Փետրվար 2015

Փետրվար 9, 2015թ. 01:34

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: -Ձեր կարծիքով՝ որքանո՞վ էին ադեկվատ իրականությանը Գյումրիի սպանդի արձագանքները հայկական ու ռուսական կողմերից: -Ավետիսյանների սպանությունը ահավոր դեպք է, և մինչև հիմա անհայտ են մնում մոտիվները: Սպանության ձևի՝ մենա՞կ էր, թե՞ ոչ, ինչո՞ւ այդպես, քննարկումները հանգում են սպանության պատճառին: Խնդիրների խնդիրը սպանության մոտիվն է: […]


Փետրվար 9, 2015թ. 00:37

Ժողովուրդ ջան, Դուք մի բան հասկանում ե՞ք… Եթե հավատանք ասածներին, Պերմյակովը մի ամբողջ ընտանիք գնդակահարում է և թողնում է իր անուն-ազգանունով պիտակավորված շորերը, կոշիկները, ինքնաձիգը… Գալիս` մի քանի հոգով դիմակավորված,գաղտնի առևանգում են ակտիվիստ երիտասարդին որպես ծեծեն ու ոչ մեկը իրենց չճանանչի, բայց անպայման մեկը ինքնաձիգով է լինում, որպեսզի բոլորը հասկանան, որ կատարողները իշխանության հետ կապ […]


Փետրվար 9, 2015թ. 00:04

“Կարող եք ինձ հավատալ կամ չհավատալ, ընդունել իմ ասածը կամ չընդունել, ձեր իրավունքն է, բայց ես այն կարծիքին եմ, որ և՛ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունը, և՛ դեպի Արցախ ավտոերթի սադրանքն ու Բերձորում կատարված սադրանք-հանցագործությունը, և՛ ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանի առևանգումն ու դաժան ծեծը նույն են… Առաջիկայում մենք այսպիսի հանցագործությունների, սադրանքների մասին, ինչպես տրամաբանությունն է հուշում, […]



Փետրվար 8, 2015թ. 22:50

«Հայք» վերլուծական- տեղեկատվական կենտրոնն այսօր «Ցորենի ալյուրի հարստացման մասին» վտանգավոր օրենքի նախագծի առնչությամբ լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել Հայաստանի տեխնոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս, քիմիական գիտությունների թեկնածու,հացարտադրության ոլորտի տեխնոլոգ Ալեքսանդր Սելիմյանին, «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աշոտ Կարապետյանին, սննդի անվտանգության ոլորտում հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանին և մասնագիտությամբ կենսաֆիզիկոս, հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանին: Ինչպես արդեն հայտնի է, […]





Փետրվար 8, 2015թ. 20:09

Քաղակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգումն ու երեկոյան ծեծված հայտնաբերվելը գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում: Սա հարձակում էր ոչ միայն անհատի վրա, ով իր ձայնն է բարձրացնում անարդարության հանդեպ, այլև հարձակում էր ամբողջ քաղաքակիրթ հասարակության վրա: Երեկվանից Մալաթիա ԲԿ-են այցելում քաղաքացիներ և իրենց զորակցությունը հայտնում քաղակտիվիստին, նրա ընկերներին և ընտանիքի անդամներին, ու միաժամանակ պահանջում բացահայտել միջադեպի մասնակիցներին: […]


Փետրվար 8, 2015թ. 18:04

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախագահները Սփյուռքի խոշոր կազմակերպությունների ղեկավարների հետ միասին հանդես եկան համատեղ աննախադեպ հռչակագրով՝ հայտարարելով Թուրքիայից «իրավական պահանջների» համապարփակ թղթածրարի մշակման մասին՝ «անհատական, համայնքային և համազգային իրավունքները ու օրինական շահերը» վերականգնելու համար: