Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի և Սերբիայի կառավարությունների միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթղթով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
Հուլիս 2010
ՀՀ և ՄԶԸ միջև 2005թ. կնքված վարկային համաձայնագրով նախատեսված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման» ծրագրով ձեռք է բերվել գյուղատնտեսական տեխնիկա «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարիքների համար շահագործելու, 2006թ. կնքված «Թռչնագրիպին հակազդելու ծրագրի համաֆինանսավորման համար ճապոնական դրամաշնորհով ավտոմեքենա` նույն ծրագրի աշխատանքն սպասարկելու նպատակով։ Կառավարության որոշմամբ վերը նշված 13.171.355,7 դրամ արժողությամբ գյուղատնտեսական […]
Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոպական Միությունը հայտարարել են, թե հուսով են, որ Իրանի եւ համաշխարհային ուժերի միջեւ դադարած բանակցությունները շուտով կվերսկսվեն: ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնը նշել է, որ ցանկացած նոր բանակցությունների նպատակն է լինելու ամբողջությամբ կենտրոնանալ Թեհրանի միջուկային ծրագրի վրա: Ինչպես նշել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին, ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել բանակցությունները […]
ՀՀ Կառավարությունը լրացում և փոփոխություններ կատարելով իր ավելի վաղ ընդունած երկու որոշումներում, պահուստային ֆոնդից աղետի գոտուն տրամադրած 60,500.0 հազար նախատեսված գումարից 7,220.0 հազար դրամը հատկացրել է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից Սպիտակ և Գյումրի քաղաքներում կառուցված բազմաբնակարան շենքերի (բնակելի տների) կառուցապատման համար հատկացված հողամասերի ձեռքբերմանը։
Վարչապետի խոսքով, պետությունն առաջին անգամ է գումար հատկացնում բարձր վերարտադրության սերմեր ձեռք բերելու համար։ Հայ ֆերմերները, համագործակցելով գյուղատնտեսության նախարարության հետ, կստանան, իսկ հետո իրենք կարտադրեն ցորենի անհրաժեշտ սերմացուն։
«Արցախցի մի պաշտոնյա ինձ ասեց, ոչ թորքից ենք վախենում, ոչ էլ ՆԱՏՕ–ից, մենք ձեզանից ենք վախենում, հանկարծ դուք մեզ ինչ–որ շարժառիթների հետևանքով չլքեք, չթողնեք Ադրբեջանի կազմում»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։ Ապա հանդես եկել մի ուշագրավ առաջարկությամբ։ Նա Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին առաջարկեց դիմել «բարեկիրթ ապահարզանի», […]
Թուրքական իշխանություններին կոշտ քննադատության է ենթարկել նաև հանրապետական կոնգրեսական Իլեանա Ռոս-Լեհթինենը: Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը որակելով որպես «իսլամիստական կուսակցություն»
ՊԵԿ-Ը ԶԲԱՂՎՈՒՄ Է ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՎ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության դիտակետում այս անգամ Վոյաժ տաքսի ծառայությունն էր: Ստացված օպերատիվ տեղեկությունների հետքերով գնացած վարչության աշխատակիցները պարզել են, որ տաքսի ծառայությունը գործում է` առանց համապատասխան ելակետային տվյալների վերաբերյալ հարկային տեսչություն տեղեկություններ ներկայացնելու: Նաև պարզ է դարձել, որ Խորհրդայինի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված Սամվել-Աշոտ ՍՊԸ-ն դեռևս […]
Թուրքիայի ներքին քաղաքական կյանքի ներկա փուլի ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ բարձրագույն զինվորականությունը, ըստ էության, “դե ֆակտո” զրկվել է կառավարության գործողության որոշումների վրա ներազդելու հնարավորությունից:
Երևանի կենդանաբանական այգուց Կարապի լիճ են տեղափոխվել երկու կարապ: Լողալուց հոգնած կարապների զույգի համար արևից պատսպարվելու և հանգստանալու համար առանձին տեղ է առանձնացվել: Կարապների խնամքով, ինչպես նաև սննդակարգով զբաղվելու են Երևանի կենդանաբանական այգու մասնագետները: Վերջիններս հորդորում են, որ Կարապի լճի այցելուները թռչուններին չվնասելու համար զերծ մնան կարապներին կերակրելու գայթակղությունից: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական […]




