27 Հունվար 2010

Հունվար 27, 2010թ. 20:00

Ռումինիայի նախկին բռնակալ Նիկոլաե Չաուշեսկուի ծննդյան օրը Ռումինացի նկարիչներից մեկը նշել է խիստ ինքնօրինակ ձևով: Նա շոկոլադից պատրաստել է Լենինի 3 մետրանոց արձանը և իշխանություններից այն Բուխարեստում` Լենինի նախկին արձանի պատվանդանին դնելու թույլտվություն խնդրել: Քաղաքային իշխանություններն ընդառաջել են նկարչին, և շոկոլադե Լենինը մեկ օրով հայտնվել է պատվանդանին: ArmAr.am


Հունվար 27, 2010թ. 19:40

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Պաոլո Ռոմանիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը դրական է գնահատել հայ-իտալական հարաբերությունները, մասնավորապես, համագործակցությունը շինարարության ոլորտում, որն  անգամ ճգնաժամի պայմաններում զարգացել է: Պաոլո Ռոմանին  Տիգրան Սարգյանին տեղեկացրել է, որ Հայաստան ժամանած իտալական պատվիրակության կազմում են հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, հեռուստառադիոթվայնացման, ինտերնետային լայնաշերտ համացանցի […]


Հունվար 27, 2010թ. 19:20

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին, վարչապետը համոզմունք է հայտնել, որ Իրանի արտգործնախարարի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը նոր խթան կհանդիսանա հայ-իրանական կապերի ու հարաբերությունների ամրապնդման եւ հետագա զարգացման համար։ Պարոն Մոթթաքին  վարչապետին է  փոխանցել  Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահիմի ողջույնները […]


Հունվար 27, 2010թ. 17:45

«Վարդանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությունը կատարեց 38 միլիոն ՀՀ դրամի նվիրատվություն Երեւան, 27 հունվարի, 2010թ.: «Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ ՙՎարդանյանների ընտանիք՚ բարեգործական հասարակական կազմակերպությունն այսօր կատարեց 38 միլիոն ՀՀ դրամի նվիրատվություն` գումարը փոխանցելով Հիմնադրամի բանկային հաշվին: Նախորդ տարի գործարար ընտանիքի նվիրաբերած գումարով ԼՂՀ Մարտունու շրջանի Գիշի գյուղում կառուցվում է երկհարկանի դպրոց` նախատեսված 300 […]


Հունվար 27, 2010թ. 16:32

18 տարի առաջ ստեղծվեց Հայոց պետականության, խաղաղության և ազատության մեծագույն պաշտպան Հայոց բանակը: Իր գոյության 18 տարիների ընթացքում մեր բանակի մարտիկները կարողացան ոչ միայն հաղթանակած դուրս գալ պատերազմից, ազատագրել հայրենի հողը, այլև պահպանել ձեռք բերված ազատությունը` թևակոխելով պետականության կայացման նոր փուլ: Կատակասերներն ասում են, թե մեր բանակն արդեն չափահաս է և շուտով նրան էլ կտանեն […]


Հունվար 27, 2010թ. 16:26

Սոչիում տեղի ունեցած` նախագահների  հանդիպման ժամանակ թեև որեևէ պայմանագիր չստորագրվեց, այնուամենայնիվ, Հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում եռակողմ հանդիպումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է  ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը։ Նա հատկապես դրական է համարում այն փաստը, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ԼՂՀ-ն՝ որպես բանակցային կողմ, պետք է մասնակցի […]


Հունվար 27, 2010թ. 15:46

Շուտով լույս կտեսնի «Մեր հաղթանակները» քառահատորյակի երկրորդ հատորը: Գիրքը հրատարակել է «Նորավանք» հիմանդրամը. Ներկայացվելու են հայ ժողովրդի տարած ավելի քան 1.500 հաղթանակները չորս հատորով: Առաջին հատորն ընդգրկում է հնագույն ժամանակներից մինչև  երկրորդ դարը, երկրորդը` 4-10-րդ, երրորդը` 11-17-րդ, չորրորդը` 18-20-րդ դարերը: «Գրքերում չենք կարող անդրադառնալ հայ ժողովրդի տարած բոլոր հաղթանակներին, քանի որ մեր պատմիչների մոտ զավեշտի […]


Հունվար 27, 2010թ. 15:34

Հունվարի 28-ին Լոնդոնում Աֆղանստանի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մեծ Բրիտանիա: Հունվարի 29-ին Էդվարդ Նալբանդյանը Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Ստյորեի հրավերով կարճատեւ պաշտոնական այց կկատարի Օսլո:


Հունվար 27, 2010թ. 15:31

«Հայկական ժամանակ» օրաթերթի ս.թ. հունվարի 27-ի «Մենք ընդդիմություն ենք» հոդվածում հեղինակ Սյուզաննա Պողոսյանը գրել է, որ «…բանակում ծառայում են զորակոչվելու ենթակա երիտասարդների միայն 48 տոկոսը: Վերջին տվյալը նախօրեին հայտարարել է Պնախարար Սեյրան Օհանյանը»: Ցավով ուզում ենք նշել, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Սյուզաննա Պողոսյանը այնքան անուշադիր է եղել, որ չի հասկացել պաշտպանության նախարարի ելույթը ԵՊՀ-ում: […]


Հունվար 27, 2010թ. 15:26

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիին, ով Հայաստանում է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով: Նախագահ Սարգսյանը ողջունել է արտգործնախարար Մոթթաքիի այցը եւ ասել, որ մեծապես կարեւորում է  հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: «Դուք լավ գիտեք, թե մենք ինչպիսի կարեւորություն ենք տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններին, […]