Հուլիս 2010

Հուլիս 30, 2010թ. 13:18

«Ակորդ» նավը դուրս է եկել Դոնի Ռոստովից, որի վրա եղել է Հայաստանի համար նախատեսված ցորեն:


Հուլիս 30, 2010թ. 12:44

2010 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 366.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը 383.2 մլրդ դրամ, որոնք ապահովել են կառավարության կողմից առաջին կիսամյակի համար հաստատված ծրագրի համապատասխանաբար 110.3 և 92.6%-ը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 50.4%-ով, ծախսերի գծով` 44.8%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն […]


Հուլիս 30, 2010թ. 11:46

Ինչպես հաղորդում է մոսկովյան «Ведомости» թերթը, անցյալ տարի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Рособоронэкспорт-ի հետ պայմանագիր է կնքել C-300 տիպի զենիթահրթիռային համալիրների երկու դիվիզիոնի մատակարարման վերաբերյալ: Թերթի տեղեկացմամբ, պայմանագիրն արդեն իրականացվում է: Նախատեսվում է բոլոր առաքումներն ավարտել առաջիկա մեկ-երկու տարում: Բաքուն ռուսական C-300-ների դիմաց կվճարի առնվազն 300 մլն դոլար: Սա հետխորհրդային հանրապետություններում ռազմական տեխնիկայի գնման ամենախոշոր գործարքն […]


Հուլիս 30, 2010թ. 10:30

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է գրել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին:


Հուլիս 29, 2010թ. 17:29

Անտարբեր եւ «անգոյն» սփիւռքին քով կայ զանգուած մը, որ մտահոգ է հայրենիքի ներկայով ու ապագայով: Տարբեր տարիքի հայեր աշխարհի չորս ծագերուն ոչ միայն հետաքրքրուած են պապենական երկրով, ժողովուրդին պայմաններով, անոր կենսամակարդակի բարելաւումով, այլեւ իրենց կարծիքն ու վերաբերմունքը ունին ժողովուրդին ու կառավարութեան յարաբերութեան, այլեւ սփիւռքի ու հայրենիքի փոխյարաբերութեան մասին: Առողջ երեւոյթ մըն է ասիկա, որմէ  պէտք […]


Հուլիս 29, 2010թ. 17:14

Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հասարակայնության հետ կապերի և հասարակայնության հետ կապերի մասնագետների միջազգային օրվան նվիրված` «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ի կազմակերպած հատուկ միջոցառման շրջանակներում «Լավագույն բնապահպանական նախագիծ» անվանակարգում հաղթող ճանաչվեց: Հատուկ արարողության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Վերաբերվիր բնությանն ինչպես ինքդ քեզ» կորպորատիվ գովազդի հոլովակների շարքը ստացավ «Բնապահպանական լավագույն նախագիծ» անվանակարգի հավաստագիրը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի բնապահպանական հոլովակները ինքնանպատակ չեն և […]


Հուլիս 29, 2010թ. 17:00

Ճամբարումը տեղի ունեցավ Քաշաթաղի շրջանի Խաչինտափ բնակավայրի` Կիլիկիայի հայոց Հեթում թագավորի տոհմատան հարևանությամբ։


Հուլիս 29, 2010թ. 16:50

Հուլիսի 31-ից օգոստոսի 7-ը անց են կացվելու Իրանի ռազմաօդային ուժերի «Օդի ֆեդաին» լայնամասշտաբ զորավարժությունները: «Սա արդեն նմանատիպ երկրորդ զորավարժություններն են»,- հայտարարել է Իրանի ՌՕՈՒ հրամանատար Մոհամադ Ալավին: Նշենք, որ զորավարժությունները անց են կացվելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրության սրման պայմաններում: Այս մասին տեղեկացնում է Iran.ru-ն: ArmAr.am


Հուլիս 29, 2010թ. 16:35

Այսօր անցկացված կառավարության նիստում, գործադիրը հաստատել է ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության, տարածման և օգտագործման 2011թ. տարեկան ծրագիրը։ Որոշման ընդունումը հնարավորություն կտա նշված ոլորտում իրականացնել նպատակային ծրագրեր, պահպանել, մոռացությունից փրկել ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող  արժեքները և ապահովել դրանց կենսունակությունը։


Հուլիս 29, 2010թ. 16:00

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի տարածքում միջուկային նոր էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Ավելի վաղ գործադիրը հավանություն էր տվել Հայաստանում կառուցվող միջուկային նոր էներգաբլոկը կահավորել ՌԴ ջրաջրային էներգետիկական ռեակտորային տեղակայանքով, ինչպես նաև ստեղծել հայ-ռուսական համատեղ «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ-ն, որը բաց է այլ ներդրողների համար։ Իր նիստում ՀՀ Կառավարությունը […]