Նոյեմբերի 13-14-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Գերագույն Հոգևոր խորհրդի անդամներն աղոթեցին խորհրդի հանգուցյալ անդամ Ռաֆայել Պապայանի հոգու հանգստության համար: Մինչ օրակարգին անցնելը ժողովականներին ողջունեց և իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը: Ժողովի […]
15 Նոյեմբեր 2010
«2010 թվականը Բուլղարիայում Հայաստանի տարի» փառատոնի շրջանակներում Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ հրատարակվել են բուլղարերեն թարգմանությամբ մի շարք գրքեր: Գրքերի թվում են «Սասունցի Դավիթ» էպոսը, Հրանտ Մաթեւոսյանի «Աստված. էս ինչ սիրուն աշխարհ է» վիպակների ժողովածուն, որը հրատարակվել է գրողի 75-ամյա հոբելյանի կապակցությամբ, Վահագն Կրբեկյանի «Հայերի մասնակցությունը ռուս-թուրքական 1877-78թթ. պատերազմում» գիրքը:
Հեռուստամարաթոն 2010-ին ընդառաջ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմինը ս/թ նոյեմբերի 11-ին եւ 12-ին Բուենոս Այրեսում կազմակերպեց հեռախոսամարաթոն: Կամավորները` մեծամասամբ տեղի հայկական դպրոցի աշակերտներ, զանգահարում էին համայնքի հայ ընտանիքներին եւ առաջարկում իրենց նվիրատվություններով մասնակցել Հայաստանում ու Արցախում Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին: Իրենց կոչերով հայ ընտանիքներին քաջալերում էին Արգենտինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, […]
Հայկական օրակարգով քաղաքացիական ժողովը նաեւ ընդունեց հայտարարություն, որով պահանջում է դեկտեմբերի 9-ին տեղի ունենալիք քվեարկությանն ընդառաջ հրավիրել խորհրդարանական լսումներ:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Դատախազության մասին» եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին, ինչպես նաեւ ԼՂՀ դատական օրենսգրքում, […]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հաստատություններում և վանքերում տեղի են ունեցել նոր նշանակումներ: Կոստանդնուպոլիս մշտական ծառայության մեկնելու կապակցությամբ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ազատվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի պարտականություններից: Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը, ազատվելով դպրանոցի տեսչի պարտականություններից, ս. թ. […]
Անցած 7 օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում նկատելիորեն նվազել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: ԼՂՀ պաշտպանության բանակից հայտնում են, որ «АК», «СВД» եւ «ПК» հրաձգային զենքերից հիմնականում մենահատ կրակոցներ են արձակվել առաջնային գծի հարավարեւելյան, արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքերի վրա: Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նկատելի նվազումն, ամենայն հավանականությամբ, […]
…որովհետև շարունակվում են սադրանքները, կրակոցները, զոհվում են մարդիկ, և ոչ բոլորն են պատշաճ ուշադրության արժանացնում Ադրբեջանի այսպիսի պահվածքը:
Աղանդավորական փոքրամասնություններն աղճատում են մարդու հոգին, միտքը եւ խեղում մարդու բարոյահոգեբանական կերտվածքը:
Հայկական կողմերը արդյունավետորեն պահպանում են ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը տարածաշրջանում:




