Հուլիս 2010

Հուլիս 27, 2010թ. 12:42

Ադրբեջանական լրատվամիջոցները Բեռնար Ֆասիեի` ամիսներ առաջ Երեւանում ասված խոսքը խեղաթյուրել եւ ներկայացնել որպես այսօր արված հայտարարություն:


Հուլիս 27, 2010թ. 12:17

Առնվազն 19 մարդ է զոհվել Գերմաևիայի Դույսբուրգ քաղաքում կայացած «Սիրո շքերթի» ժամանակ:


Հուլիս 27, 2010թ. 11:49

Գաղտնի տեղեկատվություն պարունակող հազարավոր ֆայլեր հայտնվել էին Wikileaks կայքի տերերի ձեռքերում…


Հուլիս 27, 2010թ. 11:19

Չափազանց հագեցած էր ՙՄեկ ազգ, մեկ մշակույթ՚ համահայկական մշակութային 4-րդ փառատոնի ՙԿատարողական արվեստի օրեր՚-ի հուլիսի 26-ի ծրագիրը: Նույն օրը եւ Երեւանում, եւ Ստեփանակերտում եւ Հայաստանի երկու մարզերում անցկացվեցին  համերգներ եւ թատերական ներկայացումներ:  Երեւանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Լիբանանի Համազգայինի ՙԳայանե՚ եւ Երեւանի  ՙԱմբերդ՚ պարախմբերի համերգը, Պատանի հանդիսատեսի թատրոնում` Իրանի հայ մշակութային ՙԱրարատ՚ միության ՙԱրամայիս […]


Հուլիս 27, 2010թ. 09:41

Իրանը Թուրքիա գազ արտահանելու համար նոր խողովակաշարի կառուցման վերաբերյալ 1.3 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել:  Այդ մասին գրում է The Epoch Times-ը: Այդ պայմանագրով մեկնարկել են նոր խողովակաշարի կառուցման աշխատանքները, որն ունենալու է 2.1 մլրդ խմ տարողունակություն: ArmAr.am


Հուլիս 26, 2010թ. 18:30

Հուլիսի 23-ին և 24-ին ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալվել էին հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները` շարժական հեռահաղորդակցությանը և հեռահաղորդակցության էկոնոմիկայի և ֆինանսների հիմունքներին նվիրված երկօրյա դասընթացին մասնակցելու նպատակով: Այս տեսական դասընթացը հատուկ մշակված էր ոլորտը լուսաբանող լրագրողների համար: Դասընթացը վարում էին ընկերության տեխնիկական և ֆինանսական բաժինների մասնագետները: «Խոսքն, այս պարագայում, մեր բրենդի մասին չէ: Առանցքայինն այստեղ մեր պատասխանատվությունն […]


Հուլիս 26, 2010թ. 18:00

Երեւան, 26 հուլիսի 2010թ.: Այսօր` հուլիսի 26-ին, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը հանդիսավորությամբ բացեց Տավուշի մարզի Դիտավան համայնքի խմելու ջրի նորակառույց համակարգը (շուրջ 97 մլն ՀՀ դրամ արժողությամբ): Ծրագիրը հովանավորել են Հիմնադրամի բարերար անդամ արգենտինահայ ամուսիններ Արմէն եւ Նատիա Էքսերճիէանները: Բացման արարողությանը մասնակցում էին Էքսերճիէան ամուսինները` դուստրերի հետ, Հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի երիտասարդական թեւի պատվիրակությունը` փոխատենապետ Ռոսիտա […]


Հուլիս 26, 2010թ. 17:37

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եգիպտական «ԱՐՏՈԿ գրուպ» ներդրումային ընկերության պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին` վարչապետը կարևորել է «ԱՐՏՈԿ գրուպ» ընկերության հետ հարաբերությունների ընդլայնումը և ներդրումների շրջանակի հստակեցումը։ Պատվիրակության անդամ, «Քուշման և Ուեյքֆիլդ» ընկերության խորհրդի նախագահ Ջոն Քուշմանը, ով ԱՄՆ անշարժ գույքի զարգացման ոլորտում մեծ հեղինակություն է վայելում, ներկայացրել է իր պատկերացումները Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունների […]


Հուլիս 26, 2010թ. 17:08

Արցախի նախագահ Բակո Սահակյանը կարեւորել է էներգետիկայի բնագավառը` այն համարելով մեր երկրի զարգացման ռազմավարական ուղղություններից մեկը…


Հուլիս 26, 2010թ. 16:22

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը ԱԳ քարտուղար Ուիլյամ Հեյգի հետ այսօր կայցելի Թուրքիա` քննարկելու ԵՄ անդամակցության հայտը, տնտեսական եւ ռազմավարական համագործակցությունը: Թուրքիա կատարելիք իր առաջին այցի ժամանակ  բրիտանական կոալիցիոն կառավարության ղեկավարը կհանդիպի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Մեծ Բրիտնիայի և Թուրքիայի ղեկավարների կայանալիք հանդիպման շրջանակներում նախատեսված է նաեւ Հեյգի հանդիպումը ԱԳ նախարար Ահմեդ […]