2009-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակեց սոցիալական ոլորտի հակաճգնաժամային ծրագիր, ինչը, թերևս, այդպես էլ չլուծեց ճգնաժամի հարուցած խնդիրները: Ըստ նախարարության հրապարակած տվյալների, 2009թ դեկտեմբերի 31-ի դրությամբ գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 7,1%` տարեսկզբի 6,3%-ի փոխարեն: Անցնող տարում աշխատանքի է ընդունվել շուրջ 10հզ մարդ, որի 25%-ը երիտասարդներ են: Նախարարությունը փաստում է, որ 2009-ին կենսաթոշակների միջին […]
Տնտեսություն
Ճգնաժամը հնարավորինս մեղմելու և սոցիալական լարվածությունը կանխելու նպատակով` Էկոնոմիկայի նախարարությունը անցյալ տարում մի շարք միջոցառումներ է իրականացրել: Տնտեսական ցնցումներից խուսափելու համար նախարարությունը համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում ներգրավել է շուրջ 700մլն ԱՄՆ դոլարի վարկային ռեսուրսներ: Արժույթի միջազգային հիմնադրամը տրամադրել է 500մլն դոլար, Ասիական զարգացման բանկը` 80 մլն դոլար, Եվրամիության հետ բանակցությունները շարունակվում են 100մլն դոլարի […]
Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին` գյուղատնտեսության ոլորտում հարաբերական կայունություն է գրանցվել: Դրա ապացույցն այն է, որ 2009թ հունվար-նոյեմբեր ամիսների տվյալներով, ապահովվել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համախառն արտադրանքի 99,8 %-ը: Մի շարք մշակաբույսերի, հատկապես խաղողի բերքատվության բարձրացման հաշվին արձանագրվել է համախառն բերքի ավելացում, փոխարենը պակասել է հացահատիկի և կարտոֆիլի համախառն բերքը: Հաշվետու տարում աննախադեպ ծավալների է […]
Կրթության և գիտության նախարարությունը, ամփոփելով տարին, 2009թ հանրակրթության ոլորտում հիմնական ձեռքբերում է համարում ՀՀ ԱԺ կողմից «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումը: Ոլորտի բարեփոխումների առանցքային խնդիրը 12-ամյա կրթակարգի անցումն էր, 3-ամյա ավագ դպրոցի ծրագրի ներդրումը: 2008-09թթ ուստարում 10 դպրոցներում իրականացված փորձնական ծրագրերի արդյունքում ևս 38 դպրոց վերակազմավորվեց իբրև ավագ դպրոց: Մասնագիտական կրթության ոլորտում նախարարության քաղաքականությունն ուղղված […]
2009թ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության գերակա խնդիրը եղել է երկաթուղային տրանսպորտի ոլորտի իրավական դաշտի ստեղծումը: Բացի այդ, զգալի աշխատանքներ են տարվել ճանապարհատրանսպորտային երթևեկության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ: Նախարարությունը անցած տարում ձեռնամուխ է եղել և ընդհանուր օգտագործման ուղևորափոխադրամիջոցների, մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ կազմակերողների, ինչպես նաև այս ոլորտում գործող անհատ ձեռներեցների գործունեության լիցենզավորմանը: Արդյունքում […]
Հունվարի 20-ից ՀՀ կառավարությունում ՀՀ նախարարները եւ ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները կներկայացնեն 2009 թ. իրենց գերատեսչությունների գործունեության հաշվետվությունները: Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականի համաձայն, հաշվետվությունները կներառեն ինչպես հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները, այնպես էլ թերացումները, չկատարված աշխատանքների պատճառները, այդ թվում` ՀՀ կառավարության 2009թ. հունվարի 15-ի N 40-Ն եւ դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշումներով […]
«Telepolis» գերմանական ամսագիրը, որի հիմնական թեմաներից մեկը քաղաքականությունն է, վերջերս բավականին ծավալուն վերլուծական նյութ է հրապարակել Թուրքիայի մասին: Հոդվածում նշվում է, որ Թուրքիան արտաքին քաղաքականության իր դոկտրինան է մշակում: Հիշատակվում է այն փաստը, որ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ, Գերմանիայի Սոցիալ-քրիստոնեական միության գլխավոր քարտուղար Ալեքսանդր Դոբրինտը Թուրքիայի Եվրամիությանը միանալուն դեմ արտահայտվեց: Ինչպես […]
Հունվարի 18-ին Սոֆիայում Հայաստանի եւ Բուլղարիայի արտգործնախարարությունների միջեւ անցկացվել են խորհրդատվություններ` Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի եւ Բուլղարիայի արտգործնախարարի տեղակալ Մարին Ռայկովի գլխավորությամբ: Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացմանը, միջազգային կազմակերպություններում երկու երկրների գործակցությանը և Սևծովյան տարածաշրջանում երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Հայկական կողմը կարևորել է […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին հանդիպում է ունեցել «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության նախագահ Պիեռ Ֆատուշի եւ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում ընկերության ընթացիկ եւ հետագա ծրագրերի հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի դերը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում եւ հույս հայտնել, որ այսուհետ եւս ընկերությունն իր ակտիվ մասնակցությունը […]
Ոռոգման համակարգի կարգավորումը շարունակում է մնալ ԼՂ Հանրապետության առաջնահերթությունների թվում: Թե 2009-ին ինչ է արվել այդ ոլորտում, պարզաբանում է ԼՂՀ ջրային տնտեսության վարչության պետ Սեյրան Միքայելյանը: 2009թ. պետական բյուջեից շուրջ 1.5 մլրդ դրամ է հատկացվել ոռոգման համակարգի կարգավորման եւ կառավարման նպատակով: Ասկերանի շրջանում այդ աշխատանքների առաջին արդյունքներն արդեն տեսանելի են: «Սովետարխ» ջրանցքի «Թունել» կոչվող տեղամասի […]




