Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույս է հայտնել, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցին պատասխանատվությամբ կմոտենան նաեւ Ռուսաստանը, Չինաստանը եւ մի քանի այլ երկրներ, որոնք առանձնապես ցանկություն չունեն Իրանի նկատմամբ մեծացնել ճնշումը: Իսկ թե որքանո՞վ դա կլինի հնարավոր, կանցլերն ասել է, թե այն պարզ կդառնա միայն եկող շաբաթների ընթացքում: Նրա խոսքով, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պատժամիջոցների […]
Փետրվար 2010
Ադրբեջանցի համարվող խառնածին ամբոխն անցած դարասկզբին` պետություն հորինելու փուլում, հայկական տարածքներն իրենով անելուց հետո հասցրեց հաջորդաբար մի քանի հայկական կոտարածներ ևս կազմակերպել: Ադրբեջան հորջորջվող պետության մայրաքաղաք Բաքուն պատմության մեջ մնաց որպես հայերի դեմ իրականացված երեք կոտորածների մայրաքաղաք: Եվ ահա այսօր այս բարբարոսը որոշել է արյունոտ ձեռքերը «լվանալ», իհարկե, սեփական մեթոդներով, որոնց հիմքը կեղծիքից բացի այլ […]
Էրզրումի նահանգում գտնվող պատմական հայկական Օշվանքը կվերականգնվի Թուրքիայի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության գումարներով։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Վերջիններս փաստում են, թե Էրզրումի նահանգի Չամլըյամաչ գյուղում գտնվող Օշվանք եկեղեցին կվերանորոգվի, բայց նախնական հաշվարկների հիման վրա տրամադրած 60 հազար թուրքական լիրան չի բավականացնի: Էրզրումի հուշարձանների պահպանության վարչության տնօրեն Սուաթ Բաքըրը ասել է, թե վերանորոգման համար […]
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է հայկական շախմատի ականավոր դեմքերից մեկի` Հենրիկ Գասպարյանի ծննդյան հարյուրամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին: Կառավարության ղեկավարը ներկա է եղել Հենրիկ Գասպարյանի հուշաքարի բացման արարողությանը, այնուհետեւ հարգանքի տուրք է մատուցել Հենրիկ Գասպարյանի եւ աշխարհի շախմատի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին: Հենրիկ Գասպարյանի ծննդյան հարյուրամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում, դիմելով […]
Քիչ առաջ բազմաթիվ երիտասարդներ վառվող մոմերը ձեռքին երթով բարձրացան դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու սումգայիթյան զոհերի հիշատակին: Երթի կազմակերպիչը «Միասին» երիտասարդական շարժումն է: Կազմակերպիչները տեղեկացնում են, որ երթից հետո շարժման մասնակիցները նամակներ են հանձնելու միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ երևանյան գրասենյակներին՝ պահանջելով գնահատական տալ 22 տարի առաջ ադրբեջանական Սումգայիթ քաղաքում կատարված իրադարձություններին: «Բազմաթիվ երիտասարդների […]
Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկություն են տարածել այն մասին, թե առաջիկայում Ադրբեջանի խորհրդարանականների պատվիրակությունը կայցելի Ղարաբաղ։ Իհարկե նշվում է, որ այդ այցը դեռևս համաձայնեցված չէ, բայց ադրբեջանցի խորհրդարանականներն արդեն ճշտում են ցուցակները, թե ովքեր են ընդգրկված այդ պատվիրակության կազմում։ Հարց է առաջանում` իսկ ո՞ւմ հետ պետք է նրանք համաձայնեցնեն այդ այցը։ Եթե Ղարաբաղ ասելով նրանք նկատի […]
Աշխարհի տարբեր քաղաքներում այս օրերին տեղի են ունենում հայ համայնքների ներկայացուցիչների երթեր ու ցույցեր ադրբեջանական դեսպանատների և ներկայացուցչությունների մոտ` ընդդեմ 22 տարի առաջ Սումգայիթ քաղաքում կազմակերպված, բայց ցայսօր անպատիժ մնացած եղեռնագործության: Այսօր համահայկական բողոքին իրենց ձայնն են միացրել նաև հունահայ համայնքի ներկայացուցիչները, որոնք Աթենքում Ադրբեջանի ներկայացուցչության դիմաց պարզել են Հայաստանի և Արցախի դրոշները: ArmAr.am
Լոնդոն-Կանադա չվերթի 200-ից ավելի ուղևորներ տարհանվել են ինքնաթիռից այն բանից հետո, երբ ուղևորներից մեկը վերին պահարաններից մեկում առնետ է նկատել, որին բռնել չի հաջողվել: Ինչպես հաղորդում է The Telegraph գործակալությունը, չվերթը հետաձգվել է, իսկ ուղևորները գիշերն անցկացրել են հյուրանոցում: ArmAr.am
«Մենք պետք է ցույց տանք, թե ինչ է կատարվել իրականում: Ես ունեմ շատ նյութեր, ֆիլմերի սցենարներ: Այդ ամենը պետք է ներկայացնենք, որպեսզի աշխարհն իմանա ճշմարտությունը, ոչ թե այն, ինչ ադրբեջանցիներն են թելադրում»,- այսօր լրագրողներին ասել է արձակագիր, «Շուշի» հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը: «Ունեմ շատ արխիվային նյութեր, սակայն պետք են հովանավոր, որ կարողանամ հրատարակել դրանք»,- ասաց […]
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն անցած շաբաթ ՀՀ խորհրդարանում պատասխանելով ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանի այն հարցին, թե ինչո՞ւ մեր երկիրը համապատասխան ձևով չի պատասխանում թուրքական բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաների՝ երկրի վարչապետի, ԱԳ նախարարի, գենշտաբի ղեկավարի կողմից անընդմեջ հնչող հայտարարություններին, որոնք պատգամավորի կարծիքով այդ պետության դիրքորոշումն են արտահայտում, թե առանց արցախյան հիմնահարցի ադրբեջանամետ լուծման, Թուրքիան Հայաստանի հետ […]




