Փետրվար 2015

Փետրվար 8, 2015թ. 17:47

Ինչ է անհրաժեշտ. 5-6 ձու, 100-150 գ բարակ կտրատած բաստուրմա, կանաչիներ (ինչ այդ պահին ձեռքի տակ կա), կանաչ սոխ, կարագ, սև հաց: Պատրաստման եղանակը. Թավայի մեջ կարագ դնել, ավելացնել մանր կտրատած կանաչ սոխն ու բաստուրման և դնել գազօջախին: Թողնել որ այս երկու բաղադրիչները յուղի մեջ լավ տապակվեն: Այնուհետև, ձուն կոտրել, խառնել կտրատած կանաչիների հետ և […]


Փետրվար 8, 2015թ. 17:38

Անկարան Գալիպոլիի հակաքայլով պարզ դարձրեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի նշումների չեզոքացման միտող իր քաղաքականությունը: Գալիպոլիի 100-ամյակի նշման պաշտոնական հայտարարությունից հետո էր միայն, որ պաշտոնական Անկարան հստակեցրեց՝ չպիտի ընդունի Հայոց ցեղասպանության 100-ամյակի երեւանյան նշմանը ներկա լինելու ՀՀ նախագահի հրավերը: Մինչ այդ, փաստորեն Թուրքիայի նախագահի լռությունը՝ հրավերին չընդառաջելու հիմնավորման բացակայությունն էր: Հիմա, Գալիպոլի-Հայոց ցեղասպանություն կամ Անկարա-Երեւան նշումների մրցապայքարի […]


Փետրվար 8, 2015թ. 17:21

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի առևանգումն ու նրա նկատմամբ իրականացված բռնությունը: Չափազանց մտահոգիչ է այն հանգամանքը, որ վերջին շրջանում ՀՀ քաղաքացիները իրենց հասրակական-քաղաքական գործունեության համար բռնությունների են ենթարկվում: Ցավալիորեն պետք է նշենք, որ ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ սեփական երկրում և ակնհայտորեն ոտնահարվում են քաղաքացիների սահմանադրորեն ամրագրված իրավունքները: Նման […]


Փետրվար 8, 2015թ. 17:05

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ՏԱՔՍԻՍՏՆԵՐԻ ՃԱՇԱԿՈՎ ՉԷ Տաքսու վարորդները նորից ոտքի են կանգնել. հիմա էլ դժգոհ են լիցենզավորման մասին նոր օրենքից: Ինչպես կասեր տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ им не угодишь: Վերջին տարիներին տաքսի ծառայությունների համար օրենքը հազար տեսակի ձևելուց ու վերաձևելուց հետո թվում էր, թե վարորդները երախտապարտ պետք է լինեն նախարարին, քանի որ իր […]


Փետրվար 8, 2015թ. 15:31

Մթերքների քանակը կախված է տաքդեղների քանակից, նայած թե քանի տաքդեղ եք որոշել պատրաստել: Բրինզա պանիրը լավ փշրել, ավելացնել ձու, կտրատած մաղադանոս (սև ու կարմիր պղպեղն ըստ ցանկության) և խառնել: Տաքդեղները լվանալ, հանել միջուկը: Պատրաստած խառնուրդով լցոնել դաքդեղները: Որպեսզի պանիրը հալվելուց հետո դուրս չծորա, կարելի է որպես կափարիչ լոլիկի կամ կարտոֆիլի բարակ շերտ դնել: Ջեռոցի թավային […]




Փետրվար 8, 2015թ. 01:32

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանի առևանգման և ծեծի ենթարկելու վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է. «Երեկ՝ փետրվարի յոթին, մի խումբ դիմակավոր անձիք, ինքնաձիգով զինված, Երևան քաղաքի կենտրոնից առևանգել եւ մոտ հինգ ժամ դաժան ծեծի են ենթարկել «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին: Մենք սա գնահատում […]


Փետրվար 6, 2015թ. 21:50

Աշխարհաքաղաքական հարաբերություններում ծայրահեղ լարվածություն, Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ պատժամիջոցների պատերազմ. ահա այս պայմաններում մեկնարկեց Եվրասիական Տնտեսական Միությունը: Ստեղծված իրավիճակը արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանին ստիպում է ձեռնարկել նոր, մինչ այսօր չիրականացված տնտեսական քաղաքականություն: Տարբեր վերլուծաբաններ շեշտադրում են այն հանգամանքը, թե Ռուսաստանը այս իրավիճակում զբաղված լինելով ինքնապաշտպանական տնտեսական քաղաքականության մշակմամբ, հազիվ թե հնարավորություն, նաև ցանկություն ունենա […]


Փետրվար 6, 2015թ. 17:27

Օրերս Երևանում փակ ցուցադրությամբ ներկայացվեց գերմանաբնակ հայտնի թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի ՙՍպի՚ ֆիլմը, որը անդրադարձ է Հայոց ցեղասպանության թեմային: Կինոդրամայի նկարահանումները սկսվել են 2013 թ. մարտին և իրականացվել են Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում, Մալթայում: Պոդյուսերների թվում են հայազգի Ռուբեն Դիշդիշյանը և Արամ Մովսեսյանը: Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են նաև հայազգի դերասաններ, Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, ֆրանսիաբնակ Արևիկ […]