Ս.թ. սեպտեմբերի 23-ին Պորտուգալիայի դեսպան Պեդրու Նունու Բարտոլուն (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանին: Շնորհավորելով պրն. Բարտոլուին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ` Արման Կիրակոսյանը վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Պորտուգալիայի միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Կողմերը կարեւորեցին երկկողմ քաղաքական երկխոսության եւ առեւտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը` […]
Սեպտեմբեր 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Հարությունյանին` ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ: Հանրապետության ղեկավարի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ուրախ եմ ողջունել Ձեզ` հռչակավոր կոմպոզիտորին ու մեծանուն հային, ում ստեղծագործական պատկառելի վաստակը նոր հորիզոններ է բացել մեր մշակույթի զարգացման ու միջազգային ճանաչման համար: Ձեր հարուստ […]
Երեւանի նախադպրոցական հիմնարկների տնօրենների հետ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի կնքելու ահազագը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը շարունակում է բարձրացնել Երեւանի մանկապարտեզների վարիչների հետ մեկ տարով աշխատանքային պայմանագրեր կնքելու վերաբերյալ Աշխատանքային օրենսգրքի խախտման փաստը, որի կապակցությամբ այսօր հարցում է ուղարկել Աշխատանքի պետական տեսչության պետին, որն էլ ստորեւ ներկայացնում ենք: ՙՍույն թվականի հունիսի 30-ին դիմել էի Ձեզ` […]
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պեդրու Նունու Բարտոլուն /նստավայրը` Մոսկվա/: Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Դեսպան Բարտոլուի խոսքով, Պորտուգալիան մեծագույն հարգանք է տածում հնագույն քաղաքակրթության օրրան Հայաստանի նկատմամբ եւ համարում` բարեկամ երկիր: Նա Հայաստանի Նախագահին […]
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ, բաժանորդագրվելով «Կլասիկ ֆլեքսի» սակագնային պլանին կարելի է ձեռք բերել«MTS 236» բջջային հեռախոս առանց կանխավճարի` ամսական վճարելով ընդամենը 880 դրամ: Դասական դիզայնով այս հարմարավետ հեռախոսն ապահովված է գունավոր էկրանով, բազմահնչյուն մեղեդիներով, լապտերով և առօրյա հաղորդակցության համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններով: Նման կերպ հեռախոսը ձեռք բերելիս` հետագա 12 ամիսներին սակագնային պլանով նախատեսված ամսավճարին […]
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Գերմանիայի Բունդեսթագի անդամ Մարիա Ֆլախսբարթի, Բեռլինի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Ֆրանկ Բեհրենդթի ու Բունդեսթագի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գերհարդ Ռակենիուսի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՙՄիջազգային խորհրդարանական կրթաթոշակ՚ (ՄԽԿ) ծրագրի ընթացքին առնչվող հարցեր: Ծրագիրը նախատեսված է Արեւելյան Եվրոպայի, Ռուսաստանի եւ […]
Ոգեւորության պահերին հարեւան հանրապետության քարոզիչները նույնիսկ «կանխատեսում են, որ շատ շուտով ԼՂ հայ բնակչութունը կգերադասի ապրել նման զարգացած երկրում»
Կ. Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի «մուսուլման» զարմիկները չորս ամիս առաջ իրենց անձնագրերում նշել են, որ իրենք քրիստոնյաներ են:
Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի տեղեկացմամբ, Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության վրա «վետո» են դրել երկու սենատորներ` Բարբարա Բոքսերն ու Ռոբերտ Մենենդեսը: Տեղեկացնենք, որ սենատորների «վետոն» կանխում է Բրայզայի նշանակման հարցի արագ քննարկումը՝ արգելափակելով նշանակումը:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը կազմակերպել էր հավաք «Հայաստանի Հանրապետության սոցիալ–տնտեսական իրավիճակի գնահատումը և ելքերի առաջադրումը» թեմայով:




