Հուլիս 2010

Հուլիս 27, 2010թ. 19:15

Ինչպես հայտնում է The Washington Post-ը, Իրանի ընդդիմության ղեկավար Միր Հուսեյն Մուսավին հուլիսի 26-ին նախազգուշական հայտարարություն է հնչեցրել: Այն ուղղված է եղել երկրի քաղաքական առաջնորդներին: Ընդդիմության առաջնորդը սպառնացել է, թե Իրանի ներկայիս իշխանությունները կարող են արժանանալ գահընկեց արված Շահի ճակատագրին, եթե շարունակեն իրենց ձեռքում կենտրոնացնել երկրի իշխանությունը: ArmAr.am


Հուլիս 27, 2010թ. 19:00

Անկարայում տեղի ունեցած Բարեփոխումների մոնիթորինգի խմբի անդամների հետ հանդիպումից հետո հրավիրվել է ասուլիս: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ուղղված հարցերը հիմնականում առնչվել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ տարվող պայքարին և Թուրքիա-ԱՄՆ-Իրաք եռակողմ խնդիրներին: «Անկախությունը և անվտանգությունը չպետք է դրվեն կշեռքի երկու տարբեր նժարներին»,- ասել է Դավութօղլուն` ավելացնելով, որ անվտանգության ուժերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ Քրդստանի […]


Հուլիս 27, 2010թ. 18:50

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 27-ին հնգօրյա աշխատանքային այցով մեկնելու է Ուրումչիում (ՉԺՀ) կայանալիք, Ասիական զարգացման բանկի (ADB) կողմից կազմակերպվող, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսական համագործակցության (CAREC) գործարարության զարգացման 9-րդ համաժողովին: Համաժողովի նպատակը օտարերկրյա ուղղակի ներդրումների խրախուսումն է ենթակառուցվածքային խոշոր ծրագրերում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում մասնավոր և պետական ձեռնարկությունների միջև համագործակցության […]


Հուլիս 27, 2010թ. 18:44

Չորեքշաբթի` հուլիսի 28-ին, ժամը 13:00-14:00 Թեղուտի պաշտապնության խումբը կանցկացնի բողոքի ակցիա ՎՏԲ բանկի դիմաց (հասցե` Նալբանդյան 46, մետրոյի Հանրապետության Հրապարակ կայարանի հարևանությամբ): Ռուսական ՎՏԲ բանկը պատրաստվում է այս տարի ACP ընկերությանը տրամադրել խոստացված շուրջ 300 մլն. $ վարկը Թեղուտում պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով: Հիշեցնենք, որ մինչև օրս վարկի մի փոքր մասն է միայն տրամադրվել, իսկ […]


Հուլիս 27, 2010թ. 18:41

Այսօր ՀՀ ֆինանսների նախարարության և Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (ԳՏՀԸ) միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր Հայաստանում ծրագրային բյուջետավորման բարեփոխումների հետագա խորացման գործընթացում համագործակցություն շարունակելու վերաբերյալ, որն ընդգրկում է ս.թ. հուլիսի 1-ից մինչև 2011 թթ. ավարտը: Հուշագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանն ու Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության տարածաշրջանային տնօրեն Ջեյմս Մակբեթը: Հուշագրի […]


Հուլիս 27, 2010թ. 18:30

Հայտարարություն Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցությունը ողջունում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի (Հաագայի դատարան) որոշումը` ճանաչել Կոսովոյի ժողովրդի իրավունքը անկախություն հռչակելու մասին: Ինչպես նշվում է դատարանի որոշման մեջ, անկախության հռչակումը չի հակասում միջազգային այլ ակտերին, եւ հետեւաբար այն չի կարող համարվել անօրինական եւ հակասող միջազգային նորմերին: Հաագայի դատարանի որոշումը, մեր կարծիքով, վերաբերում է ոչ միայն Կոսովոյին, այլեւ […]


Հուլիս 27, 2010թ. 18:26

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 27-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Փառավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: ArmAr.am


Հուլիս 27, 2010թ. 18:19

Այսօր տեղի է ունեցել Արցախի կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Ինչպես ArmAr.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության կառավարության մամլո ծառայությունից, գործադիրը, նախ, տնտեսական զարգացման նախարարի ներկայացմամբ հաստատել է ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը, ապա փոփոխություններ կատարել նախկինում ընդունած մի շարք որոշումներում: Փոփոխությունների համաձայն՝ տնտեսական զարգացման նախարարության առանձին լիզորություններ փոխանցվել […]


Հուլիս 27, 2010թ. 18:00

«Հարկ է հացահատիկ արտադրողներին խորհուրդ տալ՝ չշտապել բերքի իրացման հարցում»,-ասել է Արցախի Հանրապետության վարչապետ Արա.Հարությունյանը:


Հուլիս 27, 2010թ. 17:54

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 27-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի կազմում Արամ Գրիգորյանի փոխարեն ընդգրկվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ալեն Պողոսյանը: Նույն օրը Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով` Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի կազմում Սերգեյ Մովսիսյանի […]