Սեպտեմբեր 2010

Սեպտեմբեր 8, 2010թ. 11:38

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանում գնացքի կայանում և ուղևորների իջեցում-նստեցումը որոշ ժամանակով դադարեցված է: Այդ մասին տեղեկացնում են  ԱԻՆ փրկարար ծառայությունից: Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ գնդապետ Պավել Գյոզալյանն ասել է, թե  որ հրդեհ որպես այդպիսին տեղի չի ունեցել, ուղղակի` էլեկտրական վահանակում կարճ միացում է տեղի ունեցել, որի հետևանքով կայարանում առաջացել է ծխածածկ […]


Սեպտեմբեր 8, 2010թ. 10:03

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից 27 անգամ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծվել են Հադրութի, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը։ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: ArmAr.am


Սեպտեմբեր 8, 2010թ. 09:30

Կարծես մենք՝ հարյուր հազարավոր ադրբեջանահայերս անէացել ենք համայն աշխարհի համար: կարծես նպատակ ունենալով անել ամեն ինչ, որ ադրբեջանահայերը հանգրվան չունենան:


Սեպտեմբեր 7, 2010թ. 21:00

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է <<Լուդինգ>> կազմակերպության հիմնադիր, բարերար Արթուր Վարժապետյանին եւ նրան ուղեկցող անձանց: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային եւ բարեգործական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւոր է համարել սփյուռքի մասնավոր կապիտալի ներգրավումը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում` այն համարելով մեր հետագա առաջընթացի ապահովման եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման […]


Սեպտեմբեր 7, 2010թ. 20:50

Սեպտեմբերի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի  հայ-կանադական պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Հարոլդ Ալբրեխտի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս Կանադայի հետ բազմաբովանդակ փոխհարաբերությունների հետագա խորացմանը եւ ամրապնդմանը: Այս առումով Հայաստանի արտգործնախարարը ողջունելի համարեց հայ-կանադական հարաբերություններում վերջերս նկատված աշխուժացումը, փոխադարձ այցելությունների ակտիվացումը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ […]


Սեպտեմբեր 7, 2010թ. 20:40

Սեպտեմբերի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միջազգային եվրոպական շարժում կազմակերպության պատվիրակությանը` փոխնախագահ, Բելգիայի պետնախարար Շարլ-Ֆերդինանդ Նոթոմի գլխավորությամբ: Ողջունելով հյուրին` Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Միջազգային եվրոպական շարժման ներդրումը եվրոպական արժեքների տարածման եւ միասնական Եվրոպայի ստեղծման գործում` նշելով, որ կազմակերպությունը կեսդարյա գործունեության ընթացքում արժեքավոր եւ լուրջ փորձ է կուտակել: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի վերաբերյալ` […]


Սեպտեմբեր 7, 2010թ. 17:30

«Ափսոս է մեր այսքան աշխատանքը: Պետք է անպայման խաչը տեղադրել…»


Սեպտեմբեր 7, 2010թ. 16:30

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` առողջապահության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, բացառիկ մասնագիտական կարողությունների դրսեւորման եւ ճանաչման համար Բորիս Դանիելյանին շնորհվել է Արցախի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:


Սեպտեմբեր 7, 2010թ. 16:24

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել  ՙՊատմա-բանասիրական ուսումնասիրություններ՚ մատենաշարի Դ հատորը` պրոֆեսոր Լևոն Մելիքսեթ-Բեկի ՙՊատմա-բանասիրական պրպտումները՚` աշխատասիրությամբ Պարույր Մուրադյանի: Բովանդակային առումով գիրքը բաժանված է երեք մասի` մատենագրական և մատենագիտական պրպտումներ, պատմություն և բանահյուսություն, վիմագիր վկայություններ: Պրոֆ. Լևոն Մելիքսեթ-Բեկը Հայոց պատմության, մատենագրության ու մշակույթի […]


Սեպտեմբեր 7, 2010թ. 16:00

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մեկնել  է Արթիկ, որտեղ մասնակցել է քաղաքի մշակույթի նորակառույց տան բացմանը։ Մշակույթի օջախի բացման արարողությունից առաջ վարչապետը կենտրոնի հարակից տարածքում  եղևնի է տնկել։ Մշակույթի տան  մուտքը  երիզող ժապավենը կտրելուց հետո վարչապետը ջերմորեն շնորհավորել է արթիկցիներին, ապա շրջել  նորակառույց շենքում։ Պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին` կառավարության ղեկավարը նշել է. «Մշակույթի տանը գործող սրահները, […]