«ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը մատնանշում է ԱՄՆ կառավարության ամուր գործընկերությունը Հայաստանի հետ»:
Հուլիս 2010
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան ավարտվել է: Հուլիսի 5-ին նրան սպասում են Վրաստանում: Ինչպես ահայտնի է, Արեւելյան Եվրոպա եւ Հարավային Կովկաս շրջագայության շրջանակներում Քլինթոնը հուլիսի 4-ին Բաքվից ժամանել էր Երեւան: Նա հանդիպումներ էր անցկացրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Քննարկվող հիմնական թեմաները եղել են հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունը: ԱՄՆ […]
«Արցախյան հարցի լուծումն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցով նոր արագություն է հավաքել»:
«Նման քաղաքականությունը արհամարում է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները և անգամ, կոչ է անում Ադրբեջանին շարունակել այդ ագրեսիան»:
Անցած 7 օրերի ընթացքում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շեշտակի աճ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 28-ից հուլիսի 3-ն ընկած ժամակահատվածում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել են սահմանագծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքերը՝ օգտագործելով «AKM», «Սեւ նետ», «СВД», «ДШК», «ПК» եւ […]
ԱՄՆ Պետքարտուղարը հետաքրքրվել է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում արցախյան ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված ազատամարտիկների գերեզմանների առկայությամբ:
Թուրքական Hurriyet օրաթերթը, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Ադրբեջան կատարած այցելությանը, գրում է, որ Բաքվում Քլինթոնի հայտարարությունները հույս չեն ներշնչում ղարաբաղյան հակամարտության կագավորման հարցում: Hurriyet-ը, վկայակոչելով ադրբեջանական վարչակազմի աղբյուրները, գրում է, որ Քլինթոնի և Իլհամ Ալիևի միջև կայացած դռնփակ հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների վերադարձի հարցը:
«Հայաստանում այսօր չի գործում սահմանադրական կարգը, սահմանադրության դրույթները խախտվում են, մարդու իրավունքներն ու ազատությունները սահմանափակվում են, և դա փաստ է, սակայն դա դեռեւս չի չի նշանակում, որ ամեն ինչ կորած է։ Երկրում առկա է ներուժ եւ պատրաստակամություն, որպեսզի Սահմանադրությունը դառնա գործող նորմ»,- ասում է Հայաստանի առաջին մարդու իրավունքների պաշտպան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: […]
ԱՄՆ պետքարտուղարը երեկ` հուլիսի 4-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսից հետո նախագահական նստավայրը լքել է ոտքով եւ Էդվարդ Նալբանդյանի հետ միասին քայլել Բաղրամյան պողոտայով: Ապա Հյուսիսային պողոտայով հասել Հանրապետության հրապարակ` «Արմենիա-Մարիոթ» հյուրանոց, ուր և հանգրվանել է Միացյալ Նահանգների պաշտոնական պատվիրակությունը: ArmAr.am
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանւ հուլիսի 5-ին ընդունել է Երեւան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի եվրասիական էներգետիկայի հարցերով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգստարին: Նա Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գլխավորած պատվիրակության կազմում։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջեւ տնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել էներգետիկ ոլորտում հնարավոր երկկողմ համագործակցության շուրջ: Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնի գլխավորած պատվիրակությունը […]




