12 Հունվար 2010

Հունվար 12, 2010թ. 20:49

Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրն իր դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարումների նոր տեսահոլովակ են ձայնագրել,: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Շառլ Ազնավուրի դուստր Սեդա Ազնավուրը հայտնել է, որ նոր տեսահոլովակում Շառլ Ազնավուրն ու ինքը հանդես են գալիս հայերեն կատարումներով: ArmAr.am


Հունվար 12, 2010թ. 20:17

ՀՀ սահմանադրական դատարանը 2010 թ. հունվարի 12-ին քննության առնելով «2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխ քաղաքում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասինե և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, մասնավորապես, իրավական դիրքորոշումներ է արտահայտել այն մասին, որ. […]


Հունվար 12, 2010թ. 20:14

Հունվարի 11-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպել է Եգիպտոսի Ժողովրդական ժողովի նախագահ դոկտոր Ֆաթհի Սուրուրի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների տարեցտարի առավել ամրապնդման եւ զարգացման կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության խորացման հետ կապված հարցեր` կարեւորելով փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը: ArmAr.am


Հունվար 12, 2010թ. 20:03

Ականավոր երաժիշտ Գեորգի Գարանյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ցավակցական հեռագիր են հղել Գարանյանների ընտանիքին: Հեռագրում ասված է. «Խորապես վշտացած ենք Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երաժշիտ, ջազմեն, կոմպոզիտոր եւ դիրիժոր Գեորգի Արամի Գարանյանի անժամանակ մահվան լուրով: Կյանքից հեռացել է ականավոր սաքսոֆոնահարը եւ իմպրովիզատորը, ում ստեղծագործությունը իր պատվավոր տեղն է զբաղեցնում համաշխարհային […]


Հունվար 12, 2010թ. 20:00

Շուրջ  երկու տասնամյակ առաջ, այս օրերին, Բաքվում ադրբեջանցիները  անգթորեն կոտորեցին հարյուրավոր հայերի: Նրանց հիշատակը վառ պահողները`մտերիմներն են ու հարազատներն են: Իսկ Հայաստանի Հանրապետությունը  տվել՞ է,  արդյոք, կատարվածի քաղաքական և իրավական գնահատականը: ArmAr.am-ի հետ զրույցում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանն ասաց, որ ցավոք, մինչ օրս քաղաքական գնահատական չի տրվել` Ադրբեջանի կողմից 1988-94թ. հայ բնակչության դեմ […]


Հունվար 12, 2010թ. 18:35

Ինչպես և ենթադրվում էր, ՀՀ ՍԴ-ն այսօր որոշում կայացրեց, ըստ որի հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Անկախության Հռչակագրին։ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը մինչև որոշումը հրապարակելը մոտ 20 րոպե ներկայացնում էր այն փաստարկները, որոնցով պետք է հիմնավորվեր նման որոշումը։ Հատկանշական է այն, որ հանգամանալից նախաբանում ՍԴ-ն ընդունում էր բոլոր այն փաստարկները, որոնք […]


Հունվար 12, 2010թ. 18:09

Բաքվի հայության հանդեպ ադրբեջանական իշխանությունների եւ քրեական տարրերի կողմից իրագործված ցեղասպան գործողությունների 20-ամյա տարելիցի նախօրեին հարկ ենք համարում արձանագրել, որ 1988թ.-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը նենգափոխվել է ադրբեջանական կողմի ջանքերով, Մինսկի խմբի համանախագահ միջնորդների թողտվությամբ ու ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների քաղաքական անսկզբունքայնության արդյունքում: Այս նենգափոխության հետեւանքով բանակցային գործընթացը որպես ցանկալի վերջնարդյունք դիտարկում է […]


Հունվար 12, 2010թ. 18:04

Հունվարի 13-ին լրանում է Բաքվում տեղի ունեցած ողբերգության` հայերի ջարդի 20 տարին: Այդ նպատակով, հանրապետության դպրոցների 9-11-րդ դասարանների աշակերտների համար հունվարի 13-19-ը կանցկացվի բաց դաս` նվիրված Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին: Դասի կազմակերպման վերաբերյալ մեթոդական նյութերը տեղադրված են ՀՀ ԿԳՆ պաշտոնակական կայքի «Հանրակրթություն” բաժնում: ArmAr.am


Հունվար 12, 2010թ. 17:10

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանն այսօր «Հայելի» ակումբում տեղեկացրեց, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը դադարեցնելու պատճառով բաց թողնված դասաժամերը լրացվելու են` համաձայն մշակված աշխատակարգի, ըստ որի, հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսումնական պարապմունքները սկսվել են 2010թ. հունվարի 11-ից: Համաձայն մարզերից ստացված տեղեկատվության, հունվարի 11-ի դրությամբ բացակայությունների թիվը հանրապետության դպրոցներում կազմել է շուրջ 10 տոկոս: […]


Հունվար 12, 2010թ. 17:02

Երևույթը, որի մասին կհիշատակենք ստորև, հոգեբուժության մեջ կոչվում է սևեռուն գաղափարի մտագարություն, իսկ ընդհանրապես` բութ համառություն: Սա, փաստորեն, բնորոշ է ոչ միայն անհատներին, այլև անհատների խմբերին: Այսինքն, բութ համառությամբ ազերիները ոչ միայն պատմություն են հորինում, այլև նենգափոխում ու կեղծում եղածն ու չեղածը: Ասվածի լավագույն վկայությունը այսօր Բաքվում տեղի ունեցած «Երբ բառերն ավարտվում են» կոչվող «փաստագրական» […]