Փետրվար 2015

Փետրվար 9, 2015թ. 22:30

Այսօր ուշ երեկոյան գումարվել է ՀՀԿ Գերագույն մարմնի նիստ, որին ներկա է նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը և կուսացական ողջ վերնախավը: Այս պահին նիստը շարունակվում է: Հայտնի էր, որ օրակարգում ԲՀԿ-ի հետ կապված հարցերն են քննարկվելու: ՀՀԿ-ն պետք է պատասխանի օրեր առաջ «Բարգավաճ Հայաստանի» կազմակերպած խորհրդաժողովի ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթին: Դրանում, ի թիվս […]


Փետրվար 9, 2015թ. 22:27

Երեկ ստոմատոլոգների միջազգային օրն էր, ինչի առնչությամբ որոշեցինք պարզել, թե մեզանում այդ ոլորտի ի՞նչ խնդիրներ ու ձեռքբերումներ կան և որքանո՞վ են ստոմատոլոգիական ծառայությունները հասանելի հասարակությանը: Պարզվում է` սա այն ոլոտն է, որտեղ վերջին մի քանի տարիներին պարբերեբար ծառայությունների գներ են վերանայվում` տարեցտարի ատամնաբուժական միջամտությունները թանկարժեք հաճույքի վերածելով սոցիալական ցածր և միջին խավերի համար: Իսկ գների […]


Փետրվար 9, 2015թ. 22:16

Օրեր առաջ Իգոր Մուրադյանը հայտարարեց, թե Բերձորի դեպքերից հետո, ի պատասխան Արցախի ոստիկանության ցուցաբերած քայլերի, ինքը վերադարձնում է ԼՂՀ շնորհած մեդալը: ArmarLur.com-ի հետ հարցազրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը տեղկացրեց, թե Արցախ կատարած քաղաքական երթի Իգոր Մուրադյանը իրականում մեդալը չի վերադարձրել, այլ միայն վկայականը. , ասել է Դավիթ Բաբայանը:


Փետրվար 9, 2015թ. 21:58

Բոլոր այն ընկերներին, որոնք բուռն ցանկությամբ իմ ասածները շեղում են եւ փորձում են ենթարկել իրենց չափանիշներին: 1. Արցախի բոլոր ազատամարտիկներին, հերոսներին, ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ, բոլոր հերոսները արժանի են գնահատվելու եւ նույնիսկ գերագնահատվելու, ֆինանսապես, տնտեսապես եւ ՓԱՌՔՈՎ: 2. Նախախորհրդարանի կատարած երթը, խաղաղ երթ չէր, անհեռանկար, ապակայունացնող երթ էր:կապ չունի երթ կատարողը ազատամարտիկ էր, թե Հռոմի պապն […]


Փետրվար 9, 2015թ. 19:32

Փետրվարի 5-ին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնվել է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղից եռյակ 3 տղա: Նորածինների հայրը` Ոսկեվանի 30-ամյա բնակիչ Արմեն Բարսեղյանը (կոչումով՝ սերժանտ) աշխատում է ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքում, փոքրիկների մայրը՝ 27-ամյա Անժելա Մնացականյանը Ոսկեվանի դպրոցում ռուսաց լեզու է դասավանդում: Բարսեղյան ամուսիները եռակից զատ ունեն չորսուկես տարեկան տղա՝ Արարատին: Վերջինիս պապը՝ 54-ամյա Արարատ Բարսեղյանը […]


Փետրվար 9, 2015թ. 19:25

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է Եվրոպական Միության հավասարակշռված դիրքորոշման շարունակական պահպանումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում և, իհարկե, բանակցությունները շարունակելու, խնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու ԵՄ հանձնառությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, […]


Փետրվար 9, 2015թ. 18:55

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական խորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպական և կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ քաղաքական խորհրդի որոշմամբ Կոտայքի մարզի «Օրինաց երկիր» կուսակցության մարզային կառույցի նախագահ է նշանակվել Արթուր Միսակյանը, իսկ Գեղարքունիքի մարզի «Օրինաց երկիր» կուսակցության մարզային կառույցի նախագահ՝ […]


Փետրվար 9, 2015թ. 14:42

Արցախ մեկնած ԱԺ պատգամավորական խումբը վերադարձել է և այժմ աշխատում է հայտարարության տեքստի վրա: Տեղեկացնենք, որ հայաստանյան խումբը հանդիպել է ԼՂՀ նախագահի, ԼՂՀ ԱԺ նախագահի, ԱԺ խմբակցությունների , ուժային կառույցների ներկայացուցիչների և այլ պաշտոնատար անձանց հետ: Նաև զրույցել արցախցիների հետ:


Փետրվար 9, 2015թ. 14:03

Բերձորյան դեպքերի մասին Հիմնադիր խորհրդարանը պաշտոնական հայտարարություն է տարածել։ Հայտարարությունը մեջբերում ենք ամբողջությամբ. 2015 թ. հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած ոճրագործությունը երևանյան ռեժիմի և նրա ստեփանակերտյան մասնաճյուղի կողմից նախապես մշակված լայնածավալ պետական ահաբեկչական պլանի առաջին ակտիվ գործողությունն էր: Միևնույն ժամանակ՝ այն ըստ էության նույն բաց շղթան կազմող Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի հերթական օղակն էր: […]


Փետրվար 9, 2015թ. 13:27

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին ամերիկյան աշխարհահռչակ Sistem Of A Down ռոք խումբը համերգային աննախադեպ ծրագրով ելույթ կունենա Երևանում: Խմբին հայաստանցիներս վաղուց էինք սպասում, սա նրանց առաջին այցն է լինելու հայրենիք ու պատահական չէ, որ նրանք ընտրել են խոհրդանշական տարեթիվը. սկզբնավորման օրվանից Sistem Of A Down-ի անդամներն իրենց արվեստով ծառայում են Հայոց ցեղասպանության […]