Հուլիս 2010

Հուլիս 26, 2010թ. 12:30

Թուրքիայի Հանրապետությունում դրա արտահայտությունը դարձավ ազգային բոլոր փոքրամասնություններին առանց խտրականության հալածելը Երբ որեւէ երկիր ճանաչելու փորձ է անում օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը, թուրքական իշխանության բարձրագույն ղեկավարությունը իսկույն արձագանքում եւ ի լուր աշխարհի հայտարարում է. «Մեր հայրերը չէին կարող ցեղասպանություն իրագործել, քանի որ Օսմանյան կայսրությունը ոչ մահմեդական ժողովուրդներին ընդգծված հանդուրժողականությամբ էր վերաբերվում, այդ իսկ պատճառով էլ […]


Հուլիս 26, 2010թ. 11:51

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարություն է տարածել, որում ափսոսանք է հայտնել ՀՀՇ համագումարի նախապատրաստական լարված իրավիճակում կազկոմիտեի թույլ տված կազմակերպչական որոշ բացթողումների համար, որոնք հանգեցրել են այն բանին, որ ակամա վիրավորել են կուսակցական ընկերներին։ «ՀՀՇ վարչության նորընտիր ղեկավարությունը մանրակրկիտ քննարկել է ՀՀՇ 16-րդ համագումարից հետո հնչեցված բոլոր կարծիքներն ու դժգոհությունները: Մասնավորապես առանձին հանդիպումներ ու […]


Հուլիս 26, 2010թ. 11:33

Անցած շաբաթվա ընթացքում շփման գոտում արձանագրված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համեմատաբար նվազել են:


Հուլիս 26, 2010թ. 11:23

Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության կազմում մեկնեց Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն: Աֆղանստանում Վրթանես Սրբազանը կկատարի հայկական մատուռի օրհնության կարգ: Մատուռը անցնող ամիսների ընթացքում կառուցվել է Կունդուզ նահանգում տեղակայված ՀՀ խաղաղապահ զորախմբի ջանքերով: Սրբազան […]


Հուլիս 26, 2010թ. 10:54

Իրանի դեն հնարավոր պատերազմի սկսումը «ներկայումս ամենավատ տարբերակը չէ»: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության նախկին տնօրեն Մայքլ Հեյդենը, CNN-ին տված հարցազրույցում: Հեյդենի խոսքով, նույնիսկ եթե Իրանը շատ կիպ մոտենա միջուկային զենքի ստեղծմանը, դա ծայրահեղ բացասական հետևանք կունենա աշխարհում, կսրվեն իրավիճակները: Նա հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը գնալով ավելի հավանական է դառնում:


Հուլիս 26, 2010թ. 10:30

Մի պահ կանգ առան եւ դիտեցին Տեղ գյուղի քարանձավաշերտերը ու շարունակեցին ճանապարհը դեպի սարնիվեր` Բերձորով Շուշի:


Հուլիս 26, 2010թ. 10:20

Արցախի անկախության, ազատագրված տարածքների մասին քննարկումները, ազգային ու միջազգային մակարդակներով գլխապտույտ առաջացնող այնպիսի մակարդակի են հասել, որ…


Հուլիս 26, 2010թ. 10:00

Երեւանի Զորավար Անդրանիկի հրապարակում (Մալաթիա-Սեբաստիա համայնքում) հուլիսի 25-ին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական 4-րդ փառատոնի  «Կատարողական   արվեստի օրեր» ծրագրի  շրջանակներում տեղի ունեցավ «Սփյուռքը` Հայաստանին» բարեկամության համերգ: Համերգից հետո մասնակիցների հետ կայացած զրույցներից զգացվում էր, որ վերջիններս բավականին հուզված էին, ինչը, սակայն ամենեւին չխանգարեց  նրանց ելույթին: Հանդիսատեսն իր գոհունակությունը հայտնեց  փառատոնի կազմակերպիչներին, որ հնարավորություն է […]


Հուլիս 26, 2010թ. 09:31

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քամերոնն այսօր երկօրյա այցով ժամանում է Անկարա: CNNTurk-ի փոխանցմամբ` այցի ընթացքում Քամերոնը հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այցի ընթացքում Քամերոնին ուղեկցելու է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, որը կհանդիպի իր թուրք գործընկերոջ` Ահմեթ Դավութօղլուի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Թուրքիայի` ԵՄ անդամակցությանն ու թուրք-իրայելական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես […]


Հուլիս 26, 2010թ. 09:30

Ազգային մեղեդիներով հյուսված պարային կատարումները զինվորներն ընդունեցին մեծ ոգեւորությամբ: