18 Հունվար 2010

Հունվար 18, 2010թ. 19:05

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը 1990թ. Բաքվի ջարդերի կապակցությամբ Հունվարյան երկրորդ տասնօրյակը մղձավանջային հիշողությունների ժամանակաշրջան է համայն եւ հատկապես` Բաքվի հայության համար. այս օրերին լրանում է 20 տարին այն ողբերգական դեպքերի, երբ 1990թ. հունվարի 13-19-ին Բաքվում առանձնակի դաժանությամբ սպանվեցին հարյուրավոր, իսկ փողոցներում, հասարակական տրանսպորտում, աշխատատեղերում ու տներում դաժանաբար ծեծի ենթարկվեցին եւ խոշտանգվեցին հազարավոր հայեր: Նրանցից շատերը հետագայում […]


Հունվար 18, 2010թ. 18:43

Ոռոգման համակարգի կարգավորումը շարունակում է մնալ ԼՂ Հանրապետության առաջնահերթությունների թվում: Թե 2009-ին ինչ է արվել այդ ոլորտում, պարզաբանում է ԼՂՀ  ջրային տնտեսության վարչության պետ Սեյրան Միքայելյանը: 2009թ. պետական բյուջեից շուրջ 1.5 մլրդ դրամ է հատկացվել ոռոգման համակարգի կարգավորման եւ կառավարման նպատակով: Ասկերանի շրջանում այդ աշխատանքների առաջին արդյունքներն արդեն տեսանելի են: «Սովետարխ» ջրանցքի «Թունել» կոչվող տեղամասի […]


Հունվար 18, 2010թ. 17:58

«Հայերից ներողություն եմ խնդրում արտահայտությունը» մեղք չէ. Panorama.am-ը տեղեկացնում է, որ  այս վերտառությամբ թուրքական «Ռադիքալ» (Radikal) օրաթերթը հայտնում է, որ երկարատև քաշքշուկներից հետո, ի վերջո, կարճվել է «հայերից ներողություն եմ խնդրում» ինտերնետային արշավի կազմակերպիչների դեմ բացված դատական գործը: Ըստ այդմ` այդ արտահայտության համար այլևս դատական գործ չի բացվելու: Հիշեցնենք, որ 2008-ի տարեվերջին մի խումբ թուրք […]


Հունվար 18, 2010թ. 17:37

Բրիտանական «Jewish Chronicle» թերթի կայքը երեկ հարձակման է ենթարկվել  պրոպաղեստինյան թուրքալեզու հակերների կողմից։ Այս թերթը աշխարհում լույս տեսնող հրեական թերթերից ամենահինն է. այն լույս է տեսնում  1841թ.-ից։ Հունվարի 17-ին պարբերականի կայքն աշխատել է մոսկվայի ժամանակով մինչև 14.00, որից  հետո կայքի գլխավոր էջում պատկերվել է Պաղեստինի դրոշը, որի վրա մակագրված է եղել. «Ջարդվել է Պաղեստինի մոջահեդների […]


Հունվար 18, 2010թ. 17:34

Բրիտանական «Թայմսը» տեղեկացնում է, որ լոնդոնցիների հազարավոր բողոքներից հետո քաղաքի իշխանությունները կասեցրել են Եվրոպայում ամենամեծ մեջիթի կառուցումը օլիմպիական մարզադաշտի հարևանությամբ: Անցյալ շաբաթ Լոնդոնի կենտրոնից վտարվել է իսլամական աղանդավորական այն կազմակերպությունը, որը ձեռնարկել էր 12 հազար հավատացյալների համար նախատեսված մեջիթի կառուցումը: Մեծ Բրիտանիայի մուսուլմանների խորհուրդը աղանդավորական կազմակերպությանը համարել է թշնամանքի զոհ: ArmAr.am


Հունվար 18, 2010թ. 17:30

Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին 2010 թվականի սեպտեմբերի 12-ին կբացվի կրոնական արարողությունների համար։ Թուրքական ՙTakvim՚ կայքէջի փոխանցմամբ՝ Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն վերջակետ է դրել Վանի Սուրբ Խաչ եկեղեցու շուրջ պտտվող թուրքական վերնախավում առկա հակասություններին։ Նա կրկին հերքել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայի հայտարարությունը, համաձայն որի կառավարությունը Սուրբ Խաչը չի ներառել այս […]


Հունվար 18, 2010թ. 17:23

Բաքվում հայկական ջարդերի 20-ամյակի կապակցությամբ Թբիլիսիի հայ առաքելական Ս. Էջմիածին նորաբաց եկեղեցում, նաեւ վիրահայոց թեմին պատկանող բոլոր եկեղեցիներում կատարվել են պատարագի եւ հոգեհանգստյան արարողություններ: Ս. Էջմիածին եկեղեցում հոգեհանգստյան արարողությունը նախագահել է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Արարողություններին մասնակցել է Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, վիրահայոց […]


Հունվար 18, 2010թ. 16:59

«Էլիի գիրքը» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս ամերիկացի հայտնի դերասան Դենզել Վաշինգտոնը, ցուցադրվում է ամբողջ Ամերիկայի կինոթատրոններում: Ֆիլմի ռեժիսորներն են Ալեն և Ալբերտ Հյուզ երկվորյակ եղբայրները, որոնց նախորդ՝ «Դժոխքից» կինոնկարը, նկարահանվել է 2001 թվականին: Ալեն և Ալբերտ Հյուզ (Allen&Albert Hughes) եղբայրները ծնվել են Միչիգանի նահանգի Դետրոյտ քաղաքում: Նրանք կիսով չափ հայ են, կիսով […]


Հունվար 18, 2010թ. 16:58

«Ընդհանուր տպավորությունն այսպիսինն է, որ Անկարան իր բոլոր «ձվերը» Եվրոպայի և ԱՄՆ-ի, այսինքն տրանսատլանտյան հարաբերությունների զամբյուղի մեջ դնելու փոխարեն արդեն` և Արևմուտքին, և Արևելքին նայող, միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ համագործակցության պլատֆորմ ձեռք բերող տարածաշրջանային ուժի տպավորություն է թողնում»,- թուրքական «Sabah» օրաթերթում տեսակետ է հայտնել թուրք վերլուծաբան Օմեր Թաշփընարը: Վերջինս նախ նկատել է տալիս, որ եվրոպացի […]


Հունվար 18, 2010թ. 16:38

Գնահատման և թեստավորման կենտրոնը սույն թվականի փետրվարի 1-ից սկսում է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ հանրակրթական ծրագիր իրականացնող հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) 2009-2010 ուստարվա շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից պետական ավարտական և միասնական (2010 թվականի բուհերի […]