«Թեև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում 2009 թվականին գործնական արդյունքներ չեն եղել, կարծում եմ` որոշակի առաջընթաց կա: Արդեն էլ ավելի են որոշակիացվել, թե ինչ ուղիներով պետք է հիմնախնդիրը լուծվի: Նախորդ տարի Աթենքում ԱԳՆ մակարդակով ԵԱՀԿ նիստի ժամանակ այդ հարցով ընդունված փաստաթուղթը հստակ ներկայացնում է հակամարտության կարգավորման ուղին: Այնտեղ նշվում է, որ այդ հիմնախնդիրը պետք է լուծվի […]
19 Հունվար 2010
Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե ՀՀ ՍԴ որոշումը նախապայմաններ է պարունակում: Այս առիթով ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի լրագրողի հարցմանն ի պատասխան, նախ ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Վլադիմիր Վարդանյանը նկատեց, թե «ՍԴ մասին» օրենքի համապատասխան՝ ՍԴ-ն չի կարող մեկնաբանել իր որոշումը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարությունն արվել է Թուրքիայի ԱԳՆ-կողից, […]
Հունվարի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերը՝ ի դեմս «Ժողովրդավարություն», «Հայրենիք» և «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցությունների, ընդունել են հայտարարություն Բաքվի հայերի 1990թ. հունվարյան ջարդերի կապակցությամբ։ Ստորև ներկայացվում է հայտարարության ամբողջական տեքստը. Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Քսան տարի առաջ, պաշտոնապես դեռեւս խորհրդային կոչվող Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, պետականորեն կազմակերպվեց եւ […]
«Տեղեկատվական պատերազմում հայկական կողմը, ցավոք , զիջում է ադրբեջանցիներին։ Նրանք մեծ ծավալներով հրատարակում եւ անգլերեն են թարգմանում իրենց բոլոր հետազոտությունները, որոնք խեղաթյուրում են պատկերացումները իրականության վերաբերյալ»,-այս մասին ասել է ռուս քաղաքագետ Վլադիմիր Զախարովը «Ես ուզում եմ դիմել Հայաստանի իշխանություններին, հայ գործարարներին եւ ասել՝ ինչո՞ւ դուք համարժեք քայլեր չեք ձեռնարկում, ինչո՞ւ անգլերենով չեք հրատարակում գրքեր, որպեսզի […]
Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել գիտաժողով՝ նվիրված 1990 թվականի հունվարին Բաքվում տեղի ունեցած կոտորածների 20- ամյա տարելիցին։ Միջոցառման ընթացքում միաժամանակ կայացել է լրագրող Մարինա Գրիգորյանի «Բաքու. 1990 հունվար. սովորական ցեղասպանություն» փաստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը։ Տեղեկացնենք, որ Ֆիլմի ստեղծմանն օժանդակել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատության կենտրոնը։ Պետական-քաղաքական գործիչ, հանրային խորհրդի անդամ Վլադիմիր […]
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Մելանի Մոլթմանին, Կովկասում և Կենտրոնական Ասիայում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության /DAAD/ պատասխանատու քարտուղար Մանյա Հոսներին և Ալեքսանդրա Գերստներին: Նախարարը, ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումներում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, նշեց, որ գործընթացներն իրականացվում են համակարգի բոլոր աստիճաններում` նախադպրոցականից մինչև հետբուհական: 2010 թվականի բարեփոխումների կիզակետում […]
Հունվարի 19-ին պատգամավոր Հակոբ Հակոբյանի նախագահությամբ տեղի ունեցավ Այսօր տեղի է ունեցել ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ` օրակարգում` կառավարության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Նիստին մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանի գործատուների հանրապետական միության եւ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի անդամներ: Այս մասին հայտնում […]
«Իտառ-Տասսի» փոխանցմամբ, Ուկրաինայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Զուրաբովը միաժամանակ նշանակվել է Ուկրաինայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ: ArmAr.am
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը հունվարի 15-ին Աթենքի նախագահական պալատում, պաշտոնական հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ, որին ներկա էին Հունաստանի եկեղեցու առաջնորդ՝ Հերոնիմուս Բ. Արքեպիսկոպոսը և հայ ու հույն բարձրաստիճան հոգևորականների պատվիրակությունը: Կաթողիկոսը Հունաստան էր այցելել համայն Հունաստանի հոգևոր առաջնորդ, Հերինիմոս Բ. Արքեպիսկոպոսի հատուկ ու պաշտոնական հրավերով: Արամ Ա. Կաթողիկոսին օդանավակայանում […]
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբին` Ռաուլ դը Լուցենբերգերի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին վարչապետը կարեւորել է ԵՄ խորհրդատվական խմբի ավանդույթ դարձած հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս ամփոփել կատարված աշխատանքն ու մատնանշել հետագա գործողությունները: Անդրադարձ է արվել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությանը, հարկային ու մաքսային ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես թափանցիկ կառավարման համակարգի […]




