Սեպտեմբեր 2010

Սեպտեմբեր 9, 2010թ. 19:05

Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ միջազգային մրցույթների դափնեկիր «Սպեղանի» երիտասարդական երգչախմբի համերգը: Համերգը կազմակերպված էր ի պատիվ Կանադայի Համայնքների պալատի «Կանադա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի անդամների, որոնք Հայաստան էին ժամանել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և համագործակցության ընդլայնման նպատակով: «Սպեղանի» երգչախումբը մեծ ավանդ է ներդրել հայ խմբերգային արվեստի զարգացման գործում և իր ուրույն […]


Սեպտեմբեր 9, 2010թ. 17:55

Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ։ «Կենտրոն» վարչական շրջանի համաձայնեցված գոտիավորման նախագծով և դրա հիման վրա մշակված բակային տարածքների վերականգնման հայեցակարգով տվյալ թաղամասի համար նախատեսված է բակային տարածքում գտնվող մանկապարտեզի և խարխուլ շենքերի և շինությունների իրացում` տեղում նոր բազմահարկ շենքի […]


Սեպտեմբեր 9, 2010թ. 17:47

ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԸ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ ՈՒՆԻ ԼՂՀ կառավարության որոշմամբ՝ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնում Սերգեյ Օհանյանին փոխարինել է Ժիրայր Գաբրիելյանը: Այսօր վարչապետ Ա. Հարությունյանը Մարտակերտում շրջվարչակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին և մաղթել նրան արդյունավետ գործունեություն: ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Սեպտեմբեր 9, 2010թ. 17:39

Ծրագիրը խթանելու է նաև տարածքային համաչափ զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանը։


Սեպտեմբեր 9, 2010թ. 17:36

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարար Ալեքսանդր Ցվետկովին։ Ալեքսանդր Ցվետկովը տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է և Հայաստան է ժամանել հանձնաժողովի 6-րդ նիստին մասնակցելու համար։ Ողջունելով հյուրին` վարչապետը բարձր է գնահատել հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը և կարևորել դրանում հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ […]


Սեպտեմբեր 9, 2010թ. 16:30

Սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Աթա Սերդարովին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ նրա աշխատանքը կնպաստի հայ-թուրքմենական փոխշահավետ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: Որպես խորհրդարանի նախագահ` նա պատրաստակամություն հայտնեց աջակցել երկկողմ հարաբերությունների արդյունավետ զարգացման համար անհրաժեշտ  օրենսդրական դաշտի  ձեւավորմանը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը  կարեւորեց  […]


Սեպտեմբեր 9, 2010թ. 16:22

Սեպտեմբերի 7-ին Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը հանդիպել է Իրանի առեւտրի նախարար Մեհդի Ղազանֆարիի հետ: Հանդիպման ընթացքում դրական է գնահատվել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող առեւտրատնտեսական հարաբերությունների մակարդակը: Զրուցակիցները համամիտ են եղել, որ իրավապայմանագրային դաշտը կարգավորելուց հետո հնարավոր է ապրանքաշրջանառության ծավալների կրկնապատկումն ու եռապատկումը, ինչին կարող է նպաստել երկու երկրների միջկառավարական կապերի համատեղ հանձնաժողովը: Իրանական […]


Սեպտեմբեր 9, 2010թ. 15:20

Համանախագահները ԱԳ նախարարին ներկայացրեցին նախորդ օրերին Բաքվում եւ Ստեփանակերտում` Ադրբեջանի եւ Արցախի իշխանությունների հետ ունեցած իրենց ունեցած քննարկումների արդյունքները:


Սեպտեմբեր 9, 2010թ. 14:30

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունը որոշել է վերաբաշխում կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գազի սակագնի ավելացմամբ պայմանավորված` նպաստառու ընտանիքներին լրացուցիչ ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն տրամադրելու նպատակով հատկացնել 367,582.8 հազար դրամ, հանրապետությունում […]


Սեպտեմբեր 9, 2010թ. 09:30

Այս հանգրուանին մեզ մտահոգողը արեւելահայերէնի ազդեցութեամբ արեւմտահայերէնի մէջ գործածուող կարգ մը բառերն ու արտայայտութեան խորթ ձեւերն են…