Օգոստոս 2009

Օգոստոս 25, 2009թ. 14:33

Վերջին օրերին ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ լրատվամիջոցներն իրենց ուշադրությունն էի սևեռել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հնարավոր փոխարինող` Թինա Քեյդենաուի անձի վրա: Բրայզան, որն արդեն 3 տարի է, ինչ զբաղեցնում է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնը, այդ տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ հասարակությանը անակնկալի է բերել իր տարօրինակ հայտարարություններով: Այս անգամն […]


Օգոստոս 25, 2009թ. 13:43

Հարցազրույց ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ – 16 տարի առաջ ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը: Դա պետության ամենամեծ տոներից մեկը պետք է լիներ: Միչդեռ, մի տեսակ սառնություն կա թե ժողովրդի, թե ղեկավարության կողմից: Շատ անշշուկ անցավ նաև այս օգոստոսի 23-ը: Ինչո՞ւ է այդպես: -Կա ձևական պատասխան` այդ օրը անկախության հաստատման սկիզբն է` խորհրդարանում Հռչակագրի ընդունման […]


Օգոստոս 25, 2009թ. 12:09

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին օգոստոսի 24-ին ուղերձով դիմել է իր երկրում ապրող հայերին: Ուղերձը հղվել է Էրզրումից գաղթած հազարավոր հայերի` Ախալցխայի Սխվիլիսի գյուղում վերաբնակվելու 180-ամյակի կապակցությամբ: Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ Սամցխե Ջավախքում և ողջ Վրաստանում բնակվող հայազգի բնակչությունը  վրացիների հետ ` փոխադարձ հարգանքով և աշխատասիրությամբ կշարունակի կառուցել վրացական պետականությունը: Այս մասին հաղորդում է GeorgiaOnline-ը։ […]


Օգոստոս 25, 2009թ. 11:31

Դիարբեքիրի քաղաքապետարանը սկսել է վերանորոգել հայկական գերեզմանոցը: Տարիներ շարունակ անուշադրության մատնված հայկական գերեզմանատան շրջակայքը մաքրվել և լուսավորվել է: Քաղաքապետարանի ներկայացուցիչ Նեդիմ Յաշլըն հայտնել է, որ այսուհետ Դիարբեքիրի քրիստոնյա քաղաքացիների համար կհատկացվի այս գերեզմանոցը: Գերեզմանատան տարածքում տնկվել է 300 ծառ ու ծաղիկ: Այն նույնիսկ վերահսկելու է անվտանգության աշխատակիցը: Նշենք, որ այս գերեզմանատանը թաղվելու ցանկություն էր հայտնել […]


Օգոստոս 25, 2009թ. 10:48

Թուրքիան ընդգրկված է ԱՄՆ կոնգրեսում խոշոր լոբբինգ իրականացնող երկրների շարքում: Այդ մասին է տեղեկացրել թուրքական «Ջումհուրիեթ» օրաթերթը, վկայակոչելով «ՊրոՊուբլիքա» լրագրողական հետազոտական կենտրոնի հրապարակած տվյալները, որը նրանց տրամադրել է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը: Պարբերականը գրել է, որ Թուրքիան 2008 թ. ԱՄՆ կոնգրեսում լոբբիստական գործունեության ընթացքում ամենաշատ գումար ծախսած պետությունների թվում չորրորդն է: «ՊրոՊուբլիքա» -ի տվյալներով` Թուրքիան […]


Օգոստոս 25, 2009թ. 10:46

Սեպտեմբերի 1-ին ԼՂՀ մայրաքաղաքի կենտրոնական մարզադաշտում տեղի կունենա ԼՂՀ անկախության հռչակման 18-րդ տարելիցին նվիրված ֆուտբոլային հանդիպում։ Ինչպես հաղորդում է «Новости-Армения»-ի թղթակիցը, միմյանց հետ ուժերը կչափեն Արցախի Ազատագրող զինվորների միության և Հայաստանի Զինված ուժերի թիմերը։ Ֆուտբոլային խաղից հետո տեղի կունենա վիճակահանություն, որի ժամանակ տասնյակ մրցանակների հետ կխաղարկվի նաև «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենա։ Հանդիպման նախաձեռնողը ԼՂՀ ֆուտբոլի […]


Օգոստոս 25, 2009թ. 10:43

Թուրքական «Զաման» թերթը հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալn ընթացիկ տարվա առաջին կիսամյակում` կազմել է 2 մլրդ 450 մլն դոլար: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արձանագրվել է 51 տոկոս անկում: Ըստ պարբերականի, այս տարվա հունիս ամսին Թուրքիայից Իրան կատարվող արտահանումը կազմել է 165 մլն, իսկ Իրանից Թուրքիա` 382 մլն դոլար: […]


Օգոստոս 24, 2009թ. 21:44

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձել է Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի վերաքննիչ դատարանի կողմից օրերս Օսմանյան Կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հարազատների կյանքի ապահովագրության շրջանակներում փոխհատուցում կատարելու մասին օրենքը չեղյալ հայտարարելուն: Նա ասել է. «Ես կարծում եմ, որ ամերիկյան հայկական կազմակերպությունները աչալուրջ են և նրանք կփորձեն ոչ միայն գործունեություն ծավալել […]


Օգոստոս 24, 2009թ. 21:32

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոնեն օրերս հարցազրույցներից մեկում նշել էր, թե ԱՄՆ Պետքարտուղարությունը մշտապես առաջնային է համարել տարածքային ամբողջականության սկզբունքը, եւ ոչ թե ազգերի ինքնորոշման: Բայց այս պարագայում Պետքարտուղարությունը սխալվում է, քանի որ Լեռնային Ղարաբաղը լրիվ իրավունք ունի անկախության: Կոնգրեսմենը նաև նշել էր, որ Հայաստանը խնդիր ունի փոխել Պետքարտուղարության դիրքորոշումը դեպի այդ ուղղությունը: “Մենք դրա […]


Օգոստոս 24, 2009թ. 19:48

Անկախությունը ոչ միայն պատիվ է, այլև պատասխանատվություն 1993թ. օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը: Անկախության հռչակումը բոլոր պետությունների համար ամենահիշարժան իրադարձություններից մեկն է, տոն, որ նշվում է պետական մակարդակով: Յուրաքանչյուր աննշան իրադարձության առիթով հանրապետության հրապարակում պատրաստ ենք հսկայածավալ տոնախմբություններ կազմակերպել, սակայն, չգիտես ինչու, անկախության տոնը մեզանում այդպես էլ տոնախմբության չի վերաճում: Ինչպես միշտ, այս անգամ […]