Մահափորձից փրկված 9-ամյա տղայի վիճակը շարունակում է մնալ ծանր 13:54 . 10/02/15 Նոր Նորքի բնակչուհի Աննա Բադալյանի 9-ամյա որդու առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Նա դեռեւս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Փոքր, բայց դրական տեղաշարժ բժիշկները նկատում են: Նա հիվանդանոց էր տեղափոխվել գանգուղեղային բաց վնասվածքով եւ մարմնի տարբեր մասերի այրվածքներով, վիրահատվել […]
Փետրվար 2015

Թուրքիայի հարավ-արեւելյան Մարդինի քաղաքապետ Ահմեդ Թուրքը հայտարարել է, թե ամաչում է հայերի եւ ասորիների նկատմամբ իրենց պապերի արածների համար։ Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Մարդինի քաղաքապետ Ահմեդ Թուրքը Գերմանիայում քուրդ բնակչության հետ հանդիպման ժամանակ խոսել է Թուրքիայում ներքաղաքական իրավիճակի, քրդական հարցի կարգավորման եւ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ։ «Ամաչում ենք հայերի եւ ասորիների հանդեպ մեր պապերի արածների […]

«Ելնելով միջազգային տնտեսական կառույցների, ինչպես նաեւ Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության տնտեսական համագործակցության շրջանակներում պետական մարմինների գործունեությունը համակարգելու եւ ներդաշնակեցնելու անհրաժեշտությունից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով` որոշում եմ…

Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով՝ իր առաքելության նպատակն է ազատ և բարգավաճ Հայաստանը` հարևանների հետ խաղաղության պայմաններում: Այս մասին գրում է ռադիոկայանը Այդ նպատակներին հասնելու համար, ըստ դեսպանի, առաջնահերթություն է լինելու աջակցել Հայաստանի կառավարությանը և մարդկանց, որոնք ամրապնդում են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը, նաև՝ ազատականացնել տնտեսությունը և ընդլայնել առևտրաշրջանառությունը գործընկերների, այդ թվում՝ […]

Հարցազրույց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ -Օրերս Արցախում էր Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ ԼՂՀ իշխանությունների հետ Բերձորում կատարվածը քննարկելու նպատակով: Որքանո՞վ էր այցը արդյունավետ, ու եթե նկատի ունենանք, որ խմբում ներառված էին իշխանական և ընդդիմադիր պատգամավորներ, ապա Արցախի իշխանությունների դիտարկումները նրանց կողմից նո՞ւյն կերպ ընկալվեցին: -Մենք ողջունում ենք ՀՀ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների այցը Արցախ: […]

ArmarLur.am-ի հարցին, թե ակնարկել եք՝ , ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը պատասխանել է. -Այո, ես կարծում եմ սադրիչներին հաջողվել է Արցախի ոստիկանությանը հունից հանել՝ վատ խոսքեր ասելով, հայհոյելով, անգամ թուրք անվանելով: Բայց շրջանառվող տեսանյութերում ոչ մի ձայն, ոչ մի խոսք չի լսվում, ու դա վկայում է այն մասին, որ նրանք ոչնչացրել են ձայնագրությունները: Մինչ […]

Ես ուշ հասկացա՝ ինչ եմ անելու: Երևի ճակատագիրն էր հատուկ այդպես թողել: Արձակագիր դառնալու համար պետք է շատ շփվեի կյանքի հետ, փորձություններով անցնեի, արկածներ ունենայի… Երևանի գյուղատնտեսական ինստիտուտն ավարտելուց հետո անտառատնտեսությունում եմ աշխատել: Ամեն օր անիծում էի այդ ինստիտուտը: 100 ռուբլի գումար էի ստանում: Բայց Սովետաշենի անտառները հասնելու համար 100 ռուբլու միայն կոշիկ էի մաշում:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հաշվեհամարները մշտապես գրանցվել են Ամենայն Հայոց Հայրապետների անունով և որևէ տարօրինակ և զարհուրելի երևույթ չկա նրանում, որ Գարեգին Բ Կաթողիկոսի անվամբ հաշվեհամար է առկա HSBC բանկում: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նման պարզաբանում է ներկայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը: «HSBC բանկի հաճախորդների ցուցակների և հաշվեհամարների վերաբերյալ բանկի աշխատակցի […]

«Մեդիա կենտրոնն» այսօր քննարկում էր կազմակերպել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ կառավարության օրենքի նախագծի դրական և բացասական կողմերի առնչությամբ: Անդրադառնալով անեմիայի վերաբերյալ տվյալներին, կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանն ասաց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սննդամթերքի ֆորտիֆիկացման (հավելանյութերով հարստացման) 2006թ. ուղեցույցի համաձայն` սննդի պարտադիր հարստացումը ցանկալի է հանրային առողջության լրջագույն կարիքների կամ ռիսկերի դեպքում: Ըստ այդ ուղեցույցի, ողջ բնակչության […]

21 տարի շարունակ բլյուզմեն Տորոնզո Քեննոնն իր գեղեցիկ ձայնը և կիթառի սուր նվագն է նվիրում մարդկանց։ Արդեն մի քանի օր բլյուզի վարպետի ֆեյսբուքյան էջում տիրում է հայկական մթնոլորտ` հայ երաժիշտների ու լրագրողների, հայկական եկեղեցիների, Գառնու հեթանոսական տաճարի, անգամ թարմ լավաշի ու հարիսայի լուսանկարներ։ Բլյուզի վարպետ Տորոնզո Քեննոնը կրկին Հայաստանում էր… Դեկտեմբերի 3-ին Mezzo Classic House-Club-ում […]




