Վրաց սահմանապահներն արգելում են սահմանամերձ հայկական Բավրա գյուղի բնակիչներին օգտվել համայնքային սեփական հողերից։ Այդ մասին հայկական news.am կայքի թղթակցին հայտնել է Բավրայի գյուղապետ Կորյուն Սումբուլյանը, որի խոսքերի համաձայն այս տարվա մայիսից իրենց արգելվել է մոտենալ 300 հա համայնքային հողերին, որոնք սահմանամերձ են: Մասնավորապես, վրացական կողմը որոշել է դեռ 400 մետր էլ առաջ շարժվել Հայաստանի տարածքում, […]
Օգոստոս 2009
Դեռ 2004 թվականից է մեկնարկել Արցախյան ազատամարտի առաջին կարգի հաշմանդամների ամառային հանգիստը համապատասխան վերականգնողական առողջարաններում կազմակերպելու ծրագիրը: Երեկ առավոտյան Արցախից Ղրիմի Սակե քաղաք մեկնեց այս տարվա ընթացքում արդեն երրորդ խումբը: 2009թ. այս ծրագրի շրջանակներում Արցախից արդեն ինը մարդ Սակե քաղաքի առողջարաններում հանգստանալու և բուժման կուրս անցնելու ուղեգիր է ստացել: Ծրագրի տրամաբանությունն ու նպատակները մնացել են նույնը: […]
Առաջին անգամ արտերկրի կողմից իրականացվում է Հայաստանի պատմությանն ու հայկական մշակույթին նվիրված հուշադրամի թողարկում: Ուկրաինայի ազգային բանկը թողարկել է արծաթե հուշադրամ` նվիրված 16-րդ դարում Ղրիմում հիմնադրված հայկական «Սուրբ խաչ» եկեղեցուն: Հուշադրամի դեմերեսին պատկերված է վանքի խաչքարը, դարձերեսին` վանական շինությունները. ձախ կողմում` «Հին Ղրիմ» հայկական վանքը, աջ կողմում` «Սուրբ խաչ» վանքը: Հուշամեդալը թողարկվել է Ուկրաինայի ճարտարապետական […]
Պատերազմի վերսկսման հավանականությանն անդրադառնալով` ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, նախ նկատեց, թե ցանկացած խաղարարար ուժի մուտքը տարածաշրջան հանգեցնելու է պատերազմի: Ապա ակնարկելով Ադրբեջանին, կարծիք հայտնեց, թե պատերազմող երկիրն այդքան շատ չի խոսում պատերազմի մասին, բայց եթե ադրբեջանցիները ցանկանում են , կարող են կրկին փորձել, եթե չեն բավարարվել նախորդ պատերազմի` իրենց համար տխուր հետևանքներից: «Եթե, իրոք, ուզում […]
Ինչպես տեղեկացրել էր Armar.am-ը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահը պատրաստվում էր պաշտոնական նամակ ուղարկել ՀՀ նախագահին` առաջարկելով Մադրիդյան սկզբունքները փոխարինել նոր, հայեցակարգային մոտեցմամբ: Օգոստոսի 26-ին ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանն իր առաջարկներն արդեն իսկ ուղղարկել է երկրի նախագահիև, և այդ առիթով հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց. «Օր օրի ավելի է սրվում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական իրավիճակը: Մեր կանխատեսումները, ցավոք, իրականություն […]
«Կարելի է Թուրքիա և գնալ, և չգնալ: Կարելի է գնալ` զուտ ֆուտբոլային խաղ դիտելու` որպես պատասխան Թուրքիայի նախագահի այցի, այդ դեպքում բանակցությունների ակնկալիք չունենալով: Մյուս կողմից, հաշվի առնելով, որ Թուրքիան խախտել է բոլոր պայմանավորվածությունները, կարելի է և չգնալ»,- անդրադառնալով Սերժ Սարգսյանի Թուրքիա գնալ-չգնալու հարցին` այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը` հավելելով, որ […]
1915 թվականի հուլիսին, Մուսա լեռան շուրջ տեղակայված վեց գյուղերի` Քեբուսիեի, Վագըֆի, Խադրբեկի, Յողունօղլուկի, Հաջ Հաբիբլիի և Բիթիասի 4500 բնակիչներ բարձրացան լեռն ու այդ օրվանից սկսվեց նրանց 40 օրվա հերոսամարտը: Սեպտեմբերին ֆրանսիական նավերը քաջ մուսալեռցիներին տեղափոխեցին Պորտ-Սաիդ (Եգիպտոս), իսկ չորս տարի անց, երբ այս տարածքները անցան Ֆրանսիացիների վերահսկողության տակ` նրանք վերադարձան իրենց հայրենի բնօրրանները: Բայց, ցավոք, […]
«Էրգենեքոնի» գործով անցնող Իբրահիմ Շահինի համակարգչից վերցված սենսացիոն փաստաթղթերի բացահայտումները շարունակվում են: Ըստ որոնց` «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամներից 580-ը ազգությամբ հայ և եզդի են: Կուսակցության առաջնորդ և խորհրդարանի պատգամավոր Ահմեդ Թուրքի պապը 1925թ. փոխել է իր հայկական ազգանունը, կոչվել Թուրք, ինչպես նաև կրոնափոխ է եղել: Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Հիթմեթ Չեթինի հայրն էլ Քրդական աշխատավորական կուսակցությանն […]
Այսօր պաաշտոնական այցով Թուրքիա կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը: Ըստ թուրքական «Ջումհյուրիեթ» թերթի` նա այցի նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ և ասել, որ Անկարայում քննարկվելու է Թուրքիայի և Հունաստանի միջև առկա լարվածության հարցը, քանի որ այն բացասաբար է անդրադառնում Հյուսիսատլանտյան դաշինքի աշխատանքների վրա, որովհետև թուրքերն ու հույները շարունակում են հարաբերվել լարված մթնոլորտում: Նրա […]
Թուրքական «Զաման» թերթը հրապարակել է Թուրք վիպասան, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի` օգոստոսի 27-ին Մոսկվա կատարելիք այցի նախօրեին մոսկովյան հանդեսներից մեկին տված հարցազրույցը: Հարցազրույցում Փամուկը վստահաբար ասում , թե Թուրքիան դեռևս գտնվում է մութ ուժերի տիրապետության տակ: Ասել է, թե իր ստեղծագործություններով նպատակ ունի ներկայացնել Թուրքիան, և դա անել, առավելապես ոչ թե օտարների, այլ հենց թուրքերի […]




