Սեպտեմբեր 2010

Սեպտեմբեր 28, 2010թ. 14:52

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Օրակարգային առաջին հարցի` ԼՂՀ 2011-2013 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կապակցությամբ կառավարության ղեկավարը իր ներածական խոսքում նշել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով գործադիրը չի հաստատել 2010-2012 թթ. համար նմանատիպ փաստաթուղթ` հնարավոր չէր կանխատեսել եկամտային ու ծախսային հիմնավոր տվյալներ: Այժմ կա նման հնարավորություն […]


Սեպտեմբեր 28, 2010թ. 14:00

Սեպտեմբերի 26-ին իսպանահայ համայնքի համար իր դռներն է բացել Մադրիդի կենտրոնում տեղակայված Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը: Համայնքի ուժերով վերանորոգված դեսպանատան սրահում կազմակերպվել է ընդունելություն` նվիրված Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձին եւ Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացմանը: Ընդունելությանը ներկա են եղել երկրի տարբեր շրջաններից ժամանած հյուրեր, այդ թվում`հայ կրթամշակութային կառույցների ներկայացուցիչներ Բարսելոնայից, Վալենսիայից, Մալագայից, Ալիկանտեից: Իսպանիայում ՀՀ գործերի […]


Սեպտեմբեր 28, 2010թ. 13:54

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Զամբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Նաիլոբի Սինյինզան /նստավայրը` Մոսկվա/: Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային ասպարեզում եւ հատկապես  ՄԱԿ-ի շրջանակներում արդյունավետ փոխգործակցությունը: Երկուստեք կարեւորվել է տնտեսության […]


Սեպտեմբեր 28, 2010թ. 13:46

Վահագն Պապյանը հանդես է եկել բազմաթիվ նվագախմբերի հետ որպես դիրիժոր և որպես դաշնակահար: Այնուհետև տեղափոխվել է Իսրաել, որտեղ ստանձնել է Բիր Շևա Սիմֆոնի նվագախմբի դիրիժորի պաշտոնը:


Սեպտեմբեր 28, 2010թ. 12:00

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության առևտրի նախարար Վալենտին Չեկանովին։ Նա տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահն է և Հայաստան է ժամանել` մասնակցելու հանձնաժողովի ութերորդ նիստի աշխատանքներին, որը մեկնարկել է Երևանում սեպտեմբերի 27-ին։ Ողջունելով հյուրին` վարչապետը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև ծավալված դինամիկ փոխգործակցության և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին` […]


Սեպտեմբեր 28, 2010թ. 10:09

Խոր հարգանք տածելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ձեր հովվապետական առաքելության հանդեպ, խնդրում ենք չշարունակել ադրբեջանցի հանցագործի դին Ադրբեջանին վերադարձնելու հարցում Ձեր միջնորդությունը…


Սեպտեմբեր 27, 2010թ. 19:00

Ադրբեջանական կողմը չի ցանկանում արձագանքել դիպուկահարներին շփման գծից հեռացնելու նախաձեռնությանը…


Սեպտեմբեր 27, 2010թ. 18:50

Այսօր  կառավարությունում տեղի է ունեցել առողջապահության ոլորտում իրականացվող պիլոտային ծրագրի արդյունքների վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են խոշոր բուժհաստատությունների տնօրեններ։ ՀՀ Ազգային Ժողովի առողջապահության, մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն Արա Բաբլոյանը զեկուցել է համավճարի սկզբունքի կիրառմամբ իրականացված պիլոտային ծրագրի շրջանակներում հուլիս-օգոստոս […]


Սեպտեմբեր 27, 2010թ. 16:44

Սեպտեմբերի 27-ին «Մեդիամաքս» թիմի հաղթանակով ավարտվեց ԶԼՄ-ների միջև մինի-ֆուտբոլի առաջին մրցաշարը, որն անցկացվեց սեպտեմբերի 18-25-ը ՀՀ խուլերի միավորման մշակույթի և սպորտի դահլիճում: Մրցաշարն ուղղված էր առողջ ապրելակերպի քարոզչությանը և ֆուտբոլի մասսայականացմանը: Մրցաշարի եզրափակիչում ՚Մեդիամաքսՙ թիմը` 4:3 հաշվով պարտության մատնելով ՚ԱԹԱՙ թիմին, նվաճեց ՚ՎիվաՍել-ՄՏՍ-2010ՙ գավաթը: Առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ ՚4-րդ իշխանությունՙ թիմը, որը երրորրդ տեղի համար […]


Սեպտեմբեր 27, 2010թ. 16:30

Սեպտեմբերի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանը հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանի հետ։ Ողջունելով աշխատանքային այցով ժամանած գործընկերոջը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահը կարևորեց Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության ազգաշահ բնույթն ու այդ ասպարեզում ձևավորված ավանդույթները։ Այդ համատեքստում, որպես թարմ օրինակներ, նա վկայակոչեց ԼՂՀ Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի մի […]