Սեպտեմբերի 28-ին եռօրյա պաշտոնական այցով Շվեյցարիայի Համադաշնություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը: Բեռնում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Շվեյցարիայի Պետությունների խորհրդի / Սենատ / […]
Սեպտեմբեր 2010
Գերագույն Հոգևոր Խորհուրդը` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, դատապարտում է Ղուրանի այրման դեպքերը և այդ մասին կատարված հայտարարությունները: Լինելով միջկրոնական ու միջեկեղեցական երկխոսությունների ջատագով` Հայոց Եկեղեցին մշտապես հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր ժողովրդի կրոնական զգացումներին ու արժեքներին:
Ոմն Ռիզվան Հուսեյնով News.az կայքում, որն ակնհայտորեն Իլհամ Ալիեւի աշխատակազմի ցուցումներով է աշխատում, «բացահայտումների» շարք է հեղինակում…
«Մեր առջև խնդիր է դրված պահպանել ազգային նկարագիրը, լեզուն, ժառանգականությունը, խուսափել հերթական ձուլման ու օտարացման ռիսկերից»:
ՊՆ-ի պարզաբանումը «Հրապարակ» օրաթերթում 25.09.2010թ. տպագրված 2010թ. ընդունված կլինիկական օրդինատորներին ծառայության հետկանչի իրարամերժ հրամանների վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ պարզաբանում ենք. Նշված տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և պաշտպանության նախարարության գործունեության նկատմամբ հասարակության մեջ թյուրընկալում ստեղծելու նպատակով թերթի կողմից տարածված հերթական ապատեղեկատվությունն է: Օրդինատորների հետկանչի վերաբերյալ պաշտպանության նախարարի հրամաններ կամ հանձնարարականեր չեն ստորագրվել, իսկ 2010թ. ընդունված բոլոր […]
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը: Ըստ հաղորդման, Բան Կի-մունը բարձր է գնահատել Հայաստանի դերակատարությունը ՄԱԿ-ի նպատակների իրականացման գործում և մասնակցությունը Հազարամյակի զարգացման նպատակների գագաթաժողովին: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս […]
Աբխազիայում այսօր՝ սեպտեմբերի 27-ին, նշում են Սուխումի ազատագրման օրը։ 1992-93 թվականների վրաց-աբխազական պատերազմը Աբխազիայում համարում են աբխազական ժողովրդի հայրենական պատերազմ։ Այն տեւել է 413 օր եւ ավարտվել Աբխազիայի հաղթանակով։ Այդ օրը երկրի պետական սահմանի՝ Ինգուր գետի վրա կանգնեցրել են Աբխազիայի Հանրապետության պետական դրոշը։
Մենք հիմք ենք դնում մեր հայրենիքում մեր սերունդների ուծացման..Կոչ ենք անում. փրկենք մեր երկիրն օտարալեզու դպրոցներից և օտար դավանանքներից:
Դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը:
«…և ոչ միայն զերծ մնաց ստորագրված արձանագրությունների վավերացումից, այլև վերադարձավ գործընթացի մեկնարկից առաջ նախապայմանների լեզվին»




