10 Նոյեմբեր 2010

Նոյեմբեր 10, 2010թ. 09:22

Նոյոմբերի 12-16-ին Վարշավայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նիստը: Ինչպես հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեն ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթնաժողովից առաջ այդ նիստը մեծ նշանակություն ու կարևորություն ունի Վրաստանի համար, քանի որ պետք է ընդունվի հատուկ որոշում Վրաստանի վերաբերյալ: Նախատեսվում է նաև խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի ելույթը նիստի ժամանակ:


Նոյեմբեր 10, 2010թ. 09:04

Թուրքիոյ նախագահին կատարած յայտարարութիւնը, թէ կը շարունակուին Երեւան-Անգարա անձայն յարաբերութիւնները հաւանաբար նուազ ուշադրութեան արժանանային…


Նոյեմբեր 10, 2010թ. 08:27

Իրանում տեղի է ունենում տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հարցերով խորհրդակցություն: Վերջինիս մասնակցում է թուրքմենական պատվիրակությունը ԱԳ նախարար, փոխվարչապետ Ռաշիդ Մերեդովի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Թուրքմենստանի նախագահի մամլո ծառայությունը: