21 Հունվար 2010

Հունվար 21, 2010թ. 12:30

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի առաջարկով, ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել երկրաշարժից տուժած Հայիթիին` 100 000 դոլարի չափով ֆինանսական օժանդակություն տրամադրելու մասին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ չնայած այն բանին, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել մարդկային ներուժով, համապատասխամն տեխնիկայով ևս օգնության հասնել ահեղ երկրաշարժից տուժածներին, սակայն  Միջազգային կազմակերպությունները տեղեկացրել են, որ դա` ստեղծված իրավիճակում, […]


Հունվար 21, 2010թ. 12:28

Վերջին օրերի թուրքական քաղաքական ջղաձգումները մեկ անգամ ևս փաստում են, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը հայ-թուրքական արձանագրությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության մասին ճիշտ էր և Հայաստանի շահերից բխող: Այսօր ակնհայտ է, որ Թուրքիայի քաղաքական դիրքորոշումները թե հայ-թուրքական սահմանի բացման և թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում առայժմ կարելի է բաժանել երկու փուլի` մինչև ՀՀ ՍԴ որոշումը և […]


Հունվար 21, 2010թ. 11:55

«Հայաստանը խախտեց խաղի կանոնները», «Կարգավորման գործընթացը բարդացավ», «Հայաստանի հետ կարգավորման գործընթացում` լուրջ խոչընդոտ», «Սառը ցնցուղի ազդեցություն», «Հայաստանի կողմից «ցեղասպանության» հարված արձանագրություններին». Այս ու նմանատիպ արտահայություններով թուրքական մամուլում բնութագրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ: Մեր երկրի գերագույն դատական ատյանը, ըստ էության, նախանշեց ու արգելափակեց բոլոր այն ծուղակներն ու խոռոչները, որտեղ դարանակալել էին […]


Հունվար 21, 2010թ. 11:07

20-րդ դարավերջին Ադրբեջանում իրականացված հայերի զանգվածային տեղահանություններն ու ջարդերը շաունակում են  անպատիժ մնալ: Իսկ ջարդերից հրաշքով  ողջ մնացածները շարունակում են հավատալ, որ միջազգային հանրությունը մի օր ճիշտ գնահատական կտա տեղի ունեցածին: Այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը ԼՂՀ-ում գործող «Փախստականներ» հասարակական կազմակերպության նախագահ Սարո Սարյանի հետ: -20-րդ դարավերջին Բաքվում և Սումգայիթում կատարվածն  այլ […]


Հունվար 21, 2010թ. 09:30

Աստվածաբանության   դոկտոր  Սվանտ  Լանդգրենն  (Ֆինլանդիա) իր  դստեր  հետ  այցելեց  հնդկահայոց  հոգևոր  հովիվ  և  Հայոց  մարդասիրական  ճեմարանի  կառավարիչ Հոգեշնորհ Հայր Խորեն Հովհաննիսյանին: Դոկտոր Լանդգրենը հայասեր մարդ  է: Նա  2009թ  մարտին  շվեդերենով  հրատարակել  է  Հայոց  ցեղասպանության  մասին  գիրք:  Լանդգրենը  Ֆինլանդիայի  Աբո  1 ակադեմիայի  դասախոս  է,  Ֆինլանդիայի Ասորիների ընկերության փոխնախագահը: Նա երկու  անգամ  եղել  է  Հայաստանում  և  […]