Ս. թ. հունվարի 13-ին Բելգիայում և Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցն իր հավատարմագիրն է հանձնել Նիդեռլանդների թագուհի Բեատրիսին, որից հետո տեղի է ունեցել առանձնազրույց Նիդեռլանդների արտգործնախարար Մաքսիմ Վերհախենի մասնակցությամբ: Զրուցակիցներն արծարծել են տարածաշրջանային և երկկողմ խնդիրներ ընդգրկող հարցերի լայն շրջանակ: Հավատարմագրի հանձնման արարողությանը հաջորդել է ընդունելություն Նիդեռլանդների հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների համար: Նույն օրը Հայաստանի […]
14 Հունվար 2010
ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Վլադիմիր Վարդանյանը` մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, նշեց, որ Ազգային ժողովի կողմից արձանագրությունները վավերացնելուց հետո այդ փաստաթուղթը ուժի մեջ չի մտնի այնքան ժամանակ, քանի դեռ այդ որոշման հիման վրա ՀՀ նախագահը չի կազմի փաստաթուղթ, որը կոչվում է վավերագիր, և այդ վավերագիրը չփոխանակվի։ «Միայն վավերագիրը փոխանակելուց հետո, այդ […]
2009 թվականի ընթացքում բնակարանային պայմանների բարելավման նպատակով բռնադատվածի կամ վերջինիս առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող 44 քաղաքացու տրամադրվել են ընդհանուր գումարով 182 մլն 910 630 ՀՀ դրամի բյուջետային վարկեր: Բռնադատված քաղաքացիներին արտոնյալ պայմաններով բյուջետային վարկերի տրամադրման գործընթացն իրականացվում է 2001 թվականից: 2009 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ ընդհանուր առմամբ նշված վարկային ծրագրի շրջանակներում 238 քաղաքացու տրամադրվել […]
Երեկ, ռուսական հայտնի «Независимая газета» կայքի «Անուններ և տարեթվեր. համառոտ ժամանակագրական դիտարկումներ» շարքում տեղադրված իր հոդվածում Պյոտր Սպիվակն անդրադառնալով Բաքվի հունվարյան ջարդերին, գրել է. «ԽՍՀՄ-ի մայրամուտին, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու, թե Հայաստանին միացնելու վերաբերյալ վիճաբանությունները քաղաքական հարթություն տեղափոխվեցին: Տարբեր մոտեցումներ կարող էին լինել Ղարաբաղյան հիմնահարցի լուծման ուղղությամբ, սակայն Սումգայիթում, իսկ այնուհետև Բաքվում (1990 թվականի […]
«Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ տարվող գործընթացում լճացում չկա, հակառակը` կա դրական առաջընթաց», – այսօր հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Վերջինս հիշեցրել է, որ նախորդ տարի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացել է 9-ը հանդիպում, որոնցից 6-ը` երկկողմանի, իսկ երեքը եռակողմ` ռուսական կողմի նախաձեռնությամբ: «Այդ հանդիպումների քանակը արդեն իսկ խոսում է այն մասին, որ գործընթացքում […]
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանի պարզաբանումները «Lragir.am» կայքէջի հարցերին ՀԱՐՑ: Որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում հունվարի վերջին հնարավոր է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման անցկացում: Արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը: ՊԱՏԱՍԽԱՆ: Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, միջնորդական լուրջ ջանքեր է գործադրում […]
Գործադիրը որոշել է որպես նվիրատվություն ընդունել Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքի սեփականություն հանդիսացող Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանի եւ դրա պահպանական գոտու հողատարածքը եւ այն որպես պետական սեփականություն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության եւ ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» ՊՈԱԿ-ին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար: Այս մասին […]
Կառավարության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ հունվարի 14-ին Կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի արդյունաբերության զարգացման հայեցակարգը: Վերջինիս նպատակն է ստեղծել Հայաստանը ինդուստրիալ ուղղվածությամբ երկիր դարձնելու համապատասխան միջավայր` տարեցտարի ավելացնելով արդյունավետության մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում, ինչպես նաեւ ձևավորել արտահանման ուղղվածություն ունեցող զարգացած արդյունաբերական համակարգ: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ընդունված որոշումը սկիզբ է դնում մի մեծ գործընթացի, […]
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2009թ. հոկտեմբերի 12-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրին, ՀՀ եւ ԱԶԲ միջեւ 2009թ. սեպտեմբերի 15-ին ստորագրված շրջանակային ֆինանսավորման համաձայնագրին եւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին»: Ծրագիրն ընդգրկում է Ագարակ-Կապան-Երեւան-Գյումրի-Բավրա մայրուղիները եւ ճանապարհային ենթակառույցները: Այն հնարավորություն կտա բարելավել ճանապարհային կապը Իրանի եւ […]
Վերջերս www.eurasianet.org կայքում տեղադրված մի հոդվածում Թբիլիսիի անկախ լրագրող Նինո Պացուրիան իր մտահոգություններն է ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավման դեպքում` Վրաստանին սպառնացող տնտեսական դժվարությունների մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ հոդվածը կրճատումներով. «Հայ–թուրքական սահմանի բացման հեռանկարները դեռևս մշուշոտ են, և վրացական ընկերությունների ղեկավարները գոհունակությամբ են դա ընդունում: Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հիմնախնդիրների […]




