Օգոստոս 2009

Օգոստոս 24, 2009թ. 18:49

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ հաճախ այնպիսի հայտարարություններ են անում, որոնք բացարձակապես չեն բխում իրենց իրավասություններից և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տրամաբանությունից: Այս առումով «Արդյո՞ք համանախագահները գործում են իրենց մանդատի շրջանակներում» ԱրմԱր-ի հարցին` ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը պատասխանեց. «Մինսկի խումբը` ինքն իր գոյությունն արդարացնելու խնդիր ունի: Համանախագահները տարբեր երկրներ ներկայացնելով` տարբեր քաղաքակյան շահեր են […]


Օգոստոս 24, 2009թ. 18:23

Օրերս Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ իրենց կուսակցությունը ՀՀ նախագահին նամակ է հղելու` առաջարկելով հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից և դրա փոխարեն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կառաջարկի «Երևանյան սկզբունքները»` ԼՂՀ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ որպես նոր հայեցակարգային մոտեցում: ՀԴԿ առաջնորդը հանդես է գալիս նման առաջարկությամբ, քանի որ, ըստ նրա, Մադրիդյան սկզբունքները  ընդունելի չեն […]


Օգոստոս 24, 2009թ. 16:49

Ֆրանսիայում գործող հայկական հեղինակավոր «Չոբանյան» հաստատությունն իր մտահոգությունն է հայտնել ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի շուրջ ընթացող վերջին զարգացումների կապակցությամբ: Ս.թ. օգոստոսի 13-ին «Չոբանյան» հաստատությունը «Վահագն Չախալյանը մահվան սպառնալիքի տակ» վերնագրված նամակ է հղել Ֆրանսիայի Ազգային ժողովում «Ֆրանսիա-Վրաստան» բարեկամական խմբի նախագահ Դենիել Պոլին: Ստորև ներկայացնում ենք նամակի թարգմանությունը`կատարված «Երկիր» միության կողմից: ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ ՄԱՀՎԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ […]


Օգոստոս 24, 2009թ. 16:15

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի տարեդարձի առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, 19 տարի առաջ՝ այս օրը, Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը պատմական և ուղենշային փաստաթուղթ էր մեր երկրի ապագայի համար։ Այն բազում տառապանքների միջով անցած, խաչով, գրչով ու քրտինքով, հարկ եղած դեպքում նաև սուրը ձեռքին պատմական […]


Օգոստոս 24, 2009թ. 16:13

Ջարմուկում ավարտվեց ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի խաղարկության հինգերորդ մրցաշարը: Շախմատասերները մեծ անհամբերությամբ էին սպասում Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի վերջին տուրի հանդիպումներին, քանզի անցած 12 տուրերի ընթացքում շախմատիստներից և ոչ մեկին չէր հաջողվել նկատելի առավելություն ձեռք բերել մրցակիցների նկատմամբ` ժամանակից շուտ կանխորոշելով մրցաշարի ելքը: Վերջին տուրում առավել կարևոր էին Արոնյան-Ինարկիև, Հակոբյան-Իվանչուկ և Գելֆանդ-Լեկո զույգերի պարտիաները: Նշված շախմատիստներից յուրաքանչյուրը […]


Օգոստոս 24, 2009թ. 13:33

– Լեռնային Ղարաբաղին սահմանակից շրջանների վերադարձն Ադրբեջանի իրավասության տակ` անխուսափելի կդարձնի Ռուսաստանի նկատմամբ կիրառվող մերձբալթյան մոդելի իրականացումը` այս անգամ արդեն Հայաստանի նկատմամբ,- ըստ եվրոպական փորձի՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման քաղաքական հեռանկարներն այսպես է մեկնաբանել Մերձբալթիկայի տարածաշրջանային զարգացման հարցերով փորձագետ Սերգեյ Արտյոմենկոն։ Փորձագետի կարծիքով այն պահից սկսած, երբ Հայաստանի կողմից «օկուպացված» տարածքները հայտնվեն Ադրբեջանի ձեռքերում, և սկսվի […]


Օգոստոս 24, 2009թ. 12:52

Թուրքական «Ջումհուրիեթ» թերթը տեղեկացրել է, որ օգոստոսի 1-ից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ընտրված Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հաշվի չառնելով թուրքերի` իր նկատմամբ ունեցած «հակակրանքը», պատրաստվում է այցելել Թուրքիա: Իսկ թուրքերի հակակրանքին նա արժանացավ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հայտնի պատմությունից հետո: Այդուհանդերձ  նա դեռևս այս տարվա ապրիլի 6-ին մասնակցել էր Ստամբուլում կազմակերպված «Քաղաքակրթությունների ալյանս» ֆորումին, որի […]


Օգոստոս 24, 2009թ. 12:30

Ըստ հռչակագրի. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» […]


Օգոստոս 22, 2009թ. 17:38

Պարզվում է` Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը ոչ միայն պատժում է Եվրատեսիլ մրցույթում հայազգի Ինգա և Անուշ Արշակյանների երաժշտական կատարմանը կողմ քվեարկած ադրբեջանցիներին, այլև ընդհանրապես մշակույթի սիրահարներին: Այսօր էլ Ադրբեջանում հարձակման թիրախ են դարձել HOST ALLIANCE ռեպ խմբի երկրպագուները: Օգոստոսի 17-ի երեկոյան խմբի երկրպագուների հավաքատեղի են այցելել Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներն ու ներկա բոլոր երիտասարդներին տարել […]


Օգոստոս 22, 2009թ. 17:28

Ադրբեջանցի փորձագետների կարծիքով Ադրբեջանում աղքատության աստիճանը զգալիորեն բարձր է պաշտոնական 13.2 % ցուցանիշից: Փորձագետները համարում են, որ պատճառը նվազագույն զամբյուղի ոչ ճիշտ հաշվարկն է: Սակայն  իրականում պատճառը կառավարության սխալ հաշվարկը չէ: Բանն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը այնքան է տարվել ռազմական ծախսերը մեծացնելու մոլուցքով, որ ամբողջությամբ աչքաթող է արել սեփական ժողովրդի խնդիրները: Եթե Ադրբեջանի ղեկավարությունը […]