«Գետաշեն», «Հպա՛րտ գնացե՛ք», «Հայե՛ր, միացե՛ք», «Պիտի՛ գնա՛նք վաղ թե ուշ» երգերի հեղինակը ծանր կացության մեջ է. նա հիվանդ է և չունի բուժվելու հնարավորություն, տեղեկացնում է Ա1պլյուս կայքը: Անվանի երգահան Գուսան Հայկազունը՝ չունենալով երաժշտական կրթություն, չիմանալով նոտաներն անգամ, այնպիսի երգեր է ստեղծել, որոնք հաճախ շփոթում են ժողովրդականի հետ: «Գետաշեն», «Հպա՛րտ գնացե՛ք», «Հայե՛ր, միացե՛ք», «Պիտի՛ գնա՛նք վաղ […]
Փետրվար 2015

Ղարաբաղի իշխանությունները կարող են քննարկել ադրբեջանցի դիվերսանտներից մեկին հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի հետ փոխանակման հարցը: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քատրուղար Դավիթ Բաբայանը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում: «Մենք կարող ենք մտածել դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներից մեկի փոխանակման առաջարկի մասին: Նրանցից մեկին փոխանակենք, օրինակ, Ռամիլ Սաֆարովի հետ (2004 թվականին Հունգարիայում կացնահարել էր […]

Ադրբեջանական զինվորները մասսայական հրաժարվում են կրակել հայկական ուժերի ուղղությամբ: Խախտելով իսլամի օրենքները ադրբեջանական զինուժը վերջերս ստիպված կատարում է գիշերային թաղումներ, իսկ այդ թաղումներ իրականացրած զինվորներն էլ հենց տարածում են իրենց այդ խայտառակության մասին լուրը և ինքնաբերաբար խուճապ առաջացնում Բաքվում: Բաքվում այսօր բացահայտ խոսում են Հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունքում կորցրած նոր դիրքերի և ազերիների կողմից […]

Թուրքական արխիվների կողմից վերջերս հրապարակած փաստաթղթերը Թալեաթ փաշայի անձնական թղթերի հետ միասին ապացուցում են, որ նա իսկապես Հայոց ցեղասպանության «ճարտարապետն» էր: Ըստ արձանագրույթունների՝ նա էր հրամայել իրականացնել 1915-16թթ. Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումը ու ուշադիր հետևել է նրանց իրականացմանը: Թալեաթին զեկուցում էին տեղահանման տարբեր փուլերի, ինչպես նաև հատուկ վերաբերմունքի արժանացածների ճակատագրերի մասին, գրում է Հորիզոն շաբաթաթերթը: […]

Կառավարությունը խորհրդարանի դատին էր ներկայացրել «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի քննարկումն անցավ գրեթե կիսադատարկ դահլիճում, բայց դա չխանգարեց, որ կրքերը եռային, գործարար շահերը դառնային շատ ավելի թափանցիկ ու նկատելի, իսկ քաղաքական շահարկումների դոզան հասնի բարձրակետին: Եվ այսպես, Կառավարության ներկայացուցիչը՝ Ֆինանսների փոխնախարար ՎԱՐԴԱՆ ՄԻՐՈՒՄՅԱՆԸ շատ կարճ, ընդամենը մի քանի րոպեում ներկայացնելով նախագիծը […]
Երեկ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացավ ԵՏՀ խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված խորհրդի անդամ, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և ՀՀ պատվիրակության այլ անդամներ: Նիստում քննարկվեցին մեկ տասնյակից ավել հարցեր, այդ թվում` Ղրղզստանի անդամակցության պայմանագրի հավելվածները, Միասնական նոր մաքսային օրենսգրքի վերաբերյալ հարցեր: Մեկ հարց վերաբերում էր Տրանսպորտային միջոցների միասնական անձնագրերի ներդրման համաձայնագրին […]
Հունվարի 31-ին Կալիֆորնիայի Նորթրիջ համալսարանի հայագիտության ամբիոնը Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով է անցկացրել, որի հիմնական մասնակիցներն էին ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնցից շատերի բարեկամները վերապրել էին ցեղասպանությունը: «Հայոց ցեղասպանություն. Հաշվետվություն և պատասխանատվություն» գիտաժողովին ելույթ ունեցան բազմաթիվ բանախոսներ, որոնք ներկայացրին Հայոց ցեղսպանության տարիներին տեղի ունացած իրադարձությունների մասին իրենց գիտական աշխատաքները: Հիմնական 4 ուղղություններն էին լեզուն, ցեղասպանության կրթությունը, […]

Իր ֆեյսբուքյան էջում մտահոգիչ կանխատեսմամբ է հանդես գալիս գերմանաբնակ Արամ Մկրտչյանը: Ներկայացնում ենք ստորև. :

Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության համազգային հռչակագիրը 100-րդ տարելիցին ընդառաջ փաստաթուղթ է, ուղերձ՝ համայն մարդկությանը և կարևոր խոսք է մարդկության պատմության մեջ: Եվ այն պարունակում է բոլոր դրույթները, որոնք ապագայում ևս շարունակելու են լինել ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության միջազգային քաղաքական օրակարգում։

Հունվարի 29-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրապարակված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը» լայն արձագանք է ստացել ոչ միայն մեր երկրի ներքաղաքական կյանքում, այլեւ Սփյուռքի գաղթօջախներում։ Միանգամից նշենք, որ սա համապետական ու համազգային տարողությամբ ընդունված այն եզակի փաստաթղթերից է, որը մեզանում որեւէ լուրջ եւ «ճակատային» […]





