Տնտեսություն

Փետրվար 2, 2010թ. 18:16

Հայաստանի Ազգային Ժողովը այսօր վավերացրել է Հայաստանի Հանրապետության և «Ասիական զարգացման բանկի» միջեւ կնքված վարկային համաձայնագրերը, որոնք վերաբերում են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի վարկավորմանը: Ըստ այդ համաձայնագրերի, բանկը մինչեւ 2017թ. վերջը Հայաստանին է տրամադրվելու 500 միլիոն դոլարի վարկ` ճանապարհի կառուցման համար: Ծրագրի իրագործման համար, ընդհանուր առմամբ, պահանջվում է 1,5 միլիարդ դոլար։ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի խոսքով, […]


Հունվար 28, 2010թ. 09:50

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալվել է կազմակերպության գործունեությամբ հետաքրքրված հերթական` այս անգամ «SOS» մանկական գյուղի երեխաների խումբը: Այն, որ կյանքում հաջողելու գաղտնիքը, մասամբ, պայմանավորված է նպատակի նկատմամբ ունեցած հավատով` նորություն չէ ճակատագրի բերումով «SOS» մանկական գյուղում հայտնվածների համար: Հարգանքի, հավատի ու արժեքային կայուն համակարգի վրա հիմնված ՎիվաՍել-ՄՏՍ-ի  գործունեությունը, սակայն, նրանց համար խոսքի […]


Հունվար 27, 2010թ. 19:40

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Պաոլո Ռոմանիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը դրական է գնահատել հայ-իտալական հարաբերությունները, մասնավորապես, համագործակցությունը շինարարության ոլորտում, որն  անգամ ճգնաժամի պայմաններում զարգացել է: Պաոլո Ռոմանին  Տիգրան Սարգյանին տեղեկացրել է, որ Հայաստան ժամանած իտալական պատվիրակության կազմում են հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, հեռուստառադիոթվայնացման, ինտերնետային լայնաշերտ համացանցի […]


Հունվար 27, 2010թ. 13:04

Կոռուպցիան Ադրբեջանի քաղաքական և տնտեսական համակարգի բաղկացուցիչ մասն է Կոլորադոյի համալսարանի Միջազգային ծրագրերի տնօրեն, կոռուպցիայի բնագավառի մասնագետ ամերիկացի Քրիստոֆ Սթիվսը «Հետխորհրդային անցումային ժամանակաշրջանի ըմբռնումը» գրքի հեղինակն է, որտեղ ներկայացված է համակարգային կոռուպցիան և դրա ազդեցությունը նախկին խորհրդային երկրների քաղաքականության ու տնտեսության վրա: Իր հարցազրույցներից մեկում, խոսելով Ադրբեջանի տնտեսական իրավիճակի և երկրում տիրող կոռուպցիայի մասին, նա […]


Հունվար 27, 2010թ. 10:53

Հիմնական հարցը, որն ամենաբարձր մակարդակով քննարկվում էր 2010թ. հունվարի 12-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում, էներգետիկայի ոլորտում երկու երկրների համագործակցությունն էր: Բանակցությունների համատեքստը հաստատեց Թուրքիայի` խոշոր նավթա- և գազատարանցման հանգույցի վերածվելու հեռանկարները, ինչպես նաև այն, որ երկիրը պահպանում է ռուսական գազի նշանակալի սպառողներից մեկը լինելու կարգավիճակը: Թուրքիայի վարչապետի այցը շարունակությունն […]


Հունվար 26, 2010թ. 19:00

120 երեխա սպասարկելու հաշվարկով կառուցված «Հեքիաթ»   մսուր-մանկապարտեզը խորհրդային տարիներին գործել է ամբողջ ներուժով:  Շահագործման 40 տարիների ընթացքում, սակայն, այն  երբևէ չի հիմնանորոգվել. լուծվել են միայն ընթացիկ խնդիրները, որոնք բավարար չէին կարող լինել շենքի մաշվածությունը նվազագույնի հասցնելու համար: Շենքային վատ պայմանների պատճառով ծնողներից շատերը ստիպված են եղել նախապատվություն տալ ավելի հեռվում գործող բարվոք մեկ այլ մանկապարտեզի: […]


Հունվար 25, 2010թ. 15:42

Հայաստանի աշխատաշուկայում ակտիվություն մտցնելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակը ցանկանում են տարածված տեսնել Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի (ՄՏՎԻՀ) ուսանողները 22-ը հունվարի, 2009թ., Երևան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ՚» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ հանդես է եկել տևական ժամանակ բջջային առաջատար օպերատորի փորձն ուսումնասիրող ուսանողների առջև: Տնտեսագիտության  հիմունքներն ու […]


Հունվար 22, 2010թ. 16:13

Անցած տարում մեր երկիրը տնտեսական ցնցումներից հնարավորինս խուսափելու համար հսկայական վարկային միջոցներ ներգրավեց Համաշխարհային բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից, Ասիական զարգացման բանկից: Վարկային ռեսուրսների ներգրավման գործընթացը շարունակվում է. երեկ գործադիրը որոշում ընդունեց 100 մլն եվրոյի վարկ վերցնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից: Թե որքանով է ճիշտ պետության վարկային այս քաղաքականությունը, ArmAr-ին պարզաբանում է  ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական […]


Հունվար 21, 2010թ. 17:48

«Ձկնաբուծությունը տարեկան 1,5-2մլրդ դրամի օգուտ կբերի Հայաստանին», -համոզված է ՀՀ ձկնաբույծների միության նախագահ Արկադի Գևորգյանը: Նրա խոսքերով, նոր տեխնոլոգիաների և ֆինանսական ռեսուրսների ներդրումը հնարավորություն կտա Հայաստանում աճեցնել ավելի քան 150հզ տոննա ձուկ, որը մեծ պահանջարկ ունի և այժմ էլ լայնորեն սպառվում է արտերկրում: Ըստ Ա. Գևորգյանի, տնտեսության այս ճյուղը լիարժեք զարգացնելու համար անհրաժեշտ է,  պետական […]


Հունվար 21, 2010թ. 13:55

Այս առումով նոր բացահայտումների  հնարավորություն  է ստացել  հետաքրքրություն դրսևորած կանանց լսարանը: «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության անդամներն ու նրանց աջակցությամբ առաջնորդության դասընթացներ  անցածները, իրենց հմտությունները հարստացրել են Հայաստանի բջջային առաջատար օպերատորի փոխանցած փորձով: ՀԵԿԱ-ն կարևոր է համարում ոչ միայն ընտանիքում, այլև հասարակության մեջ կանանց տրված ինքնադրսևորման հնարավորությունը: Առավել ինքնավստահ լինելու և լիարժեք քայլեր […]