21 Հունվար 2010

Հունվար 21, 2010թ. 20:55

Հունվարի 21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Ամփոփելով Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության նախորդ տարվա ձեռքբերումները` կողմերը գոհունակությամբ նշեցին, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ թե բազմակողմ, թե անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով: Նախարար  Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ: […]


Հունվար 21, 2010թ. 20:00

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում թուրքագետ Հակոբ Չաքրյանը մեկնաբանելով այսօր տարածված այն լուրը, թե հայ-թուրքական  արձանագրությունները քննարկվում են Թուրքիայի  նախարարների խորհրդի նիստում` նկատեց. «Նախ հիշեցնեմ, որ հայ-թուրքական արձանագրությունները ներկայացվել էին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, սակայն դրանք դեռ հանձնաժողովում չեն քննարկվել: Այսօր շրջանառվող լուրը վերաբերում է նրան, որ նախարարների խորհրդը ոչ թե […]


Հունվար 21, 2010թ. 19:45

Հայաստանում հավատարմագրված դիվանագետների «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիայի նախագահ Նատալիա Նալբանդյան այսօր Երևանի քաղաքապետարանի կրթության և գիտության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի, Հայաստանում Ղազախստանի դեսպանության խորհրդականի տիկին Գուլժազիրա Խաիռովայի և «Թամար տատիկ» ձեռնարկության գործադիր տնօրեն Վերա Գրիգորյանի աջակցությամբ, կազմակերպել էր հերթական միջոցառումը՝ այցելություն մայրաքաղաքի հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների № 2, № 6 և № 8 […]


Հունվար 21, 2010թ. 19:35

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ   Շիրակ Թորոսյանը ArmAr.am էլեկտրոնային օրաթերթին տված հարցազրույցում, մեկնաբանելով ջավախքահայերի «Երկիր» միության կողմից այսօր տարածած հաղորդագրությունը, նշեց, որ խնդիրը վերաբերում է 2008թ. հուլիսի 17-21-ը տեղի ունեցած իրադարձություններին, երբ ջավախքահայ քաղաքական մի շարք ակտիվիստների նկատմամբ շուրջկալներ, ձերբակալություններ կազմակերպվեցին, և որի ընթացքում ոստիկաններ սպանվեցին։ «Դրան հաջորդեց դատավարությունների շարք. ձերբակալվեց և […]


Հունվար 21, 2010թ. 19:10

Կահիրեում Ադրբեջանի դեսպանատունը նոտա է հղել Եգիպտոսի ԱԳ նախարարությանը, քանի որ եգիպտական տեղեկատվական կայքերից մեկում զետեղվել է Ադրբեջանի քարտեզը` առանց Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի, որոնք ընդգրկված են եղել Հայաստանի կազմում: Ի դեպ, այդ քարտեզը պարունակող հոդվածը նվիրված է եղել Բաքվում անցկացվելիք եգիպտական կինոյի  շաբաթին, որը կնպաստի ադրբեջանա-եգիպտական մշակութային կապերի ամրապնդմանը: ArmAr.am


Հունվար 21, 2010թ. 18:56

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների  ընդլայնվող օրակարգը: Փիթեր Սեմնեբին նշել է, որ ներկայումս Եվրամիությունն ակտիվ փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման բանակցային […]


Հունվար 21, 2010թ. 18:50

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 2010թ. կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի շրջանակներում սոցիալական, քաղաքաշինության եւ ջրամատակարարման ոլորտներում կատարվելիք աշխատանքների կապակցությամբ: Զեկուցումներով հանդես են եկել ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը, ԿԱ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Սեյրան Միքայելյանը եւ ԿԱ կապիտալ շինարարության վարչության պետ Կարեն […]


Հունվար 21, 2010թ. 18:47

ՀՀ Կառավարության մամուլի ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Դավիթ Մուրադյանն ազատվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից` համաձայն իր դիմումի: ArmAr.am


Հունվար 21, 2010թ. 18:45

Եվրոպական հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն, ֆորումը հայտարարում է, որ ամբողջովին սատարում է հանրապետության նախագահի և արտաքին գործերի նախարարի կատարած քայլերը` հայ-թուրքական արձանագրությունների Սահմանադրական դատարանի հաստատած տարբերակով աշխատելու ուղղությամբ: ԵՀՄՖ-ի նախագահությունը գտնում է, որ Հայաստանը կատարում է բոլոր այն պարտականությունները, որոնք նախատեսված էին ստորագրված արձանագրություններում և խստինս դատապարտում […]


Հունվար 21, 2010թ. 18:43

Անկարայի համալսարանի «Եվրոպական հասարակությունների ուսումնասիրման կենտրոնը» (ATAUM) անցկացրել է սոցհարցում: Ընդորում, հարցման են ենթարկվել բացառապես բարձրագույն կրթություն ունեցողները: Թուրքական «Cumhuriyet» օրաթերթի տեղեկացմամբ` այն հարցին, թե ո՞ր պետությանը կարելի է համարել Թուրքիայի թշնամի, ըստ տոկոսային հարաբերության, հնչել են այսպիսի պատասխաններ. ԱՄՆ` 37.5 տոկոս, Հայաստանի Հանրապետություն` 10.9 տոկոս, Իսրայել` 10.6 տոկոս, Հունաստան` 6.1 տոկոս, Ֆրանսիա` 5.1 տոկոս: […]