16 Հունվար 2010

Հունվար 16, 2010թ. 17:00

Եվրասիա միջազգային համալսարանը և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը փոխգործակցության համաձայնություն են ձեռք բերել: Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը, իր ղեկավարած կառույցը Ռալֆ Յիրիկյանին առաջարկել է կորպորատիվ փաթեթ` ընկերության աշխատակիցների երեխաներին հնարավորություն տալով ուսանել համալսարանի կազմում գտնվող նախակրթականից մինչև բարձրագույն կրթական հաստատություններում: Ռ. Յիրիկյանը նշեց, որ ինչպես և անցյալ տարի, այս տարի նույնպես շարունակելու է […]


Հունվար 16, 2010թ. 16:47

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունվարի 16-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Այս մասին հայտնում են նախագահի մամլո ծառայությունից: ArmAr.am


Հունվար 16, 2010թ. 16:16

ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, երեկ թուրքական կողմի խնդրանքով, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլու միջև: Ըստ հաղորդագրության, կողմերը քննարկել են միջպետական խորհրդատվությունների նոր մեխանիզմներին, ինչպես նաև միջազգային հրատապ խնդիրներին վերաբերող հարցեր: ArmAr.am


Հունվար 16, 2010թ. 16:04

Իրանի ոստիկանության ղեկավարը տեղեկացրել է, որ համապատասխան կառույցները վերահսկում են համացանցը, և խստորեն կպատժվեն այն քաղաքացիները, որոնք ինտերնետի կամ բջջային կապի միջոցով կփորձեն բողոքի զանգվածային ակցիաներ կազմակերպել: «Նրանք ավելի վտանգավոր հանցագործներ են, քան այդ ակցիաներին մասնակցողները»,- ասել է ոստիկանության ղեկավարը: ArmAr.am


Հունվար 16, 2010թ. 15:57

Հունվարի 18-ին, ժամը 10:30-ին  Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված բաց դաս կկազմակերպվի Երևանի թիվ 198 ավագ դպրոցում ( հասցե՝ Նոր Նորքի 9-րդ զանգված 5): Դասը  կվարեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: ArmAr.am


Հունվար 16, 2010թ. 15:54

Վերջերս ադրբեջանական մամուլում հաճախ են հայտնվում վերլուծություններ, որոնցում արտահայտվում է այն միտքը, թե Ռուսաստանն ամենևին շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, հետևապես` երկու երկրների միջև սահմանի բացմամբ: Ընդորում, փորձ է արվում այս «փաստը» հիմնավորել հետևյալ մեկնաբանությամբ, թե իբր`  հայ-թուրքական հարաբերությունների հաստատմամբ, Ռուասատանի դիրքերը կարող են թուլանալ Հայաստանում, քանի որ սահմանի բացման պարագայում Ռուսաստանի հարավկովկասյան  միակ դաշնակիցը`Հայաստանը, […]


Հունվար 16, 2010թ. 15:20

Հունվարի 20-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան են ժամանելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան)։ Այցի ընթացքում համանախագահները կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին։ Հունվարի 21-ին Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Բաքու։ ArmAr.am


Հունվար 16, 2010թ. 15:10

Հունվարի 16-ն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի  ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի և ՀՀ-մ ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի հետ Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր։ ArmAr.am


Հունվար 16, 2010թ. 14:51

Բաքվի մանկական կինոյի տանը տեղի է ունեցել «Ջավանշիր» կոչվող մուլտֆիլմի առաջին ցուցադրությունը, որը, ըստ Day.az-ի փոխանցման, նվիրված է ղարաբաղյան պատերազմին: Ռեժիսոր Էլչին Ախունդովին ոգևորել է այն փաստը, որ 90-ականներին ռադիոյով լսել է, թե մարտերից մեկին մասնակցել է 10-ամյա մի պատանի: ArmAr.am


Հունվար 16, 2010թ. 14:35

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ` 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՅՅՈՒՐԻՀՅ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՏԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ. Քաղաք Երեւան, 12 հունվարի, 2010թ. Հայաստանի    Հանրապետության    սահմանադրական    դատարանը՝    կազմով. Գ   Հարությունյանի   […]