Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է մի զեկույց, որ առնչվում է Թուրքիայի ոչ մահմեդական և Հունաստանի մահմեդական փոքրամասնությունների իրավունքների պահպանմանը: Ըստ «CnnTurk»-ի` այդ զեկույցով Թուրքիային ու Հունաստանին կոչ է արվում փոքրամասնությունների հարցում ուղեցույց ունենալ ոչ թե Լոզանի համաձայնագիրը, այլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Զեկույցում խիստ քննադատվում են այդ երկրներում փոքրամասնությունների իրավունքները սահմանափակող պետական վարքագիծը: […]
28 Հունվար 2010
Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը այնպիսի փուլի է մոտենում, երբ խնդիրն ավելի ու ավելի բարդ է դառնում: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահի աշխատկազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի կուլիսներում: Համաձայն հրապարակված տեղեկության, Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ուղարկելու հարաբերությունների կարգավորման վերաբերյալ վավերացման ենթակա փաստաթղթերը: Միաժամանակ պատրաստվելու են փաստաթղթեր, որոնք նախագահին թույլ են տալիս […]
Հունվարի 28-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Մովլութ Չավուշօղլու հետ: Հեռախոսազրույցի սկզբում ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց Մովլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրք քաղաքական գործիչն առաջինն է մեր ընդհանուր տարածաշրջանից, ով ստանձնել է այդ բարձր պաշտոնը` պարոն Աբրահամյանը կոչ արեց նրան իր […]
Սիրելի՜ հայրենակիցներ, Պարոնա՜յք գեներալներ, սպաներ, զինվորներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայկական բանակի օրվա կապակցությամբ։ Հայոց բանակի կազմավորումն ու կայացումը պատմական նվաճում էր, որ իրողություն դարձավ մեր սերնդի աչքի առջեւ։ Պետականության կորստի, ուրեմն եւ բանակի բացակայության պատճառով մենք թանկ, շատ թանկ գին ենք վճարել՝ սկսած միջնադարից մինչեւ 1915 թվական, մինչեւ Սումգայիթ, Կիրովաբադ ու Բաքու։ Հայոց բանակը […]
Ադրբեջանի բանակի նախկին զինծառայող, պաշտպանության նախարարության գնդապետ Ջանփոլադ Ալիևը ինքնասպան է եղել։ Ինչպես նշում է Ադրբեջանական «Ազադլիգ» թերթը, այն բանից հետո, երբ սպանվել է հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար Ռաիլ Ռզաևը, Ալիևին աշխատանքից ազատել են։ Դրանից հետո նա դասավանդել է ռազմական ակադեմիայում։ Ամենայն հավանականությամբ, այս ամենը ներկայացնելով, պարբերականն ակնարկել է այն փաստը, որ գնդապետը եթե կապ […]
Մեր զրուցակիցն է գեներալ մայոր, Արցախի ազատամարտի հերոս Արկադի Տեր- Թադևոսյանը (Կոմանդոսը) -Ինչպե՞ս եք գնահատում մեր բանակի մարտունակությունը, մենք պատրա՞ստ ենք այսօր պատերազմի։ – Եթե համադրենք զինվորական վերլուծաբանների կանխատեսումները, ապա Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման դեպքում սկզբնական շրջանում հաջողությունը կլինի Ադրբեջանի կողմում, բայց հետո, ինչպես լինում է ցանկացած զավթիչ-ագրեսորի պարագայում, որը ոտնձգություն է կատարում այն տարածքի նկատմամբ, […]
Բանակի օրվա կապակցությամբ ArmAr.am-ը զրուցել է հոգեբան Ալբերտ Նալչաջյանի հետ –Հայոց բանակի տոնը մեր լավագույն տոներից մեկն է, որովհետև յուրաքանչյուր ազգ կարող է գոյություն ունենալ, լինել հպարտ և պաշտպանված, եթե ունի հզոր բանակ: Ահա թե ինչու մենք այս տոնը պետք է առանձնահատուկ ձևով նշենք, և հատուկ վերաբերմունք ցուցաբերենք մեր զինվորականության նկատմամաբ: Երկու հայկական պետությունների` Հայաստանի […]
Բանակի օրվա կապակցությամբ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության ու անձնվիրության համար Նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 25-ի հրամանագրով պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ, գեներալ–մայոր Լեոնիդ Մարտիրոսովին շնորհվել […]
Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, պրոֆեսօր Մեհմեդ Բեքարօղլին Trend News-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե թուրք պատգամավոր Մովլուդ Չավուշօղլու ընտրությունը ԵԽԽՎ նախագահի պաշտոնում վկայում է Անկարայի վարած ճիշտ արտաքին քաղաքականության մասին: Ըստ նրա, թուրք նախագահի ընտրությունը կնպաստի, որպեսզի այդ կառույցի նիստերի օրակարգում հաճախ հայտվեն Անկարայի համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր: «Կարծում եմ, որ Չավուշօղլու ընտրությունը կնպաստի […]
Հոլանդացի քրիստոնեադեմոկորատ Ռիա Օմեն-Ռուժթենի որոշման նախագիծը, որ կազմվել է Թուրքիայի մասին իր կազմած զեկույցի հիման վրա, 11 ձեռնպահ և 60 կողմ քվեարկության արդյունքներով ընդունվել է Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Թուրքական մամուլի գնահատմամբ` որոշման այդ նախագիծը բնավ թուրքանպաստ չէ և ծառայում է հունական կողմի օգտին: Մասնավորապես, թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ` այդ նախագիծը փետրվարի 11-ին կհանձնվի […]




