Ինչպես արդեն հայտնի է այսօր` հունվարի 20-ին Հայաստանի ԱԳ նախարարության նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի միջեւ: ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը խնդրի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, ուր ասվում է, թե Էդվարդ Նալբանդյանն իր տարակուսանքն է հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման առիթով` Թուրքիայի […]
20 Հունվար 2010
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում չեն քննարկվի, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել Ադրբեջանի գրավյալ տարածքներից. հայտարարել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր, միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մարջանը: Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը Մարջանը ասել է նաեւ, թե թուրք-ադրբեջանական` բարեկամության եւ եղբայրության սկզբունքների վրա հիմնված հարաբերությունները պաշտոնական Անկարայի համար վեր են ամեն […]
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը ArmAr.am-ի թղթակցին ներկայացնելով Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում տիրող իրավիճակը, ասել է, թե անցած գիշեր և այսօրվա ընթացքում առաջնագծի մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ադրբեջանական կողմը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Աշաղը Աբդուռահմանլի, Չախրլը, Հորադիզ, Կարախանբեյլի, Կուրոպատկինո, Սարըջանլու, Շխլար […]
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանի կարծիքով երեկ, Թուրքիայի ԱԳ նախարարության կողմից արված հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատում է այն, ինչ որ ասում էին իրենք՝ ՀՅԴ-ն։ «Այն նկատառումները, որ ներկայացնում է Թուրքիայի ԱԳՆ-ն վերաբերում են այն կարևորագույն կետերին, հանուն որոնց` Թուրքիան Հայաստանի հետ կնքել է այս պայմանագիրը։ Սրանով՝ ևս մեկ անգամ թուրքերն ապացուցում են, որ […]
Հունվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հուն Ցզիուին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Ս. Օհանյանը շնորհակալություն հայտնեց պարոն Հուն Ցզիուին արդյունավետ համագործակցության, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած անձնական ավանդի համար և հաջողություն մաղթեց նրան` հետագա առաքելություններում: Ընդգծվեց նաև, որ երկու […]
Лента.ru կայքի փոխանցմամբ, ըստ Los Angeles Times թերթի տեղեկատվության, վերջին տասնամյակի «ամենաթանկարժեք» արտիստ է ճանաչվել փոփ երգչուհի Սելին Դիոնը: 10 տարիների ընթացքում նրա վաստակած գումարը կազմել է 747.9 միլիոն դոլար, որից 522.2 միլիոնը երգչուհին ստացել է համերգային գործունեության դիմաց: 5 տարի շարունակ նա անհատական համերգային ծրագրով ելույթներ է ունեցել Լաս-Վեգասի հայտնի խաղատներից մեկում: ArmAr.am
Հայրենական մեծ պատերազմի 65-ամյակի կապակցությամբ հայկական Գյումրի քաղաքում կվերականգնվի ռուսական բանակի 156 սպաների հուշակոթողը, ովքեր զոհվել են 1855 և 1877-1878 թթ. ռուս–թուրքական պատերազմների ժամանակ»: Այս մասին РИА REGNUM Новости-ի գործակալությանը հայտնել են հայ-ռուսական «Պատվի հարց» բարեգործական կազմակերպությունից, որն անմիջականորեն մասնակցում է վերականգնման աշխատանքներին: Ասենք, որ խոսքը Գյումրու «Պատվո բլուր» ռուսական զինվորական գերեզմանոցի մասին է: Գերեզմանոցն […]
2009-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակեց սոցիալական ոլորտի հակաճգնաժամային ծրագիր, ինչը, թերևս, այդպես էլ չլուծեց ճգնաժամի հարուցած խնդիրները: Ըստ նախարարության հրապարակած տվյալների, 2009թ դեկտեմբերի 31-ի դրությամբ գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 7,1%` տարեսկզբի 6,3%-ի փոխարեն: Անցնող տարում աշխատանքի է ընդունվել շուրջ 10հզ մարդ, որի 25%-ը երիտասարդներ են: Նախարարությունը փաստում է, որ 2009-ին կենսաթոշակների միջին […]
Դաշնակցության բյուրոյի քաղաքական հարցերի եւ հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների մասին Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման մասին Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությանը, այսօր ասել է, որ դա իրենց պարտավորություններից խուսափելու փորձ է: «Թուրքիան մեղադրում է Հայաստանին, բայց իրականում գործընթացը չի սկսվել հենց Թուրքիայում: Թուրքիան իր կողմից առաջ քաշած նախապայմանները փորձում է բարդել Հայաստանի վրա»,-ասել […]
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2009թ հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով. Մասնավորապես, կառավարության քննարկմանն է ներկայացրել «Երիտասարդներին մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը, ինչպես նաև առաջարկություններ արել մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու համար: Նախարարություն-ԱԺ քննարկումների արդյունքում էլ մշակվել է «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 2009-ին համագործակցության համաձայնագիր է կնքվել ԼՂՀ մշակույթի և երիտսարդության հարցերի […]




