26 Հունվար 2010

Հունվար 26, 2010թ. 20:44

ՌԴ Ազգային անվտանգության խորհրդից «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հաղորդել են, որ Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի այցը Ռուսաստան հետաձգվել է: Հիշեցնենք, որ այցը նախատեսվում էր հունվարի 26-28-ը:  ՌԴ ԱԱԽ-ից փեղեկացրել են, որ այն հետաձգվել է իրանական կողմի նախաձեռնությամբ»: ArmAr.am


Հունվար 26, 2010թ. 20:44

Ադրբեջանական 1news.az էլեկտրոնային պարբերականը հաղորդագրություն է տարածել, որ Euronews հեռուստաալիքի նկարահանող խումբն այս օրերին նկարահանումներ է կատարում Թարթառի եւ Աղդամի սահմանամերձ շրջաններում: Տեղեկատվությունն ինքնին հավակնոտ է այն առումով, որ նախ` հիշյալ տարածքը մերձռազմաճակատային է անվանվում, եւ երկրորդ` իբր եվրոպացի լրագրողն այդտեղ է ժամանել ծանոթանալու ադրբեջանցի փախստականների կենսական պայմաններին: Եթե ադրբեջանական քարոզչամեքենայի ոճական հնարքները մեզ այլեւս […]


Հունվար 26, 2010թ. 20:18

ԳԱԱ թղթակից-անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը Հայոց Ցեղասպանության մասին առաջին անգամ գրել է 45 տարի առաջ, այսօր արդեն այդ թեմայով 260-ի հասնող աշխատությունների հեղինակը լույս է ընծայել` «Հայոց Ցեղասպանություն. ամենացեղասպան ցեղասպանությունը» գիրք, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի ամենամեծ ոճրագործությունը ոչ միայն հայ, այլեւ օտարազգի հեղինակների վկայություններով: Նիկոլայ Հովհաննիսյանի խոսքով, Հայոց Ցեղասպանության եղելությունը հաստատող եվրոպացի մասնագետների աշխատությունները թուրքերը […]


Հունվար 26, 2010թ. 20:05

Ինչպես արդեն տեղեկացել է ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը, 1992թ. հունվարի 25-26-ին ադրբեջանական բանակի կանոնավոր ստորաբաժանումները պաշտպանության նախարար` Թ.Մեհդիևի ղեկավարությամբ գրոհում են Քարին Տակ գյուղը: Դա Ադրբեջանի Հանրապետության   անկախության հռչակումից հետո Բաքվի առաջին խոշոր օպերացան էր, որ  կազմակերպվում էր  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Հայ աշխարհազորականները գլխովին ջախջախում են  Շուշիից գրոհող ադրբեջանական ստորաբաժանումներին: Հետագայում ռազմագետներն այս  հերոսամարտն  անպայման […]


Հունվար 26, 2010թ. 19:53

Ինչպես փոխանցում է «Երկիր մեդիա» հեռուստատեսությունը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեռախոսազրույց է ունեցել մեր արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբադյանի հետ` հայ-թուրքական հարաբերությունների ու արձանագրությունների վերաբերյալ: Այդ մասին հակիրճ տեղեկություն էր այսօր տեղադրվել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքէջի վրա, սակայն Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հերքել այդ լուրը: Տեղեկատվությունը այսօր հաստատեց նաեւ Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունը: […]


Հունվար 26, 2010թ. 19:15

«Ղարաբաղի վերադարձը բանակցություններ պետք է ողջունել, դա չի կարող ձեւական լինել։ Ավելին, դա կուժեղացնի հայկական դիրքերը։ Սակայն մինչեւ վերջնական լուծում դեռ երկար ճանապարհ կա։ Եվ այդ ընթացքում Ադրբեջանում պետք է հասկանան, որ Ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելն անհնար է»,-ասել է  ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: « Մենք հասկանում ենք, […]


Հունվար 26, 2010թ. 19:06

2010 թվականին ԼՂՀ-ն քաղաքացիության մասին օրենք կունենա. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնումը»: Նա նշել է, որ «ԼՂՀ քաղաքացիության մասին» օրինագիծը ավելի վաղ ներկայացվել էր խորհրդարան, որը այն վերադարձրել է լրամշակման: Հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքը, սակայն կան մի շարք տարբերություններ, մասնավորապես` […]


Հունվար 26, 2010թ. 19:00

120 երեխա սպասարկելու հաշվարկով կառուցված «Հեքիաթ»   մսուր-մանկապարտեզը խորհրդային տարիներին գործել է ամբողջ ներուժով:  Շահագործման 40 տարիների ընթացքում, սակայն, այն  երբևէ չի հիմնանորոգվել. լուծվել են միայն ընթացիկ խնդիրները, որոնք բավարար չէին կարող լինել շենքի մաշվածությունը նվազագույնի հասցնելու համար: Շենքային վատ պայմանների պատճառով ծնողներից շատերը ստիպված են եղել նախապատվություն տալ ավելի հեռվում գործող բարվոք մեկ այլ մանկապարտեզի: […]


Հունվար 26, 2010թ. 18:59

Հունվարի 26-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուն Ցզյուինին` իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Այս մասին  գրում է  ՀՀ ԱԺ հասարակայնության  եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց դեսպան Ցզյուինին անցած տարիների սերտ համագործակցության համար: Պարոն Աբրահամյանը բարձր գնահատեց ՉԺՀ […]


Հունվար 26, 2010թ. 18:58

Օրերս «Հայկական ժամանակ» օրաթերթը հանդես եկավ իր աշխատաոճին բնորոշ հերթական ստահոդ հոդվածի հրապարակումով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասին տարածելով կեղծ և չճշտված տեղեկություններ: Թերթի հունվարի 20-ի համարում «Թոշակները ցա՞ծր են, կամ բաց նամակ պատկան մարմիններին» վերնագրով հոդվածում անանուն հեղինակը գրել է, թե Թումանյան 11ա հասցեում գտնվող շենքն ամբողջությամբ գնել է Սեյրան Օհանյանը: Այս առնչությամբ […]