ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշել է, որ Իրանի հետ հարաբերություններն ընդլայնվում են, ինչը շատ բնական է: Նա նաև նշել է, որ Հունվարի 26-ին Հայաստան կժամանի Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին։ ArmAr.am
22 Հունվար 2010
Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովում լարված իրադրություն է ստեղծվել հայ-թուրքական արձանագրությունների շուրջ ծավալված քննարկման ժամանակ: Այս մասին տեղեկացնող «Vatan» օրաթերթը հայտնում է, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժեր` «ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները պահանջել են հետ վերադարձնել վավերացման համար ներկայացված արձանագրությունները` ի պատասխան ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման: Հանձնաժողովի նախագահ Մուրաթ Մերջանն էլ հակադարձել է, թե «դա […]
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սոչիում հունվարի 25-ին Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ տեղի ունենալիք եռակողմ հանդիպման առնչությամբ, այսօր ասել է, թե Հայաստանը շնորհակալ է այն ջանքերի ու աջակցության համար, որ ցուցաբերում է Ռուսատանի Դաշնության նախագահը` Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված գործընթացում: Նախարարը` գնահատելով անցած տարին, նկատել է, թե. «2009թ. բավական ինտենսիվ բանակցությունների տարի էր. եռանախագահների կողմից կազմակերպվեց` […]
Հունվարի 22- ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը սկսել է պլանային դիտարկում իրականացնել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ, հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Փիթեր Քին /Մեծ Բրիտանիա/, Վլադիիր […]
Ադրբեջանում խոսքի ազատությանը նվիրված իր զեկույցում Եվրախորհրդարանը նշել է, որ Ադրբեջանում փոքրանում է լրագրողների գործունեության դաշտը, և խոսքի ազատության մակարդակը բավականին ցածր է, ուստի, կոչ է արել ադրբեջանական իշխանություններին` համապատասխան քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ: ArmAr.am
Անցած տարում մեր երկիրը տնտեսական ցնցումներից հնարավորինս խուսափելու համար հսկայական վարկային միջոցներ ներգրավեց Համաշխարհային բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից, Ասիական զարգացման բանկից: Վարկային ռեսուրսների ներգրավման գործընթացը շարունակվում է. երեկ գործադիրը որոշում ընդունեց 100 մլն եվրոյի վարկ վերցնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից: Թե որքանով է ճիշտ պետության վարկային այս քաղաքականությունը, ArmAr-ին պարզաբանում է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական […]
Բոլորովին վերջերս տարածվեց «Ջավախք» հայրենակցական-բարեգործական միության, «Երկիր» միության, «Միտք» վերլուծական կենտրոնի, «Վիրք» կուսակցության և «Ջավախք» ժողովրդական շարժման համատեղ հայտարարությունը ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի ստեղծման մասին, որում հստակորեն ներկայացված են Ջավախքի և ջավախքահայության առջև ծառացած հիմնախնդիրների ամփոփ նկարագիրը և մատնանշված են դրանց լուծման ուղղությունները: Խորհուրդը իր առջև նպատակ է դրել հետևողականորեն հետապնդել ջավախքահայության առջև ծառացած […]
Երևանի և Անկարայի միջև շարունակվող բանակցային գործընթացներին սկսել են շատ արագ արձագանքել օտարալեզու հայտնի լրատվամիջոցները: Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն գրում է, թե նախագահներ Սերժ Սարգսյանի և Աբդուլլաh Գյուլի «ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում մեծ դժվարությամբ ստորագրվեցին հայտնի Արձանագրությունները, որոնք իրենցից ներկայացնում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մանրամասն ծրագիր: Սակայն այսօր ստեղծվել է «ծայրահեղ բարդ բանակցային իրավիճակ», որի արդյունքում այս […]
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կարող է փակուղի մտնել կամ ձախողվել այն դեպքում, եթե Թուրքիան շարունակի նախապայմանների լեզվով խոսել, ինչը որ անում է մինչև օրս կամ, եթե պարզվի, որ Թուրքիան պատրաստ չէ գնալ արձանագրությունների վավերացմանը։ ArmAr.am
«Սերժ Սարգսյան–Իլհամ Ալիև անցյալ տարվա ակտիվ երկխոսությունը տպավորիչ առաջընթաց չարձանագրեց, բայց վստահաբար ամրապնդեց երկու երկրների նախագահների միջեւ հարաբերությունները, ինչը թույլ տվեց նրանց խորամուխ լինել այն հարցերում, որոնք պենք է լուծվեն»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ Նա ասել է, որ պաշտոնական Մոսկվան ակտիվորեն սատարում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկխոսությանը: […]




