակույթը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության եւ տեղեկատվության բաժնից, նախարարությունն իրականացնում է բազում փոխհամագործակցության ծրագրեր, որոնցից հերթականը հենց կիրականացվի Սերբիայում: Միջոցառումենրի շարքում կկազմակերպվեն գեղանկարչական ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ եւ գրքերի շնորհանդեսներ:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարդասիրական օգնության կարգով 40 մլն դրամ կտրամադրվի Ղրղզստանին: Ինչպես այսօր կայացած Կառավարության նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, Ղրղզստանի հանրապետությունը դիմել է հիմնականում ԱՊՀ երկրներին, որպեսզի հնարավորության չափով հատկացնեն ֆինանսական, տեխնիկական օգնություն: «Արձագանքելով այդ խնդրին` որոշում ենք աջակցել Ղրղզստանին: Սա այս տարվա մեր երրորդ նման օգնությունն է: Մինչ այս, մենք […]
Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գաբրիելյանների ընտանիքին: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա ականավոր դեղաբան, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Էմիլ Սամսոնի Գաբրիելյանի մահվան մասին: Էմիլ Գաբրիելյանը մեծ ներդրում ունեցավ դեղաբանության բնագավառում, հատկապես արյան […]
Ս.Օհանյանը քննադատել է հարևան պետության վարած քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախտմանը…
«Այժմ Ադրեջանը պետք է պատասխանի` ընդունում է արդյոք այդ առաջարկությունները որպես հիմք, թե` ոչ»:
Վաշինգտոնում Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչիի հետ բանակցությունների ժամանակ Ամերիկայի պաշտոնատար անձինք հայտարարել են Կոսովոյի անկախության անշրջելիության մասին և խոստացել են Պրիշտինային աջակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։ Հաշիմ Թաչին պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Նա ընդունել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին և հանդիպումներ է ունեցել նաև Պետքարտուղարության ու Կոնգրեսի ներկայացուցիչների հետ։ Ինչպես տեղեկացնում է «РИА […]




